19:00 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 12-ի N 181-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը […]
18:23 23.04.2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ […]
18:12 23.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-ամյակի առթիվ: Դրանում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք […]
17:37 23.04.2020
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում […]
17:09 23.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես են եկել «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում» թեմայով մամուլի ասուլիսով և հայտնել մանրամասներ, թե ապրիլի 24-ին ինչ միջոցառումներ են նախատեսվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
16:55 23.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են՝ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 […]
16:40 23.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ […]
16:34 23.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մեծ ցավով և խոր ափսոսանքով է ընդունել Ասո Թավիթյանի մահվան լուրը։ «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի կայացած մեր հանդիպումները։ Նա ոչ միայն մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալ էր, այլև վառ և լուսավոր անհատականություն։ Նրա կյանքի ուղին բաց դաս է բոլորիս համար։ Նա վստահ […]
16:27 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձի՝ 20.3 միլիարդ դրամի չափով և 12 հազար 400 իրավաբանական անձի՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
16:20 23.04.2020
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը: Նման եզրահանգման համար հիմք է ծառայել Թուրքիայում վերջին օրերին գրանցված մահերի ընդհանուր վիճակագրությունը՝ համեմատած վերջին տարիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:13 23.04.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են՝ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:05 23.04.2020
Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես […]
15:51 23.04.2020
2019թ. արդյունքներով արձանագրվել է, որ այն նպատակները, որ ուներ հարկաբյուջետային քաղաքականությունը և պարտքի կառավարման ռազմավարությունը, իրականացվել են: Այս մասին ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրել է նաև թվային տվյալներ, մասնավորապես, 2019-ի արդյունքներով արձանագրվել է 7,6 տոկոս իրական տնտեսական աճ և սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է […]
15:40 23.04.2020
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանն ընտրվել է պետական կառավարման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների կոմիտեի ՌԴ ներկայացուցիչ, հայտնում է Rusarminfo-ն: ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան հայտնում է, որ Սարդարյանի նշանակմանը կողմ են քվեարկել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամները: Նշվում է, որ Հենրի Սարդարյանի թեկնածությունը առաջադրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության […]
15:30 23.04.2020
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը: Փոխարենը, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ […]
15:20 23.04.2020
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ համավարակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, և եթե դրանք չմեղմվեն, ապա կմեծացնեն լարվածությունը և քաղաքացիական անհանգստություններ կառաջացնեն։
15:04 23.04.2020
Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերում ներառվելուց: Արդյո՞ք նրանք կարող են փոփոխել տնտեսական դասիչը, կա՞ն դրա համար մեխանիզմներ: Ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Կառավարության այսօրվա որոշումը, որով կարգավորվում են ութերորդ միջոցառման հիմնական դրույթները և կիրառման կարգը, նախատեսում է, […]
14:44 23.04.2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ինչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողների համար: Օրինագծով՝ հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի նկատմամբ սահմանված տույժը նվազեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 23.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ, ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։ […]
14:21 23.04.2020
Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներգաղթի դադարեցման մասին: Այդ մասին Սպիտակ տան կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է պետության ղեկավարը: Ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը ԱՄՆ տնտեսության վերականգնման ընթացքում կօգնի ապահովել Միացյալ Նահանգների գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի տեղավորվելու «հերթում առաջինը» լինելը, հայտարարել է Թրամփը: Բացի դրանից՝ ամերիկյան […]
14:17 23.04.2020
Մայիսի 1-ից միջինը 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձ: ✔️Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 դրամ։ Կառավարությունը հատկացրել է 36 մլն 685 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։
14:13 23.04.2020
Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավելի տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 […]
13:40 23.04.2020
Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]
13:33 23.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, այսօր տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային ևս մեկ թռիչք։ Մոսկվայից այդ չվերթով Հայաստան կժամանեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարների ներքո նշված քաղաքացիները։ Հայաստան վերադարձողները այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում են:
13:23 23.04.2020
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Մասնավորապես, ☑️ Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և […]
13:11 23.04.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Կոմերսանտ» թերթի հարցին։ Ներկայացնում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ թերթի հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը․ Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը […]
13:02 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առաջին եռամսյակում խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի վիճակագրությունը: Վարչապետը հայտնեց առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37.4 տոկոս: Ցանկի 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել […]
12:44 23.04.2020
Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը, տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը. ✅ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), ✅նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), ✅սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), ✅զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։ ☑️9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք […]
12:34 23.04.2020
Երևանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված է, որ դիվանագիտական առաքելությունը պատրաստում է ՌԴ քաղաքացիների ցուցակները՝ Հայաստանից հայրենիք տեղափոխելու համար: Ներկայումս ստեղծվում են խմբեր Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր ցամաքային փոխադրման համար: Նշվում է, որ բոլոր ռուսաստանցիները, որոնք դիմել են հայրենիք վերադառնալու համար, դեսպանատան հյուպատոսական բաժնից զանգ կստանան: