TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+12.09 oC

Գլխավոր

Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

23:18 14.04.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված […]

̰
Նախնական արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 87%-ը. խոսնակ

23:15 14.04.2020

«Ազատ Հայերնիք» կուսակցության  ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։ «Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ․ նախնական արդյունքներն՝ ավելի քան  87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:  

̰
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային տեղեկատվական բազայում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը

22:49 14.04.2020

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային տեղեկատվական  բազայում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը և  ինչ ցուցանիշներ է արձանագրում:  Ինչ դինամիկա է Հայաստանում վերջին օրերին և ինչ միտումներ են ձևավորվում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել. Աննա Հակոբյան

22:32 14.04.2020

Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն, ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ Վրաստանում խախտել են կարգը և տուգանվել

22:22 14.04.2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բեռնատարների վարորդներին․ «Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝ ?Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր), ?Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը), ?Ժամը […]

̰
«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ. Հայկ Մարության

22:17 14.04.2020

«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավարինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման: Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի […]

̰
Արցախում ընտրությունների մասնակցության 44,9 տոկոսանոց ցուցանիշ է գրանցվել. ԱՀ ԿԸՀ

22:05 14.04.2020

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` այստեղ.    

̰
Քանի հոգի է օգտվելու սոցիալական ծրագրերից. Զարուհի Բաթոյանի ասուլիսը

21:59 14.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում կայացել  է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ այս պահին հաստատվել է 11 ծրագիր, որոնցից 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը` սոցիալական ծրագրեր են:

̰
ԱԺ նիստում օրինագծերի մի մասի քննարկումների ժամանակ հնչել են սուր քննադատություններ

21:55 14.04.2020

ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, օրակարգում ընդգրկված է 30 նախագիծ: Հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմը՝ գլխադասային հանձնաժողովներում հետաձգվել են ոչ հրատապ նախագծերը, իսկ այսօրվա նիստում օրինագծերի մի մասի քննարկումների ժամանակ հնչել են սուր քննադատություններ, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներն անդրադարձել են վիճահարույց հարցերի

21:40 14.04.2020

Ինչպե՞ս է լուծվելու արդեն պլանավորված չվերթների խնդիրը. այս հարցն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուղղել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարին ու տեղակալին: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը կամ  կառույցին, որտեղից գնել են տոմսը: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց պատասխանները ՀՀ քաղաքացիական ավիացիայի տիրույթում են. oրինակ` Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքներ […]

̰ ̰
Գյումրիում 2 ոստիկանի դանակահարելու կասկածանքով 1 անձ է ձերբակալվել

21:10 14.04.2020

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է […]

̰
Արցախում գործելու են տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում

21:00 14.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․ «Ինչպես գիտեք Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սույն թվականի ապրիլի 12-ի ժամը 22։00-ից մինչև մայիսի 12-ը ժամ 22։00-ը հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Պայմանավորված այս իրավիճակով՝ գործելու է տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում (այս դեպքում տեղաշարժերի սահմանափակումները վերաբերվում են այն համայնքներին, որտեղ մտցվել է տեղաշարժի սահմանափակումներ): Կից […]

̰
Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին

20:40 14.04.2020

Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, […]

̰
«Ընդունել ենք 12 միջոցառում, և հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները». վարչապետ

19:57 14.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված […]

̰
Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ․ Նիկոլ Փաշինյան

19:45 14.04.2020

Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ ?բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, ? էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի վարակի հաղթահարման ապահովման համար բացված հաշվին

19:06 14.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678:

̰
Անձանց մեկօրյա տեղաշարժը՝ ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով

19:00 14.04.2020

Այսօր՝ մինչև ժամը 23։59-ը, թույլատրվում է անձանց տեղաշարժը՝ մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի անցակետերում՝ պարզելու, թե արդյոք մարդկանց տեղաշարժն այդ նպատակով է։

̰
Հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություններ չենք տեսնում. Բակո Սահակյան

18:41 14.04.2020

Արցախում 1 ժամից կփակվեն ընտրական տեղամասերը. անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրողների ընդհանուր թիվը, վերջին տվյալներով՝ 103.637 է: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ևս քվեարկել է, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություններ չենք տեսնում»,- մասնավորապես ասել է Բակո Սահակյանը:  

̰
Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3 մլն դրամ պակաս գնով

18:32 14.04.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի […]

̰
Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար վարձատրության հարց․ Նազարյան

18:16 14.04.2020

«Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը, այլև ամբողջ համակարգի՝ վերից վար»,- այս մասին Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց իր այսօրվա հայտարարության ժամանակ։ Նա նշեց, որ խոսքը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ […]

̰
Ժամը 17։00-ի դրությամբ քանի՞ ընտրող է մասնակցել Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլին

18:14 14.04.2020

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝  ժամը 17։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): Մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտ Ասկերանի շրջան Հադրութի շրջան Մարտակերտի շրջան Մարտունու շրջան Շահումյանի շրջան Շուշիի շրջան Քաշաթաղի շրջան Երևան 1

̰
ՀԾԿՀ-ն պետք է հրատապ մերժի գազի գինը բարձրացնելու հայտը․ Միքայել Մելքումյան

17:42 14.04.2020

Հայաստանը պետք է արագացնի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ՝ հայկական սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիայի» այն հայտին, որով ընկերությունն առաջարկում է բարձրացնել գազի գինը հայաստանցի բաժանորդների համար։ «Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագները բարձրացնել։ Դա […]

̰
Ի՞նչ հակասություններ են եղել Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև

17:39 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած հակասություններին: Ռևազյանը շեշտել է՝ որևէ ինտրիգի մեջ երբեք չի մտել, այդպես էլ շարունակելու է, միշտ կենտրոնացել է աշխատանքի վրա: Նա նշել է՝ Ճաղարյանի հետ գործնական տարաձայնություններ եղել են, ապա բերել է մի քանի օրինակ: Ճաղարյանը […]

̰
Ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պայմանների ապահովումը. ԿԳՄՍ նախարար

17:22 14.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր անձամբ ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն: Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի»:

̰
Երաշխավորում եմ բոլորիդ անվտանգությունը. Լուկաշենկոն ԵԱՏՄ-ի գործընկերներին հրավիրել է Մինսկ

17:10 14.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին հրավիրել է մայիսի 19-ին Մինսկում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների տեսակապով աշխատանքային հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ես սպասում եմ բոլորին Մինսկում, երաշխավորում եմ բոլորիդ բացարձակ անվտանգությունը: Ես վստահ եմ, որ ձեզ համար, […]

̰
Գյումրիում ոստիկաններին դանակահարած եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին

17:05 14.04.2020

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու  ոստիկանի: ՀՀ ոստիկանության  լրատվության և վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդ եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին, նրանք հարցաքննվում են, ընթանում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու […]

̰
Դրական լուր ունեմ բոլորիս համար. Գեղարքունիքի մարզպետ

16:45 14.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Գյումրիում ծառայություն կատարելիս երկու ոստիկան է դանակահարվել

16:37 14.04.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդի և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն ավարտվել է ոստիկանների դանակահարությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայրում ծառայություն իրականացնող մյուս ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված երիտասարդներին: Երիտասարդները Հայուհու հրապարակում երթևեկել են Mitsubishi 10 AR 510 մակնիշի ավտոմեքենայով, երբ […]

̰
Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Արցախի հարցը

16:21 14.04.2020

Ապրիլի 13-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական արդիական հարցեր՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակին և դրա հետևանքներին հակազդումը, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության հարցեր: Քննարկվել են հնարավոր հետագա քայլերն Արցախի խնդրի […]

̰
BACK_TO_TOP