11:50 24.04.2020
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
11:47 24.04.2020
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-ից 1924 թթ. զոհված միլիոնավոր հայերի հիշատակի և ցավի օրը … Ողբերգությունից 105 տարի է անցել… Ողբերգություն, որն այն ժամանակ աշխարհը որոշեց չնկատել: Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն […]
11:40 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ […]
11:02 24.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1596-ի։ Ապաքինվել է 69 մարդ, ընդհանուր՝ 728 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 841 է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 27 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 16552 թեստ։
10:48 24.04.2020
Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ներկայում ապաքինվում է, մտադիր է պարտականությունների կատարմանը վերադառնալ ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Ջոնսոնը հանձնարարել է օգնականներին հաջորդ շաբաթ առանձին հանդիպումներ կազմակերպել նախարարների հետ՝ գործերի ընթացիկ վիճակին ծանոթանալու համար։ Նա աստիճանաբար փորձում է ինտեգրվել աշխատանքային օրակարգում՝ պարբերաբար շփվելով ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի […]
10:11 24.04.2020
Worldometer միջազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,725,920-ի։ Մահացել է 191,061 մարդ, ապաքինվել՝ 745,905-ը։ Ներկայում աշխարհում կա 1,788,954 ակտիվ դեպք։ 58,676 (3%) մարդու վիճակ համարվում է ծանր։ Վարակակիրների և զոհերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Երկրում մինչ օրս գրանցվել է վարակման 886,709 հաստատված դեպք, վարակը խլել է 50,243 մարդու կյանք։ […]
09:58 24.04.2020
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ […]
09:48 24.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում Ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված), Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գևորգյանը (1914 թվականի ծնված): Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը […]
09:46 24.04.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս […]
09:34 24.04.2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է․ «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում […]
09:20 24.04.2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների […]
09:05 24.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:55-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի […]
08:54 24.04.2020
Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդը Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Horizon Weekly-ն։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլորին, ովքեր հարգում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Տորոնտոյում գործող Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովին՝ այդ կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այսօր մենք […]
08:10 24.04.2020
Հայոց Ցեղասպանությունից 105 տարի է անցել։ Հայերի կոտորածի խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և գազանաբար սպանվեց 235 հայ մտավորական։ 1915-23 թվականներին մոտ 1․5 մլն հայ բնաջնջվեց։ Ոչնչացվեցին հազարավոր հուշարձաններ, ձեռագրեր, տներ, եկեղեցիներ։ Հրկիզվեցին և թալանվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ և 2,5 հազար գյուղեր: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի […]
00:00 24.04.2020
Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել […]
23:09 23.04.2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը:
22:58 23.04.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք Երկրագնդի առաջին ազգերից մեկն ենք և դեռ կդիմավորենք մոլորակի մայրամուտը, եթե երբևէ այդ օրը գա։ Ի հեճուկս 105 տարի առաջ տեղի ունեցած հրեշավոր ցեղասպանության՝ մենք կանք և կլինենք հավերժ։ Խոնարհվում ենք զոհերի հիշատակի առջև։ Հիշում ենք և պահանջում…»։
22:52 23.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Գավառը այս պահին»: Լուսանկարը՝ Հեղինե Խաչիկյանի
22:31 23.04.2020
Ապրիլի 24-յան միջոցառումներն այս տարի հասկանալի պատճառներով կտարբերվեն նախորդ տարիներից: Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում Հորիզոնի աշխատանքը վաղը և մեր հեռուստադիտողները ի՞նչ կարող են տեսնել մեր եթերներում ողջ օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:08 23.04.2020
Երևանի ժամանակով ժամը ուղիղ 21։00-ին մեկնարկել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հայաստանում: Նախ երեք րոպե տևողությամբ ղողանջել են եկեղեցական զանգերն ու մարվել են Երևանի և հանրապետության մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը: Նույն ժամին քաղաքացիները, մարելով իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտ վառելով հեռախոսների լույսերը, միացել են «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային՝ հայացքներն ուղղելով […]
21:56 23.04.2020
Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը՝ մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարևանից, որից հետո իրեն լավ չի զգացել և մի քանի օր չի […]
21:50 23.04.2020
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի […]
21:26 23.04.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ նվիրվածության, ջանասեր աշխատանքի համար։ «Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում` փրկելով մարդկային կյանքեր»,- ասել է Մխիթարյանը և հավելել՝ «Մենք ձեր կողքին ենք»:
21:15 23.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը և Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Մարտունի, Լոռու […]
21:04 23.04.2020
Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։
20:44 23.04.2020
Դեռևս 2000-2001թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել և հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր: Մասնավորապես, 2000-2001թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված […]
20:20 23.04.2020
2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի […]
20:00 23.04.2020
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի […]
19:49 23.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքը՝ ուղղված հայրենակիցներին․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին օրերին մենք բոլորս ականատես եղանք մեր մի քանի հարյուր հայրենակիցների մոսկովյան առօրյային, մասնավորապես՝ նրանց, ովքեր հայրենիք մեկնելու ճանապարհին հայտնվել էին անելանելի իրավիճակում՝ ստիպված լինելով գտնվել օդանավակայանի սպասասրահներում և ժամանակավոր կացարաններում։ Նախ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Ռուսաստանի մեր հայրենակիցներին, բարերարներին, ովքեր աջակցեցին դեպի […]