16:04 14.04.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։ 2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ: […]
15:50 14.04.2020
«Վարորդների համար առանձին ծրագիր չկա, բայց եթե վարորդը մեր ներկայացրած սոցիալական ծրագրերից որևէ մեկում ընդգրկված է, օրինակ, եթե գրանցված աշխատող է, կարող է օգտվել այդ ծրագրերից»,- այսօր` ապրիլի 14-ին, անդրադառնալով բողոքող վարորդների խնդրին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ վարորդների համար առանձին ծրագիր այս պահին չի քննարկվում: […]
15:32 14.04.2020
Վարչապետի որոշմամբ՝ դադարեցվել են Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2020 թվականի ապրիլի 15-ից դադարեցնել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
15:25 14.04.2020
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29443 ընտրող (ընտրողների 28,4 տոկոսը): Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից: Մասնակիցների թիվը, ըստ ընտրական տեղամասերի, ստորև. Ստեփանակերտ Ասկերանի շրջան Հադրութի շրջան Մարտակերտի շրջան Մարտունու շրջան Շահումյանի շրջան Շուշիի շրջան Քաշաթաղի շրջան Երևան 1
15:20 14.04.2020
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,- ասված […]
15:06 14.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին […]
14:39 14.04.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու տեղակալը՝ Գալուստ Պողոսյանը, հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Նրանք պատասխանում են մամուլում քաղավիացիայի վերաբերյալ շրջանառվող վերջին լուրերին: Պողոսյանը նշեց՝ ևս մեկ անգամ հաստատվում է փաստը, որ ավիացիոն ոլորտը կարևոր է մեր երկրի համար, և թե որքան է հանրությունը հետաքրքրված ոլորտով: Նա անդրադարձավ նաև ոլորտում նկատված թերություններին: Դրանք, […]
14:27 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Կազմակերպեք ձեր աշխատանքը՝ հետևելով սանիտարահամաճարակային կանոններին»:
14:07 14.04.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմն է: Նրանք հատուկ պաշտպանիչ հագուստով են, իսկ նրանցից յուրաքանչյուրի հագուստի վրա նշված է անունը: «Ֆլոմ»,- լուսանկարներին կից գրել է Սիմոնյանը:
13:45 14.04.2020
Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդել քաղաքում երեկ քաղաքապետի ընտրություններ են կայացել: Ո՞վ է նորընտիր քաղաքապետը: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը SHANTNEWS-ի մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:37 14.04.2020
Այս պահին կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարներին: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այլ մանրամասներ առայժմ չնշեց: Մանրամասները՝ տեսանյութում:
13:30 14.04.2020
Այսօրվանից մտցվել են որոշակի թուլացումներ, և տնտեսական գործունեությունը թույլատրվում է: Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում: «Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում […]
13:22 14.04.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցնե՛ր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ […]
13:04 14.04.2020
Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և […]
12:42 14.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թիվը՝ 11:00-ի դրությամբ: «Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող (ընտրողների 15,2 տոկոսը)»,- հայտնում են ԿԸՀ-ից: Մասնակիցների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի` այս հղումով:
12:20 14.04.2020
«Այսօր ժամը 04:30-ից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները, որն ամբողջությամբ ավարտել են ժամը 08:00-ին»,- գրված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ նմանօրինակ միջոցառումները Արցախի մայրաքաղաքում կրելու են շարունակական բնույթ:
11:05 14.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային […]
10:56 14.04.2020
ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է սահմանապահ զորքերի՝ 2020 թ. առաջին եռամսյակի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է […]
10:39 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը։ Գործատուներին կոչ է արել ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ։ Երեկ անցկացված 685 թեստից դրական է եղել 28-ը։ Դրական դեպքերն առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են եղել, քան առողջացումները։ Երեկ դուրս է գրվել 54 առողջացած։ Ներկայում կա 786 ակտիվ դեպք։ Առաջին անգամ […]
10:35 14.04.2020
2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։ Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում […]
10:14 14.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի դարդից էլ պրծանք։ Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված??»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3096068000456428
08:45 14.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,925,190-ի, մահացել է 119,701, ապաքինվել՝ 447,833 մարդ։ Այս մասին են վկայում Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ներկայում բուժում ստացող 1,357,656 մարդուց 51,157-ի (4%) վիճակը գնահատվում է ծանր։ Իրավիճակը շարունակում է առավել բարդ մնալ ԱՄՆ-ում, որտեղ կա 587,155 վարակակիր, գրանցվել է մահվան 23,644 դեպք։ Մահվան դեպքեր են գրանցվել արդեն բոլոր նահանգներում։ […]
08:23 14.04.2020
Այսօր Արցախում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է, որտեղ կպայքարեն երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ապրիլի 12-ից 1 ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Ստեղծվել է պարետատուն՝ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ապրիլի […]
22:46 13.04.2020
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց։ Բայց մի քիչ ետ գնամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։ Եթե […]
22:41 13.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու նախագիծը, գործադիրի կողմից հաստատվելուց հետո, ներկայացվել է խորհրդարանի հատուկ նիստին: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը խոսել է կատարված աշխատանքի արդյունքների մասին, պատասխանել է հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:33 13.04.2020
Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջև՝ թվային հարթակի միջոցով։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]
22:29 13.04.2020
Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից: Շնորհակա՛լ եմ նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս […]
21:57 13.04.2020
Թուրքիայի արևելյան Էրզինջան (պատմ․ Երզնկա) նահանգում հոսող Քարասու գետում ձկնորսները 60կգ և 75կգ կշռող ձկներ են բռնել։ 40 տարի ձկնորսությամբ զբաղվող Գյուլթեքին Գյուզելքաբաաղաջը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այդ հսկայական ձկներին ջրից դուրս բերելու համար իրենցից 3-4 ժամ է պահանջվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Քարասու գետից որսած ձկների երկարությունը կազմել է 160սմ և 180 […]