15:02 25.04.2020
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի «հերոսը» սև կեռնեխն է: «Կորոնավիրուսյան գարունը Երևանում։ Արդեն երկու շաբաթ է, ինչ այս սև կեռնեխն իր երգով ուշադրության կենտրոնում է ՝ փնտրում է էգին, բայց դեռ արձագանք չի ստացել»,- գրել է Ղուկասյանը՝ հավելելով, որ տեղաշարժման սահմանափակումների պայմաններում Երևանը գրավիչ է դառնում որոշ թռչնատեսակների […]
15:00 25.04.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ծառատունկի է մասնակցում Ձեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով արգելված համարվող գոտում։ Նա դա զուգակցել է համապետական շաբաթօրյակի հետ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։ Նշվում է, որ նա սովորաբար ամեն տարի ապրիլի վերջին տասը օրվա ընթացքում այցելում է արգելված գոտի՝ իրավիճակին ծանոթանալու համար։ Այս տարի այդ օրը համընկել է շաբաթօրյակի հետ, ինչի […]
14:51 25.04.2020
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները. 1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում, 2․ տրանսպորտային միջոցների խոտանում, 3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների […]
14:50 25.04.2020
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է՝ հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:44 25.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը»։
14:42 25.04.2020
Պարետի որոշմամբ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ին սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ: Ըստ այդմ՝ արգելված է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Մարալիկ և Ձորակապ՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի […]
14:10 25.04.2020
Միացյալ Նահանգների նախագահի հրամանագիրը, որով սառեցվել է գրին քարտերի տրամադրումը, ավելի երկարաժամկետ ծրագրի միայն մի մասն է։ Այդ ծրագիրն ուղված է ԱՄՆ ներգաղթը նվազեցնելուն։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post-ին։ Մինչ այս նշվում էր, որ ԱՄՆ նախագահն այս հրամանագիրը ստորագրել է, որպեսզի ներգաղթը չսրի Նահանգներում աշխատատեղերի պակասը, որ խստացել է կորոնավիրուսի պայմաններում։ Սակայն հիմա […]
13:54 25.04.2020
2020թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում է անցկացրել՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Այս մասին հայտնում է Auroraprize.com-ը: «Ավրորան՝ աշխարհին դաշնակից» առցանց քննարկմանը, որը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության […]
13:16 25.04.2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Պալատը անցած տարվա հոկտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: «Այս կարևոր օրը՝ Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների համակարգված բնաջնջումից 105 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության […]
12:47 25.04.2020
Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ «Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։ Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք […]
12:27 25.04.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գնահատում է մոտ 8 մլրդ դոլար։ Առողջապահություն համաշխարհային կազմակերպության երեկվա տեսակոնֆերանսի ժամանակ նա նշել է, որ այդքան գումար է հարկավոր պատվաստանյութի ստեղծման համար։ Մերկելը աշխարհի քաղաքական գործիչներին ու տնտեսության ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ջանքերն ու հավաքել անհրաժեշտ գումարը։ Կանցլերը խոստացել է, որ Գերմանիան պատրաստ է քաղաքականապես աջակցել […]
12:20 25.04.2020
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ […]
11:00 25.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։ Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846 է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։
10:12 25.04.2020
Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել […]
10:09 25.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի […]
09:47 25.04.2020
«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում: Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական […]
09:34 25.04.2020
Ըստ Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 197,318-ի։ Ընդհանուր առմամբ վարակվել է 2,831,860 մարդ, որից 807,010-ն ապաքինվել է։ Ներկայում ակտիվ դեպքերի թիվը գերազանցում է 1․8 միլիոնը։ 58,524 (3%) պացիենտի վիճակ գնահատվում է ծանր։ Առավել բարդ իրավիճակ է ԱՄՆ-ում, որտեղ մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 925 հազարից ավելի մարդ, մահացել՝ ավելի քան […]
09:23 25.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը. Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան, Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան, Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա, Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։ Հույս ունեմ՝ Ձեզ դուր […]
09:11 25.04.2020
Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությանը: «ՌԴ քաղաքացիներին արտերկրից հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի համաձայն՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 13.45-ին (Մոսկվայի ժամանակով 14։45)»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Коронавирус: рейсы в РФ» Telegram-ալիքում: Նա հստակեցրել է, որ թռիչքն […]
08:55 25.04.2020
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք բոլոր նրանց հետ ենք, ովքեր պայքարում են հիշատակի և արդարության համար: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք երբեք չենք մոռանա»,-նշել է նա: En ce 24 avril, journée de commémoration du génocide arménien, nous sommes avec tous ceux qui luttent pour la […]
02:14 25.04.2020
Հենց հիմա՝ Ծիծեռնակաբերդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել: Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել էր, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/873559413116162/ Հիշեցնենք, որ 82 տարեկան Արտուշ […]
23:32 24.04.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը վերահաստատում է՝ չի ցանկանում, որ ցեղասպանությունը կրկնվի ոչ միայն հայերի, այլ նաև աշխարհի ոչ մի ժողովրդի նկատմամբ: Փալոնն այս մասին ասել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: Փալոնը նախ նշեց՝ հնարավոր չէ հիմա միասին ոգեկոչել, ինչպես սովորաբար անում են, սակայն դեռ պետք […]
23:10 24.04.2020
ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ. Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: 105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու […]
22:04 24.04.2020
Այս րոպեներին մեկնարկել է վիրտուալ երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և պետական երաժշտական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ հիշատակի համերգը, որը հեռարձակվելու է մինչև վաղը առավոտ: Վիրտուալ երթի ընթացքում Ծիծեռնակաբերդի սյուների վրա արտացոլվելու են Հայաստանից, Արցախից և արտասահմանից հաղորդագրություններ ուղարկած անձանց անունները, այդպես ազդարարվելու է նրանց խորհրդանշական մասնակցությունը հիշատակի արարողություններին: 21:50-ի դրությամբ՝ վիրտուալ երթի մասնակիցների թիվը […]
21:58 24.04.2020
Վերջին նախապատրաստությունները։ Այս պահին վիրտուալ երթի մասնակիցների թիվը 653 հազար 797 է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
21:57 24.04.2020
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի համատեղ հայտարարությունը հրապարակել է gruene-bundestag․de կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 24-ը հատուկ օր է Հայաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և միջազգային […]
21:51 24.04.2020
Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։ «Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային […]
21:22 24.04.2020
Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Նույն ինքնաթիռն Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իրաքում Հայաստանի դեսպանությունը։ «Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք […]