15:44 08.04.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։ Այսպես, հաղորդագրության մեջ մանրամասնում են, որ ապրիլի 5-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը […]
15:36 08.04.2020
Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ-ի 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ […]
15:28 08.04.2020
«Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում: Ավինյանի խոսքերով՝ այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով, բայց այդ ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե դրսևորենք համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը: Նա դարձյալ կոչ է անում մնալ տանը: Մանրամասները՝ […]
15:16 08.04.2020
Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մոտակայքում, որտեղ բնակությունը արգելված է բարձր ռադիացիայի պատճառով, կրկին հրդեհ է բռնկվել։ Բոցավառվել են Գրեզլյա գյուղի մոտ գտնվող խոտածածկ տարածքներն ու մացառուտները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկ օր առաջ հրդեհված տարածքում էլ, ըստ ծառայության հաղորդագրության, բաց կրակ այլևս չի երևում։ Ընդհանուր առմամբ, Չեռնոբիլի մերձակայքում կրակը մարելու աշխատանքներին […]
15:06 08.04.2020
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մեկ օրվա ընթացքում Covid-19 է ախտորոշվել 24 մարդու մոտ: «23 մարդ շփվել է եղել նախկինում հիվանդացածների հետ, մեկ հոգի Կուբան է եկել Հայաստանից»,- գրում է Новая Кубань թերթը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի՝ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1717 կորոնավիրուսի դեպք: Երկրում […]
14:49 08.04.2020
Ընտրություններ չանցկացնելու հիմքը, համաձայն Արցախի օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմ սահմանելն է. դա նաև Սահմանադրության պահանջ է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրության երկրորդ փուլը հետաձգելու հավանականությանը: ԿԸՀ նախագահը հույս հայտնեց, որ առողջամիտ լուծումներ կգտնվեն, դրանց վերաբերյալ հանրությունը տեղյակ կլինի, մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ընտրությունների անցկացման մեխանիզմներին, դրանք […]
14:16 08.04.2020
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Թոմաս Մոդլին ազատման դիմում է ներկայացրել։ Սա հետևել է կորոնավիրուսի հետ կապված սկանդալին, որի պատճառը եղել է համաճարակի ներթափանցումը ռազմանավերից մեկի տախտակամած։ Երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը այսօր առավոտյան ընդունել է նավատորմի ղեկավարի ազատման դիմումը։ Հենց նա էլ իր թվիթերյան էջում գրել է այդ մասին։ This morning I accepted Secretary […]
14:06 08.04.2020
Արցախում ապրիլի 14-ին նախատեսված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց 50+1 տոկոս ձայն ստանալ, ինչի արդյունքում ամենաշատ ձայներ ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և 2-րդ տեղում հայտնված արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պետք է պայքարեն երկրորդ փուլի համար։ Վերջին օրերին, սակայն, պաշտոնապես հայտարարվեց Արցախում […]
13:54 08.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշի, որը զրոյից արտադրվել է Հայաստանում՝ խնդրելով ավելի մանրամասն ներկայացնել նմուշը: Հակոբ Արշակյանը նշեց, որ ավելին, քան վարչապետն արդեն ասել է, չեն կարող ասել, սակայն ավելացրեց, որ այն համակարգ է, որն իր […]
13:47 08.04.2020
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով: Այս մասի ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:10 08.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատակիցներին և ոստիկաններին թոշակառուների և նպաստառումների գումարները հասցեատերերին հասցնելու համար: Նա նշեց, որ գործընթացը մոտ օրերս կհասնի ավարտին: Նաև անդրադարձավ էլեկտրոնային առևտրի տվյալներին՝ նշելով, որ որոշ տնտեսվարողներ բավական գոհ են առևտրի արդյունքներից և սա հետագայում դրական կազդի ոչ կանխիկ կերպով առևտուր անելու մշակույթն ավելի արմատավորելու […]
13:00 08.04.2020
Լուսինը այսօր 40 հազար կիլոմետրով ավելի մոտ է Երկրագնդին, քան սովորական օրերին։ Արդյունքում այն 20 տոկոսով ավելի պայծառ է երևում երկնակամարում և տեսանելիորեն մեծ է չափերով։ Դա վարդագույն Լուսինն է, որ ամեն տարի լինում է ապրիլին։ Աշխարհի տարբեր ծագերում այս գիշեր լուսանկարել են այդ հազվադեպ պատահող տեսարանը։ The largest, brightest supermoon of 2020 rose in […]
12:53 08.04.2020
Միանվագ անհատույց դրամական օժանդակություն է տրամադրվում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Մանրամասները՝ Կառավարության տարածած տեսանյութում:
12:49 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյան ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական էր նշանակվել 2019-ի մարտի 19-ին։
12:46 08.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարարված դրամաշնորհների արդյունքներին: Նախարարը նշեց, որ մրցույթը բավական լայնաֆորմատ էր ու բաց, և դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են: Այս փուլում գնահատող հանձնաժողովն է աշխատանքներն ուսումնասիրում: Մրցույթը 4 լոտերով է՝ 2 մլն, 3 մլն, 5 մլն և 10 մլն դրամաշնորհային […]
12:26 08.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել: Նա նշեց, որ նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակներ են ուղարկվել, որոնք վերջին 2 օրերին դասակարգման փուլում են: Նախարարը նաև նշեց, որ տարբեր շրջանների քաղաքացիների […]
12:14 08.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Լեդի Գագայի հետ կազմակերպում է առցանց համերգ բժշկական անձնակազմի համար: Այս մասին հաղորդվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մասնակցությամբ One World Together at Home կոչվող օնլայն-համերգը նախաձեռնել են ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու նպատակով: Լեդի Գագան նշել է, որ Apple-ը 10 միլիոն դոլար է նվիրել համերգը […]
11:07 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը […]
11:03 08.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 881 դեպք․ երեկվա համեմատ՝ 28-ով ավելի։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ Ունենք 114 առողջացած։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ։ Անցկացված 4571 թեստի պատասխան եղել է բացասական։
09:36 08.04.2020
ՌԻԱ Նովոստի-ն, հղում անելով Վրաստանում կորոնավիրուսի տարածման մոնիտորինգի նպատակով ստեղծված stopcov կայքին, հայտնում է, որ երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 208 մարդու մոտ․ 46-ն արդեն ապաքինվել են: Գրանցվել է մահվան 3 դեպք։ Երեկ վարակակիրների թիվը 196 էր։ 4674 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 362-ը՝ հսկողության տակ։ Վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հաստատվել էր 2020 թվականի փետրվարի […]
09:23 08.04.2020
Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1,431,973 դեպք, մահացել է 82,096 մարդ, ապաքինվել՝ 302,209-ը։ Այս մասին հայտնում է Worldometers միջազգային վիճակագրական ծառայությունը։ Ներկայում փաստացի բուժվում է 1,047,668 մարդ, որից 47,895-ի (5%) վիճակը ծանր է։ Իրավիճակն առավել բարդ է ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
09:04 08.04.2020
Twitter-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեք Դորսին 1 մլրդ դոլար կուղղի կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Նա նշել է, որ այդպիսի բարեգործական օգնությունը կազմում է իր կարողության ¼ մասը։ Ավելի վաղ մեկ այլ գործարար՝ Իլոն Մասկը, հայտնել էր, որ գնել է թոքերի արհեստական օդափոխության ավելի քան 1000 սարք։ Մի […]
08:55 08.04.2020
ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանի իրավապահ մարմինների հայցը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի (հայտնի է որպես «Ալրաղացի Լյովիկ») արտահանձնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»։ Սարգսյանը հայ իրավապահների կողմից հետախուզվում է դեռ 2018 թվականի հոկտեմբերից։ Նա կասկածվում է հանցավոր խմբավորման անդամակցության, ինչպես նաև խոշոր չափով շորթման և այլ […]
08:45 08.04.2020
Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է Պատակամայա քաղաքի քաղաքապետին՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին զանգվածային միջոցառում թույլատրելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է քրեական ոստիկանության ղեկավար Իվան Ռոհասը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Նրանք (քաղաքապետն ու ևս 2 անձ) ձերբակալվել են իրենց պարտականությունները չկատարելու, առողջապահական համակարգին վնաս հասցնելու համար, քանի որ ի պատիվ քաղաքի սուրբ պահապանի՝ թուլատրել են տոնակատարություն, որի […]
08:10 08.04.2020
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած բարդություններից 1 օրում մահացել է ռեկորդային թվով մարդ՝ ավելի քան 1700։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։ Նախկին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 4-ին, երբ հաղորդվել էր մոտ 1344 զոհի մասին։ Մահվան դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում Նյու Յորքին։ Այնտեղ մահացել է 4009 մարդ։ Քաղաքը […]
23:45 07.04.2020
Սիրո խոստովանությունը «թանկ է նստել» Ղարաջալա գյուղի բնակիչներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Տղան՝ իր 5 ընկերների հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Անակնկալի ընթացքում ոստիկանություն է մոտեցել: «Ձեռք խնդրելու» արարողության բոլոր 7 մասնակիցները տուգանվել են: Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել: Դրսում եղել են ժամը 20:00-ին: Ոստիկանությունը, հավանաբար խախտում է համարել […]
23:41 07.04.2020
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 […]
22:40 07.04.2020
Կորոնավիրուսից 87 բուժված ունենք։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հաստատված դեպքերը և բուժվածները՝ ըստ օրերի։
22:25 07.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ապրիլի 8-ի դասացուցակը՝ նշելով, որ ապրիլի 8-ին անչափ հետաքրքիր դասեր են լինելու․ սովորելու ենք ճանաչել և գնահատել ինքներս մեզ, ծանոթանալու ենք քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակներին և ոչ միայն։ «?08։30-ից հեռարձակվող «Հանրային դասի» շրջանակում կլինեն հետևյալ դասերը՝ ?Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Հյուսիսային Ամերիկայի բնական […]