TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին

18:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, խոստացածի պես, ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Փաշինյանը նախապես հայտնել էր, որ պատասխանելու է ամենից շատ հավանումներ ստացած հարցերին:

̰
Կոչ ենք անում Ադրբեջանին հրաժարվել սադրիչ գործողություններից. Արցախի ԱԳՆ-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

18:29 06.04.2020

2020 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։ Մտահոգիչ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ

18:18 06.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով:   «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին: Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետևել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն […]

̰
Կա 16 մեկուսացած և 6 վարակված ոստիկան. Փոխոստիկանապետ

18:12 06.04.2020

Լրագրողներն այսօր փոխոստիկանապետ Հայկ Մհրյանից հետաքրքրվել են, թե քանի՞ մեկուսացված ոստիկան կա, կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ: Մհրյանը ներկայացրել է. «Ոստիկանությունում կանխարգելիչ միջոցառումները իրականացվել են ինչպես բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում: Այս պահին ունենք մեկուսացված 16 ոստիկան, ունենք կորոնավիրուսի ախտորոշումով 6 ոստիկան»: Հարցին՝ արդյո՞ք պարգևավճարներ ստացել են ոստիկանները, Մհրյանն արձագանքել է, որ այս պահի դրությամբ պարգևավճար ստանալու ժամանակը չէ:

̰
Հնդիկ ոստիկանները «կորոնավիրուսե» սաղավարտներով և գուրզերով իրազեկում են սկսել. Reuters

18:10 06.04.2020

Հնդկաստանի ոստիկանությունը զարգացրել է ոստիկաններին կորոնավիրուսի նմանվող սաղավարտներ հագցնելու միտքը։ Այժմ ոստիկանները ունեն նաև «կորոնավիրուսե» վահաններ ու գուրզեր։ Այս մասին տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը։ Սարսռազդու այս տեսքով ոստիկանական խմբերը շրջում են բնակավայրերում, շուկաներում և խրճիթներում՝ տեղեկացնելու համար կորոնավիրուսի վարակման վտանգի մասին։ Police in India’s western city of Surat are creating awareness about coronavirus by […]

̰
Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

17:59 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին: Նշվել է, որ տարեսկզբից […]

̰
Անհատ տաքսու վարորդն իր հետ պետք է տեղեկանք ունենա, եթե քաղաքից մարզ կամ մարզից քաղաք է գնում. ՀՀ փոխոստիկանապետ

17:46 06.04.2020

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանից այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է` եթե տաքսու վարորդը լիցենզավորված է, արդյոք նրա գործունեությունը որևէ տեղ սահմանափակվո՞ւմ է: Հիշատակել էինք դեպքեր, որոնց SHANTNEWS-ի նկարահանող խումբը հանդիպել էր այս օրերին, ըստ այնմ` ոստիկանները վարորդի գրանցման վայրով պայմանավորված՝ խոչընդոտում էին նրանց գործունեությունը, այնինչ պարետի որոշման մեջ նման բան նշված չէ: Մհրյանը […]

̰
Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոցից» ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

17:46 06.04.2020

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական […]

̰
Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

17:16 06.04.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ «Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն […]

̰
Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

17:15 06.04.2020

«Ունենք 11 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է նվազեցնենք այդ տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 […]

̰
Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. Հայկ Մհրյան

17:08 06.04.2020

Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: «Հնարավոր վարակակիր հանդիսացող անձանց հետ շփումները բացառելու նպատակով հիշյալ տարածքների կայուն պահակակետերում հերթապահող ոստիկանության աշխատակիցների քանակը կազմում է օրական 137 ծառայող, հիշյալ գործողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով և կրում է շարունակական բնույթ: Շարունակում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերով […]

̰
Ավագ շաբաթվա արարողությունները և պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ

17:00 06.04.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում […]

̰
Իրանում փակվել է Թավրիզի շուկան. կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60.500-ը. Reuters

16:55 06.04.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ապրիլի 11-ից աշխատանքը կվերսկսեն ցածր ռիսկ պարունակող հաստատությունները:

̰
Կառավարությունը մի շարք ոլորտների տրամադրում է անգրավ վարկեր

16:40 06.04.2020

Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/

̰
Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն

16:10 06.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը: «Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի […]

̰
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք

16:09 06.04.2020

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: https://www.facebook.com/331129741013343/videos/519457458753173/?__xts__[0]=68.ARDv2cJvDi2BsAQjaFIeCSjqJvsLVpfFXTN3qhojZuQNvqlsvgl3n8J0C2ixmPoKwWfPBPOmR4XAj7Q47hQzYcjXUmqIYHme_-6f79iNGrzjINP5b4qm5OPrHlob7XHgvtd1NklRxT7-j0BYQiOAkhvl56tMaoDrJ7rflPHR-x34GhBH1JUOmyKKHtzck6x3UVGbyzeSIB82ykDVDhokDtV7YUDIFG86tLpcOFZWV1Ck30R7u5bvzos_uUK4nh9QpJOxZLDWgdAxhg0bgscdcJcgCLJ_p03n5azcNwp-LZQV6DNWZ1B4oH4FXHmFx_HKgcH5GNuIzScuKPWlkN56Nfj9pI5uxNVg_Lw&__tn__=-R

̰
Արգելված տարածքում են բանջար հավաքել. Պարույր Սևակի գյուղապետը՝ պայթյունի մասին

15:40 06.04.2020

Երեկ կեսօրին ոստիկանության Արարատի բաժինը հաղորդում է ստացել այն մասին, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի Պարույր Սևակ գյուղի 1987թ. ծնված մի բնակչուհի: Համայնք մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր […]

̰
Եղանակը կցրտի․ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

15:24 06.04.2020

Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կա ցրտահարության վտանգ: «Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 […]

̰
Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին, որ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ համաճարակային իրավիճակը. էկոնոմիկայի փոխնախարար

15:20 06.04.2020

Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին հարց էին ուղղել այն մասին, թե օնլայն առևտուր իրականացնողներն ինչպե՞ս պետք է մի քաղաքից ապրանք տեղափոխեն մեկ այլ քաղաք: «Պարետի որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ ձևաչափով է իրականացվում տեղաշարժը: Եթե տնտեսվարողը մի քաղաքում է իրականացնում առևտուրը, պետք է ունենա համապատասխան ձևանմուշները լրացրած, […]

̰
Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ

15:02 06.04.2020

Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած «ԴիջիԹեք 2019» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ ապագա խմբավարների համար: Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ […]

̰
Իրանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 60 000 մարդ

15:00 06.04.2020

Իրանում ՀՀ դեսպանությունից ներկայացնում են Իրանում կորոնավիրուսի ապրիլի 6-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 2.274-ով Ընդհանուր՝ 60.500 ?Մահացածների թիվն ավելացել է 136-ով Ընդհանուր՝ 3.739 ?Ապաքինվածների թիվն ավելացել է 2.225-ով Ընդհանուր՝ 24.236

̰
̰ ̰
ՊՎԾ-ն ներկայացրել է ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

13:10 06.04.2020

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:  Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, […]

̰
Հայաստանում ԵՄ դեսպանը հիացած է Երևանով

12:56 06.04.2020

«Գեղեցիկ կիրակնօրյա առավոտ Երևանում»,- իր թվիթերյան էջում երեկ գրել է Հայաստանում Եվրամիության նոր դեսպան Անդրեա Վիկտորինը։ Դեսպանն իր լիազորությունների կատարմանն անցել է 2019 թվականին։ Բայց դեռ 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը ծանոթ է Հայաստանին ավելի վաղուց։ Beautiful Sunday morning in Yerevan pic.twitter.com/u4aFLTjLkd — andrea wiktorin (@awiktorin) April 5, 2020

̰
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյանն ահազանգում է

12:46 06.04.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հանրապետությունում հնարավոր ցրտահարությունների մասին: «Ուշադրություն, հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ.  Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում […]

̰
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

12:42 06.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն: «Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից […]

̰
Ինչպես են Մեծ Բրիտանիայում ոչխարները խաղում կորոնավիրուսի պատճառով դատարկված խաղահրապարակում

12:23 06.04.2020

Օգտվելով մարդկանց բացակայությունից՝ ոչխարները մտել են քաղաքի բնակիչներից մեկի՝ Դեբբի Էլիսի տան առջև գտնվող խաղահրապարակը և լավ ժամանակ անցկացրել:9

̰
Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասավ 62-ի

11:04 06.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 833–ի։ Ապրիլի 5-ի ցուցանիշը 822 էր։ Բուժվել է 62 պացիենտ (ապրիլի 5-ի տվյալը՝ 57)։ Եվս 763 մարդ ներկայում բուժում է ստանում։ Գրանցվել է մահվան 8 դեպք։ Անցկացված 4096 թեստի պատասխան […]

̰
ՊԵԿ-ը՝ 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

10:59 06.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. _ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, _ ավտոմեքենայի […]

̰
BACK_TO_TOP