20:40 24.04.2020
Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը կիսում ձեզ հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը։ Ermeni kardeşlerimin 24 Nisan soykırım acısını paylaşıyorum. — Hasan Cemal (@hsncml) April 23, 2020
20:23 24.04.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նամակի ամբողջական հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ «Թուրքիայի հայերի հարգելի՛ պատրիարք Սահակ Մաշալյան, Հայ համայնքի շատ թանկագի՛ն անդամներ, Ողջունում եմ ձեզ սիրով ու հարգանքով։ Այս դժվար օրերին, որոնց միջով ողջ աշխարհի […]
20:08 24.04.2020
Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անուն ազգանուններով հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է հետևյալ համարներին. 1915 կարճ համարին, եթե Հայաստանում (Արցախում) եք, 00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք: Վիրտուալ երթը մեկնարկում է 22։00-ին»։
20:00 24.04.2020
«Հորիզոն» հաղորդաշարի տաղավարում այսօր` ապրիլի 24-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության, Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այդ քաղաքականությանը հակազդելու հայկական կողմի մոտեցման ու Սիսի կաթողիկոսարանի վերադարձման գործով դատական գործի մասին: «Մենք միայն պետք չէ հակազդենք Թուրքիայի հակահայ քարոզչությանը, այլ հակազդելու կողքին մենք մեր դատը այժմեական դատ պետք է դարձնենք: Ներկա […]
19:23 24.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն-ազգանուն է ստացվել: «Ընդգծեմ, որ Մեծ եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն- ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։ Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ […]
19:14 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ […]
18:31 24.04.2020
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: Դեսպանատունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ստորև ներկայացնենք ԱՄՆ նախագահի ուղերձը Հիշատակի օրվա առիթով. «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ […]
18:19 24.04.2020
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորԿարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ ժողովուրդին պատահած մեծ աղէտէն ասդին 105 տարի անցած ըլլալով հանդերձ, Թուրքիոյ խորհրդարանին կողմէ նիւթը չէ քննարկուած, արդարութիւնը չէ վերականգնուած ու պատահածը չէ ստացած իր գնահատականը»։
18:18 24.04.2020
Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի 10 աշխատակից թեստավորվել է, որից 8-ի պատասխանը բացասական է եկել, երկու աշխատակցի հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության հարցերով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ աշխատակիցները թեստավորվել են ձեռնարկության նախաձեռնությամբ, քանի որ մեկ աշխատակցի մոտ հայտնաբերվել է […]
18:06 24.04.2020
Ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հայտնում է «Արմենպրեսը»: ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած հայ բնակչության […]
18:04 24.04.2020
Այս մռայլ օրը մենք հիշում ենք այն 1,5 միլիոն անմեղ հոգիներին, որոնց կորցրեցինք Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 105 տարի առաջ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ սենատոր Թեդ Կրուզը։ Նա կից ներկայացրել է Սենատում իր ունեցած ելույթներից մեկը։ «Հպարտ էի առաջնորդելու այն ջանքերը, որ ուղղված էին Սենատի կողմից անցկացնելու երկու կուսակցությունների համաձայնությամբ մշակված բանաձևը՝ […]
17:53 24.04.2020
«Այս մռայլ օրը՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար, վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։ On this solemn day, April 24, we honour the memory of the 1.5 million victims of the Armenian Genocide. pic.twitter.com/uVaIE3KQlW — Gladys Berejiklian (@GladysB) April […]
17:34 24.04.2020
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը հարատևում է այնքան, քանի դեռ այն անպատիժ է»․ այս խոսքերով Լիբանանի նախագահ Միշել Աունը ուղերձ է հղել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով։ Նախագահ Աունը հիշեցրել է, որ մարդասիրության միակ ուղին արդարության հաստատումն […]
17:14 24.04.2020
Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում: «Պատիվ ունեմ միանալ Նյու Ջերսիում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի […]
17:06 24.04.2020
Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գործակալ Լեո Ռոդրիգեսը հստակություն է մտցրել հայ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ շրջանառվող լուրերում: «Ես Նորբերտոյի տեղափոխության հետ կապված բանակցում եմ մի քանի առաջատար ակումբների հետ: «Միլանի» կողմից հետաքրքրվածություն չկա: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է շվեյցարական «Բազելը»»,- ասել է Ռոդրիգեսը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է […]
16:36 24.04.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի ուղերձը. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»:
16:14 24.04.2020
Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը, գրում է Ermenihaber -ը: «Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ Ցեղասպանության թեման […]
16:10 24.04.2020
Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել: «Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար»,- […]
16:05 24.04.2020
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհների մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանների կողմից, սակայն մի խումբ անձինք փորձել են հուշահամալիր բարձրանալ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:15 24.04.2020
Լիբանանյան հեղինակավոր «L’Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականն այսօր հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Ավելի քան մեկ դար է անցել մարդկության և քաղաքակրթության դեմ 1915-1923 թթ․ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը»,– մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը: […]
15:07 24.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է․ «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով […]
14:49 24.04.2020
Ապրիլի 24-ին՝ ժամը 13:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի:
14:09 24.04.2020
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը և կներկայացնի Եվրոպայի թիմը: Այս մասին հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի թիմում ընդգրկված են նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի […]
13:56 24.04.2020
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել: «105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն: Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015: Թանկագին պապիկ, Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես […]
13:34 24.04.2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ են պատմական իրողությունը խեղաթյուրող և Անկարայի ժխտողական քաղաքականությանը ծառայող հրապարակումները։ Այդուհանդերձ, հանդիպում են հոդվածներ, որոնցում խոսվում է ցեղասպանության արհավիրքի և հետևանքների մասին։ Մասնավորապես ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող «Sol.org.tr» լրատվամիջոցում ծավալուն անդրադարձ կա Հայոց ցեղասպանության թեմային և ժամանակակից Թուրքիայի ժխտողական վարքագծին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Մեծ ցավի […]
13:06 24.04.2020
Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հայությունը դեռ սպասում է արդարության հաստատմանը։ «Յարգանքով կ՚ոգեկոչեմ Հայոց Ցեղասպանութեան զոհերը։ Հայ ժողովուրդը 105 տարիէ ի վեր արդարութեան կը սպասէ», – նշել է Փայլանը՝ նույնը գրելով նաև թուրքերեն։ https://www.facebook.com/gpaylan/photos/a.798728810217037/2904073619682535/?type=3
12:54 24.04.2020
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ […]