13:44 26.04.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով՝ կազմելով ? հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65․000 դրամ, ? բնագիտական և այլ մասնագիտությունների` 60․000 դրամ, ? տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55․000 դրամ, ? դոկտորանտներին` 65․000 դրամ:
13:38 26.04.2020
ՌԴ-ում վերջին մեկ օրում COVID-19 -ով վարակման ռեկորդային՝ 6 361 դեպք է գրանցվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնել են օպերատիվ շտաբից, վարակվածների գրեթե կեսը ախտանշաններ չունի։ ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 80 949-ի։
13:15 26.04.2020
Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ-ի դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն […]
13:11 26.04.2020
Հեղափոխությունից առաջ և հետո. ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։
13:07 26.04.2020
Ապրիլի 25-ին՝ ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը […]
12:44 26.04.2020
ԱՄՆ Նևադա նահանգում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 3 մարդ մահացել է։ Այդ մասին հաղորդում է Elko Daily-ն։ Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Յուտա նահանգից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում են եղել 48-ամյա Թոմաս, 49-ամյա Սթեյսի և 8-ամյա Դանիել Քվանվիգները։ Նրանց դիերը հայտնաբերվել են։ Ինչպես նշվում է, Թոմաս Քվանվիգը Intel Corp.-ում աշխատում էր […]
12:10 26.04.2020
Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը: Պարզվել է, որ […]
10:54 26.04.2020
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ «Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար բոլոր թվային ծառայությունների վրա այս հղումով։ «Երգից ստացված հասույթի 100% -ը նվիրաբերվելու է @mystepfoundation- ին, որը ղեկավարում է Հայաստանում բազմաթիվ նշանակալից նախաձեռնություններ, որոնք ուղղված են հանրային առողջության, կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության, շրջակա […]
10:35 26.04.2020
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է դիվանագետ Ալեխանդրո Կաո դե Բենոսը, փոխանցում է Bloomberg-ը։ Ավելի վաղ HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։ Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդել էր, որ Հյուսիսային […]
10:17 26.04.2020
9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։ Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի […]
10:10 26.04.2020
Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։ «Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Շնորհակալ ենք: Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն […]
00:07 26.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են: «Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N […]
23:29 25.04.2020
HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։ HKSTV-ի փոխտնօրենի խոսքերով՝ մահվան լուրը հայտնել է վստահելի աղբյուր։ Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում չճշտված […]
22:58 25.04.2020
Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն: Երբ բժիշկները փորձում են հասկանալի դարձնել իրավիճակը բոլորին, ջանք չխնայելով… Այս մասին տեսանյութ է հրապարակել Նորք ԻԿՀ-ն։ «Կիսվիր հոլովակով ընկերոջդ հետ»,- գրված է տեսանյութին կից։
20:54 25.04.2020
Այսօր Քաղաքացու օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/590933615105957/
19:39 25.04.2020
«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», – գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այս […]
17:50 25.04.2020
Ամստերդամում Արևմտյան Եվրոպայի աﬔնահին՝ «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ապրիլի 24-ին նախատեսված ավանդական արարողությունն այս տարի համավարակի պատճաով չեղարկվել էր, սակայն երեկ, տեղի ոստիկանության հետ համաձայնությամբ, սահմանափակ մասնակիցներով արարողություն անցկացվել է։ «Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր […]
17:44 25.04.2020
Կորոնավիրուսային համավարակի այս փուլում դեռևս ապացուցված չէ, որ վարակված և ապաքինված մարդկանց մոտ չի կարող վարակը երկրորդ անգամ գրանցվել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է Guardian պարբերականը։ Մասնավորապես ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ առայժմ բավարար տվյալներ չկան այն մասին, որ վարակումից հետոո մարդկանց արյան պլազմայում ձևավորվող հակամարմինները կարող են կանխել նոր վարակումը։ ԱՀԿ […]
17:25 25.04.2020
Առատ տեղումներ կան, բայց ջրամբարները, միևնույն է, սակավաջուր են. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
17:15 25.04.2020
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ավտոերթի ժամանակ վթար է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել Ջեֆերսոն պարկի հարևանությամբ: Այս մասին հայտնել է KTLA5-ը: Մահացել է 16-ամյա մի դեռահաս, ևս 4 երիտասարդ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ տղան կորցրել է 2019 Dodge Charger մեքենայի կառավարումը և բախվել […]
17:03 25.04.2020
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500: «Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների […]
16:50 25.04.2020
Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարի չափից: Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ ապրիլի 1-ից արգելվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, նաև մշակվել է համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների սոցիալական աջակցության չափը, որը պետք է հաշվարկվի վերջին 2 ամիսների միջին աշխատավարձի կեսի չափով: Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդների համար այս գումարը շատ փոքր է ստացվել: Պատճառները […]
16:21 25.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանի խնդրանքով ֆեյսբուքյան օգտատերերը Հայաստանի տարբեր անկյուններից՝ այն բնակավայրերից, որտեղ ձյուն է տեղացել, լուսանկարներ են հրապարակել: Վայոց ձոր, Քարագլուխ Գեղարքունիքի մարզ, գ. Կարճաղբյուր Լոռու մարզ, գ. Ծաթեր Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի քաղաք Գորիս Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս Տավուշ, Իծաքար Արագածոտնի մարզ, գ.Բյուրական Չարենցավան Հրազդան Արցախ
16:00 25.04.2020
Տաջիկստանն այն եզակի երկրներից մեկն է, որ մինչև հիմա կորոնավիրուսով վարակման որևէ դեպքի մասին չի հայտնել։ Բայց իշխանությունները որոշել են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ համավարակին պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Մասնավորապես, իշխանություններն արգելել են հացահատիկի բոլոր տեսակների արտահանումը։ Արգելվել է նաև մսի բոլոր տեսակները, հավկիթը, կարտոֆիլը երկրի սահմաններրից դուրս տանելը։ Այս արգելքը […]
15:58 25.04.2020
Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն: «Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են […]
15:43 25.04.2020
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չորս երեխաների հետ մեկնել է մեկ այլ նահանգ, որպեսզի իր կինը և երեխաների մայրը՝ ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, կարողանա մի փոքր հանգստանալ, հայտնում է People-ը: Երաժիշտը դուստրերի՝ Նորթի (6 տարեկան), Չիկագոյի (2 տարեկան) և որդիների՝ Սեյնթի (4 տարեկան) և Սալմի (11 ամսական) հետ գնացել է Վայոմինգի ագարակ, որը զույգը […]
15:23 25.04.2020
Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ «Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] […]
15:20 25.04.2020
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք կբարձրանա օդի ջերմաստիճանը ու կնվազեն տեղումները. SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետը: Գագիկ Սուրենյանը խոսել է նաև ցրտահարության վտանգի մասին ու հայտնել, որ խոցելի հատվածներ են Լոռին, Սյունիքի նախալեռնային գոտիները: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
15:18 25.04.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։ Ստացված փաստական տվյալների […]