Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը չի ցանկանում, որ ցեղասպանությունը կրկնվի որևէ ազգի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+12.08 oC

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը չի ցանկանում, որ ցեղասպանությունը կրկնվի որևէ ազգի նկատմամբ

23:32 24.04.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը  վերահաստատում է՝ չի ցանկանում, որ ցեղասպանությունը կրկնվի ոչ միայն հայերի, այլ նաև աշխարհի ոչ մի ժողովրդի նկատմամբ: Փալոնն այս մասին ասել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:

Փալոնը նախ նշեց՝ հնարավոր չէ հիմա միասին ոգեկոչել, ինչպես սովորաբար անում են, սակայն  դեռ պետք է ուժեղ լինել՝ խոսելու ցեղասպանության մասին: Նա ուրախությամբ հիշեցրեց, որ Կոնգրեսն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: «Դա մեծ հաջողություն էր: Ես նաև ուզում եմ նշել նաև այն հսկայական իրադարձության մասին, որը  տեղի ունեցավ Հայաստանում՝ թավշյա հեղափոխության և դրա հետևանքների մասին»,-ասաց կոնգրեսականը։

Փալոնը նկատեց, որ շատ քայլեր են իրականացվել թափանցիկ ու բաց կառավարություն ունենալու, դատական համակարգը բարեփոխելու համար: Նա նաև ասաց, որ փորձում են ընդլայնել Հայաստանին տրվող օգնությունը՝ կորոնավիուսի դեմ պայքարի համար:

Փալոնը նաև նկատեց, որ ցավոք Թուրքիայի կառավարությունն օգտվում է «Covid -19» համաճարակից ՝ իսկապես իջեցնելով մամուլի ազատությունը: «Նրանք նաև օգտագործում են հնարավորությունը՝ բանտերից ազատելու բանտարկյալներին, բայց  չեն ազատում քաղբանտարկյալներին, որոնք դեմ էին Էրդողանի ռեժիմին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Թուրքիայում տեղի ունեցողի հակառակն է, Հայաստանն ավելի ու ավելի շատ է շարժվում դեպի ժողովրդավարություն, Թուրքիան՝ հակառակը»,-ասաց նա:

Փալոնը չշրջանցեց նաև Արցախի ընտրությունների թեման՝ նշելով, որ մոնիտորինգ իրականացնողները ընտրությունները գնահատել են թափանցիկ: «Եվ Արցախը մեկ անգամ ևս ապացուցեց փաստը, որ իրական ժողովրդավարություն կա այնտեղ, և Արցախը պետք է ճանաչվի Միացյալ Նահանգների և մյուս երկրների կողմից՝ որպես իսկապես ժողովրդավար հանրապետություն»,-ասաց կոնգրեսականն ու նկատեց՝ կոնգրեսի ներկայացուցիչների և այլոց հետ շատ բան ունեն անելու:

Նա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց Հայոց ցեղասպանության փաստի վրա: «Մեր մտքում պահենք փաստը՝ չենք ցանկանում, որ սա կրկնվի ոչ միայն հայերի, այլ նաև մարդկանց ցանկացած խմբի, երկրի կամ ազգության հետ»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP