10:46 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին:
10:25 06.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել՝ 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]
09:16 06.04.2020
Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրներում։ Միջազգային վիճակագրական Worldometers ծառայության կայքում այս պահին առկա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174, մահվան՝ 2 դեպք։ Իրանում վարակվածների թիվը 58,226 է, գրանցվել է մահվան 3,603 դեպք։ Թուրքիայում կա 27,069 վարակակիր, մահացել է 574 մարդ։ Ադրբեջանում գրանցվել է վարակման 584, մահվան՝ 7 դեպք։
09:04 06.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,274,325-ի, մահացել է 69,474 մարդ, ապաքինվել՝ 264,837-ը։ Այս մասին են վկայում միջազգային վիճակագրական Worldometers ծառայության տվյալները։ Ներկայում փաստացի բուժվում է 940,014 մարդ, որից 45,893-ի (5%) վիճակը ծանր է։ Վարակակիրների ցուցանիշով ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ։ Այնտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 336,830-ի։ Երկրում գրանցվել է մահվան 9,618 դեպք։ Վարակակիրների թվով […]
08:41 06.04.2020
Նյույորքյան Բրոնքս շրջանի կենդանաբանական այգում ապրող էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Վայրի կենդանիների պահպանության միությունը (WCS)՝ հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ազգային ծառայության կողմից անցկացված թեստի պատասխանին։ Վիրուսն ախտորոշվել է Նադյա անունով 4-ամյա մալայական վագրի մոտ։ Վագրին վարակել է նրան խնամող աշխատակիցը, ում մոտ նոր վիրուսի ախտանշաններ չեն եղել։ Այգու […]
08:27 06.04.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ աղբյուրը։ «Ջոնսոնը հրատապ հոսպիտալացվել է, նա կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության»,-ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի […]
08:07 06.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհը առանց պատվաստանյութի… Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։ ? Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր […]
23:53 05.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է կորոնավիրուսով վարակման ամենաակնհայտ ախտանշանը։ Այդ մասին ապրիլի 5-ին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը Նաիլե Ասկեր-զադե-ի հետ հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։ Հարրիսի խոսքերով՝ նոր կորոնավիրուսի գլխավոր ախտանիշներն են տենդն ու 38 աստիճանից բարձր ջերմությունը։ Նա նշել է, որ վարակվածների 90 տոկոսն այդ ախտանշաններն է ունենում։ Բացի այդ, նա հայտնել […]
23:20 05.04.2020
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA-ը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արագացրեց 48 համակարգչի առաքումը ՀՀ Արտակարագ իրավիճակների նախարարություն, որպեսզի Փրկարար ծառայությունը հնարավորություն ունենա առավել արդյունավետորեն համակարգել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման դեմ տարվող աշխատանքը։ Առաջիկա շաբաթների ընթացքում […]
22:53 05.04.2020
Անկարայում գտնվող Հաջեթեփե համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աթեշ Կարան հայտնել է, որ Թուրքիայում կենդանիների վրա հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ուրախալի լուր։ Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը, որը միկորասեղների միջոցով ներարկվել է կենդանիներին, իմունային պատասխան է տվել հակամարմինների արտադրության տեսքով։ Հիմա ժամանակն է ստուգել՝ կարո՞ղ է այն պաշտպանել մարդկանց, […]
22:14 05.04.2020
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում 3.5 հազար մեքենա է այրվել։ Ինչպես նշվում է, դրանք վարձույթով տալու համար նախատեսված մեքենաներ են եղել։ Ինչպես է սկսվել հրդեհը, առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր է ավտոյայանատեղիում խոտածածկույթ է բռնկվել։ Ականատեսները պնդում են, որ մի քանի պայթյուն են լսել բռնկումից առաջ։ Հրդեհն ամբողջությամբ մարվել […]
21:44 05.04.2020
Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և […]
21:25 05.04.2020
Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դասընթացներին ներկա են եղել 331 բուժաշխատող, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ։
21:12 05.04.2020
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը: […]
20:47 05.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին […]
20:22 05.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Մայրիկիս շատ եմ կարոտել, բայց հանուն նրա, որ իրեն չվտանգեմ, հանուն նրա առողջության արդեն երեք շաբաթ է նրան չեմ տեսել։ Մնանք տանը հանուն մեր սիրելիների։ #Մնատանը #stayhome #Covid19»։
20:15 05.04.2020
Իրանում կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ է ապաքինվել: IRNA գործակալության փոխանցմամբ՝ նրանք հիվանդանոցից դուրս են գրվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու վարակվածներն էլ բուժվել են Ղոմ քաղաքի հիվանդանոցներում: Օրեր առաջ կորոնավիրուսից նաև 98-ամյա և 89-ամյա հիվանդներ են ապաքնվել ու դուրս գրվել: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը կազմում է 58 226։ Մահացել է 3 […]
19:17 05.04.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, […]
18:37 05.04.2020
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է քաղաքացիներին․ «Սիրելի հայրենակիցներ։ Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով […]
18:12 05.04.2020
Մեկուսացման օրերին ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր տարբեր չելենջներ են սկսել: Նմանատիպ մի չելենջ էլ սկսել են թառահարները: Չելենջի իմաստը հետևյալն է՝ թառահարները կատարում են Բայաթի Շիրազ՝ #BayatiShiraz մոտ երկու րոպե տևողությամբ, մարտահրավերը փոխանցում են ընկերներին ու ակնկալում, որ նա տրամաբանորեն կշարունակի ևս երկու րոպեի շրջանակներում:
17:00 05.04.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը։ Նա մասնավորապես գրել է․ «Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է […]
16:45 05.04.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Բալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Կարնո քոչարի պարում և կից գրել․ «Գիշերն ազատ պահ էինք գտել՝ ուժներս Կարնո քոչարիով վերականգնելու: Դուք տանը սենց բան չանեք? Մնացեք տանը, պահպանեք հեռավորություն»:
16:13 05.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք […]
16:11 05.04.2020
Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում […]
16:05 05.04.2020
7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից լուսանկարներ տեղադրել։
15:49 05.04.2020
Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]
15:08 05.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընթերցում է «Փոքրիկ իշխանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:05 05.04.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում ուղեցույց է հրապարակել։ ««Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց խնամողների համար: Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընանիքին»,- ասված է ԱՆ-ի հրապարակած ուղեցույցին կից։
14:29 05.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելում է բժշկական կազմակերպություններ, ծանոթանում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։