TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

̰
Մոսկվայում կորոնավիրուսից ևս մեկ հայ է մահացել․ քանի՞սն են արտերկրում վարակից մահացած հայերը

14:42 07.04.2020

Մոսկվայում կորոնավիրուսից ևս մեկ հայ է մահացել․ քանի՞սն են արտերկրում վարակից մահացած հայերը։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արայիկ Խզմալյան

14:35 07.04.2020

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նաև շեշտակի աճել է: Այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: «Ունենք այդ տվյալները և տեսնում ենք, որ պետական կառույցների հետևորդների քանակը բազմապատկվում է, և խնդիր ունենք այնպես […]

̰
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՔԿՀ-ներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ. պարզաբանում է ՀՀ ԱՆ-ը

13:43 07.04.2020

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե ԿՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։ Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ-ն հեռավար ուսուցումն ապահովելու համար

13:13 07.04.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերի ու նաև առկա խնդիրների մասին այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում խոսել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Այդ քայլերն ուղղված են հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանն ու ուսուցիչների աջակցմանը»,- նշել է նա:

̰
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «Հինգերորդ ալիք»

12:30 07.04.2020

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծգումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: «Ամուսինները հոսպիտալացվել են թոքաբորբով: Երկուսի մոտ էլ հաստատվել էր կորոնավիրուսը»,- հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիք»-ը: Վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա […]

̰
Հայկ Մարությանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

12:24 07.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի երևանցիներ, Այսօր Աստվածածնի Ավետման տոնն է, Մայրության և գեղեցկության օրը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին և մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին։ Առո՛ղջ եղեք»,- գրել է Երևանի քաղաքապետը:

̰
Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը

11:51 07.04.2020

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասավ 87-ի․ Ալինա Նիկողոսյան

11:03 07.04.2020

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ թարմ տվյալներ է հայտնել․ «Ունենք 25 առողջացած 🙂 Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 853 Բուժվածներ – 87 Փաստացի բուժվողներ – 758 Բացասական թեստեր – 4287 Մահվան ելքեր – 8»։  

̰
Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

10:39 07.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է online.ssa.am կայքի գործարկման մասին․ «Գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ: ☑️ Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 195-ի․ РИА

10:13 07.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 195-ի։ Երեկ հաղորդվել էր 188 դեպքի մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանում հիվանդության մոնիտորինգի նպատակով ստեղծված հատուկ կայքի տվյալներին։ Երկրում գրանցվել է մահվան 2 դեպք, ապաքինվել է 39 պացիենտ։ Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը երկրում ատակարգ դրություն են հայտարարել, սահմանել պարետային ժամ՝ […]

̰
Սիրելի՛ կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

10:01 07.04.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի կանայք, Այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ […]

̰
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 285 հազար մարդ․ worldometers

09:46 07.04.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,347,566-ի։ Այս մասին հայտնում է միջազգային վիճակագրական worldometers ծառայությունը։ Կորոնավիրուսն աշխարհում խլել է 74,780 մարդու կյանք, ապաքինվել է 285,090 մարդ։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 987,696 վարակակիր, որից 47,396 (5%)-ի վիճակը ծանր է։ Վարակման ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ գրանցվել է վարակման 367,629 դեպք։ Մահացել է […]

̰
Աշխարհում 5․9 մլն բուժքրոջ պակաս է զգացվում․ ԱՀԿ

09:31 07.04.2020

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված՝ համաշխարային առողջապահությանն անհրաժեշտ է հավելյալ 5․9 մլն բուժքույր։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։ Կազմակերպությունում նշել են, որ ներկայում աշխարհում հաշվվում է բուժքույրական ծառայությունների մոտ 28 մլն աշխատող։ 2013-16 թթ․ նրանց թիվն ավելացել է 4․7 միլիոնով, փոխանցում է TASS-ը։ «Այդուհանդերձ, ողջ աշխարհում բուժքույրական անձնակազմի դեֆիցիտը պահպանվում է և կազմում […]

̰
2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց

08:59 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2602656373388075?__xts__[0]=68.ARCZwdrC0Ktz8wOYd0cvu8jQZgfWJluAzNoWXVGcu1YrS0jSmbX_e8VJYefn1RcZH1SHG6U7Bbv9MurIjcOvC65CnR2xWTI02d8ySSPXZhuH1Xno93LUn3SadBMEbCzrrVsYMLE8W8ILL5qN11r0dux0iSPc6SS2zSB67aBVztdphFaZA0AF0xicXkXy6GDiXpCOglHDu6igYvAtRKLv5G57U5hngXg02FO3ACiVLdzEWiyu-uQzwyEoGKK2LJfEbMmE6UOt6FMCT7h9Lt_C7h1DxFyxX1N3Wpajxco-_STYuOVEAKlwZjgs7QwAOfuDt2uPNJn6BjIzqywSQgnG0I6q&__tn__=-R

̰
Ստեփանակերտն առավոտյան

08:53 07.04.2020

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ձյուն է տեղացել։ Ինչպես ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։

̰
Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել

08:48 07.04.2020

Հունվարից ի վեր առաջին անգամ Չինաստանում COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել։ Համաճարակի բռնկումից մինչ օրս առողջացել է վարակվածների 94․4 տոկոսը։ Այդուհանդերձ, նշվում է, որ վերջին 1 օրում ի հայտ է բերվել վարակման 32 նոր դեպք, դրանք բոլորը բերովի են։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահական հարցերով պետկոմիտեն, փոխանցում է Korrespondent-ը։ Երկրում այս ողջ ընթացքում կորոնավիրուսով […]

̰
Կորոնավիրուսի պատճառով բրիտանացիները հրկիզում են 5G կապի աշտարակները․ The Guardian

08:40 07.04.2020

Վերջին մի քանի օրերին Մեծ Բրիտանիայում ոչնչացվել է բջջային կապի առնվազն 20 աշտարակ։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, վանդալիզմի դրսևորումները պայմանավորված են դավադրության տեսության ժողովրդականությամբ, համաձայն որի՝ կոոնավիրուսի տարածումը կարող է կապված լինել 5G ցանցերի հետ։ Պարբերականի հաղորդմամբ՝ առաջին դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Բիրմինգեմում, որից հետո նման հանցագործությունների թիվն աճել է։ Վնասված աշտարակների […]

̰
Ապրիլի 7-ն Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը

08:28 07.04.2020

Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաք՝ Մարիամ […]

̰
ԱԺ աշխատակազմի 2-րդ եռամսյակի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ փոխանցվում է COVID-19-ի գանձապետական հաշվեհամարին

23:57 06.04.2020

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ «Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Օդի աղտոտվածության նվազումը՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով

23:50 06.04.2020

Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով: Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է […]

̰
Կորոնավիրուսի 4929 թեստավորում․ քանի՞սն են դրական

23:19 06.04.2020

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո անցել է ավելի քան 1 ամիս։ Ե՞րբ և ինչպե՞ս գրանցվեց վարակի ներթափանցումը և ի՞նչ պատկեր ունենք այսօր։ SHANTNEWS-ն ամփոփել է վիճակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը

22:07 06.04.2020

Ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը:  

̰
Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների

21:53 06.04.2020

Պարետի N 34 որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4006.pdf) գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

̰
Բժիշկները կարոտից հուզվում են, աշխարհը նրանց ասում՝ շնորհակալություն. վերաբացվող Չինաստանն ու փակված աշխարհը

21:49 06.04.2020

Վերջին օրերին մինչև Չինաստանում և հատկապես Հուբեյ նահանգում վերաբացվում են գործարանները, մեծ խանութները, ճանապարհները,  ակտիվանում է կյանքը, աշխարհում շարունակում են ավելանալ սահմաններ փակող երկրները: Քաղաքական գործիչների, հայտնիների կոչն էլ  մնում է նույնը՝ մնացեք տանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքից հետո «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են հյուրանոցներ

20:36 06.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր կեսօրին իրականացված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքից հետո մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են «Մոլոկովո», «Պրինց պլազա», «SK Royal» և «Նոյ» հյուրանոցներ։

̰
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան G20-ի համաժողով են հրավիրում նավթի հարցը լուծելու համար․ Bloomberg

19:30 06.04.2020

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը նավթի գների անկումից հետո փորձում են որևէ լուծում գտնել և համաձայնության գալ նավթի գնի հարցում, սակայն խնդիր ունեն։ Նրանք ցանկանում են, որ գործարքին միանա նաև Վաշինգտոնը, սակայն ամերիկյան կողմը անհողդողդ է։ Այս մասին հայտնի է դարձել Bloomberg գործակալությանը։ Խնդիրն այն է, որ նավթ արտահանող երկու երկրները փորձում են կարգավորումը անել համաշխարհային […]

̰
Red Wings-ը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու Մոսկվա-Երևան ուղղությամբ ևս մեկ թռիչք

19:26 06.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ Red Wings ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով […]

̰
65 և ավելի բարձր տարիքի մարդիկ աշխատունակ են և պետք է լինեն մրցունակ. Փաշինյան

18:57 06.04.2020

Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը […]

̰
Չի կարելի թերագնահատել խոսքի ուժը. Փաշինյանը պատասխանեց քննադատական հարցին

18:50 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում ընթացող հարց ու պատասխանի առաջին հարցը վերաբերում էր նրա կուսակիցների խորհրդարանական խմբակցությանը։ Հարցի հեղինակը ակնարկում էր, որ իշխանական խմբակցության պատգամավորների մի մասը ուղղակի խոսում է և որևէ գործով զբաղված չէ։ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս ասաց, որ երբ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, իրեն էլ էին ասում, թե միայն խոսում է և […]

̰
BACK_TO_TOP