18:11 27.04.2020
Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ:
«Շատ կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը, նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու անվտանգության համակարգի ուժեղացմանը»,- ասաց նա:
Լևոն Մնացականյանը նշեց, որ տվել է բոլոր հարցերի պատասխանը, որը հուզել է հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է իր պատասխանը, բոլոր պատասխանները եղել են անմիջական:
«Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որ եղել է ապրիլյան գործողությունների ժամանակ: Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է, այն թերությունները, որ կան, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքները շատ են, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Հարցին՝ օպերատիվ-հետախուզական տվյալների պակաս եղե՞լ է, նա նշեց, որ այդ հարցին դեռ չի պատասխանի, հանձնաժողովը կորոշի, եթե կարիք կլինի ներկայացնելու՝ կներկայացվի: Դիտարկմանը՝ արդյո՞ք 2016-ի ապրիլին ճակատագրական սխալներ եղել են, Մնացականյանը պատասխանեց.
«Եթե ասում ենք՝ խնդիրը կատարել ենք, ի՞նչ սխալի մասին է խոսքը»:
Նա նաև ասաց՝ Ապրիլյան քառօրյայի ժամանակ 100-ից ավել զոհ չի եղել, ապրիլի 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել: Հարցին՝ ներքին դավադրության մասին խոսք կարո՞ղ է լինել, Մնացականյանը բացասական պատասխան տվեց:
Կորցրած տարածքների մասին խոսելով՝ նա ասաց, որ իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար ենք կորցրել:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...