16:52 15.04.2020
Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գիշերում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում։ Նրանց չի հաջողվում հայրենիք վերադառնալ դեպի Հայաստան չվերթների չեղարկման պատճառով։ Դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել Անդրանիկ Առաքելյանը։ «Մի ինքնաթիռով բոլորս կարող ենք վերադառնալ մեր տներ։ Մոսկվան բոլոր […]
16:34 15.04.2020
Կորոնավիրուսի տարածման կանխումից մինչև հրդեհների դեմ պայքար. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՓԾ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ: Փրկարարական վարչությունների ղեկավարները տեսակապով զեկուցել են մարզերում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրենց կողմից կատարվող գործողությունները: Նախարար Ցոլակյանը հանձնարարել է առավելագույն զգոնություն ցուցաբերել կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հրդեհների […]
16:24 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել նաև Ստեփանակերտում գտնվող «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը: «Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում […]
16:08 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել նաև դիտորդները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլի ժամանակ: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ դիտարկված երկու տեղամասերում նկատվել է քվեախցիկում ընտրողների կողմից լրացուցիչ թղթերի շրջանառություն, ինչն առերևույթ նման է քվեաթերթիկների կարուսելի: Դրանց վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին […]
15:52 15.04.2020
Հայաստանում ԵՄ գրասենյակը հիշեցնում է, որ այս օրերին, ավելի քան երբևէ, գիտակցում ենք՝ ինչքան կարևոր է հոգ տանել միմյանց և մեր մոլորակի մասին: Կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի պահպանությունը շարունակում են մնալ աշխարհում գլխավոր մարտահրավերներից մեկը: Ֆեյսբուքյան էջում ներկայացված է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի տեսաուղերձը կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ:
15:18 15.04.2020
Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի ԱԺ կողմից դիտորդական առաքելության ղեկավար Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլն անցել է ավելի հանգիստ մթնոլորտում, որը պայմանավորված է, ըստ նրա, թե՛ թեկնածուների քիչ քանակությամբ, թե՛ նրանով, որ առաջին փուլում նաև ԱԺ ընտրություններն էին տեղի ունենում: Նրա կարծիքով՝ այս անգամ ազդեցություն է ունեցել նաև թեկնածուների կոչը: Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանը ընտրություններին […]
15:16 15.04.2020
Ղազախստանը պատրաստվում է հեռացնել այն խոչընդոտները, որոնք առկա էին հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանից և այլ երկրներից ներմուծված մեքենաների օրինականացման գործընթացում: Ըստ Kolesa.kz-ի՝ ապրիլի 16-ին ուժի մեջ կմտնի երկրի ներքին գործերի նախարարի կարգադրությունը Ղազախստանում տրանսպորտային միջոցների գրանցման կանոնները փոփոխելու մասին: «Ըստ փաստաթղթի՝ Ղազախստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների պետական գրանցումն այլևս առաջնային չի համարվի: Այսինքն՝ ԵԱՏՄ […]
14:46 15.04.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին եռամսյակում մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) հանցավոր խախտումների վիճակագրությունը և պատճառները: 2019թ. մարզի տարածքում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 209 դեպք, որոնց հետևանքով մահացել են 19 անձ, մարմնական վնասվածքներ ստացել 306 անձ: Ընդ որում՝ 2020թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 47 դեպք, որը […]
14:34 15.04.2020
Իրանում ՀՀ դեսպանությունից ներկայացնում են Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 15-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 1.512-ով Ընդհանուր՝ 76.389 ?Մահացածների թիվն ավելացել է 94-ով Ընդհանուր՝ 4.777 ?Ծանր վիճակում է գտնվում 3.643 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.804-ով Ընդհանուր՝ 49.933 ?Մինչ այժմ թեստավորվել է 299․204 անձ
14:15 15.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսի ժամանակ գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ հարց ևս հնչեց, որին պատասխանեց էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը՝ մանրամասնելով, որ այս պահին արդեն 700-ից ավելի գյուղատնտեսական ապահովագրությունների պայմանագիր է կնքված: Մանրամասները՝ տեսանյութում։
14:13 15.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը: […]
13:58 15.04.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխանի տեսքով մանրամասներ․ -Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։ -Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ […]
13:28 15.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով եզդիների տոնը՝ Մալաքե Թաուսը: «Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի: Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առաջ ծառացած […]
13:08 15.04.2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ ուսանողները, որոնք կորցրել են կերակրողին, նպաստ ստանան մինչև 26 տարեկանը, քանի որ կարող են մինչև այդ տարիքը սովորել։ Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի նպաստ նրանք կարող են ստանալ մինչև 23 տարեկանը։ Նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, թեև կառավարությունը դեմ է։ Հիմա էլ իմքայլական պատգամավորները […]
13:00 15.04.2020
Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք` այցելելով http://online.ssa.am/ կայք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-300-114 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/
12:48 15.04.2020
ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից: Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը […]
12:34 15.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ երկուշաբթի օրվանից մի շարք ոլորտներ վերսկսել են իրենց աշխատանքը: Տնտեսական գործունեության տեսակներից, մասնավորապես, երկուշաբթի սկսել են աշխատել ծխախոտային տեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ, բացառությամբ շինարարական ավարտական աշխատանքների: Վերսկսվել է նոր շինանյութերի արտադրությունը, սակայն՝ որոշակի սահմանափակումներով: Արդեն թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը: Փոխնախարարը […]
12:12 15.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Նա նաև տեղեկացրել է, որ Արցախում համաճարակի օջախ համարվող Միրիկ համայնքում քվեարկել է 12 ընտրող, Մոշաթաղում՝ 59 ընտրող: Ըստ նրա՝ սա բավական ցածր ցուցանիշ է նախկինում կայացած ընտրությունների համեմատ:
11:20 15.04.2020
2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 10:20-ին, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Ըստ այդմ՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն (88 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 5428 (12 տոկոս): Գրանցված 104 777 ընտրողից քվեարկությանը մասնակցել […]
11:12 15.04.2020
Կառավարության ներկայացրած «Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ն այսօր ընդունեց 14 դեմ, 97 կողմ ձայներով: Հիշեցնենք՝ սա բռնության կոչերը քրեականացնող նախագիծն է, որի համաձայն՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային […]
11:08 15.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի […]
11:05 15.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1111–ի (ապրիլի 14-ի դրությամբ՝ 1067)։ Ապաքինվել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 297 (ապրիլի 14-ի դրությամբ՝ 265)։ Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 17 դեպք։ Ընդհանուր անցկացվել […]
09:25 15.04.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էրմանդո Պիվետան լքել է հիվանդանոցը։ Զինվորական գլխարկով բրազիլացին տուն է ուղևորվել բուժանձնակազմի ծափահարությունների ներքո։ 99-ամյա Պիվետան բուժվել է կորոնավիրուսից, հայտնում է Reuters-ը։ «Այս մարտում հաղթանակն ինձ համար առավել կարևոր էր, քան հաղթանակը պատերազմում։ Պատերազմում դու կամ սպանում ես, կամ ապրում։ Այստեղ պետք է պայքարել ապրելու համար»,-ընդգծել է տարեց բրազիլացին։ Երկրորդ համաշխարհային […]
08:44 15.04.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամապատասխան ժամանակ է ընտրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու համար։ «Այժմ ԱՀԿ-ի կամ վիրուսի դեմ պայքարող ցանկացած այլ մարդասիրական կազմակերպության աշխատանքի համար ռեսուրսները կրճատելու ժամանակը չէ»,-նրա խոսքերն է փոխանցում ТАСС-ը։ Գուտերեշը նշել է, որ ԱՀԿ-ն պետք է ցուցաբերի ողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի աշխարհը կարողանա հաղթահարել COVID-19-ը։ […]
08:32 15.04.2020
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 2405 մարդ։ Այս ցուցանիշը նոր հակառեկորդ է դարձել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 26 հազարը։ Նախկին հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 10-ին․ 1 օրում զոհվել էր մոտ 2100 մարդ։ Առավել բարդ իրավիճակ է Նյու Յորք քաղաքում, որտեղ կա […]
08:21 15.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,000,231-ի, մահացել է 126,757 մարդ, ապաքինվել՝ 484,603-ը։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական ծառայության տվյալները։ Ներկայում բուժում ստացող 1,394,109 մարդուց 51,603-ի (4%) վիճակը ծանր է։ ԱՄՆ-ը շարունակում է վարակակիրների և զոհերի թվով մնալ առաջատար։ Երկրում մինչ օրս գրանցվել է 614,211 վարակակիր, 26,064 զոհ։
00:38 15.04.2020
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում տուժածներ կան, թե՞ ոչ, ինչպես նաև […]
23:54 14.04.2020
Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են: Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության […]
23:52 14.04.2020
Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։ Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ […]