21:57 07.04.2020
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ Մանդատները բաշխվել են ապրիլի 7–ին կայացած նիստում։ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ […]
21:52 07.04.2020
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Երևանի բակերից մեկում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 07.04.2020
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված […]
21:05 07.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներով՝ վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: ?Միաժամանակ հիշեցնում ենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ […]
20:59 07.04.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ ապրիլի 7-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Պետական նախարարը հայտարարել է, որ չնայած կանխարգելման համալիր աշխատանքների իրականացմանը՝ այսօր Քաշաթաղի շրջանի Միրիկի համայնքի բնակչի թեստավորման արդյունքը դրական էր: Քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, այժմ […]
20:46 07.04.2020
Մի կողմից մայրության ու գեղեցկության տոնն է, մյուս կողմից էլ կորոնավիրուսը։ Եվ ահա այս պայմաններում բժիշկները կորոնավիրուսով հիվանդ իրենց պացիենտներին շնորհավորելու այլընտրանքային տարբերակին են դիմել՝ հեռահար։
20:26 07.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:
20:24 07.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ […]
20:15 07.04.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում ենք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու […]
20:11 07.04.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի կատարումներով։
19:28 07.04.2020
Այսօր Առողջության համաշխարհային օրն է։ Եվ ահա բուժաշխատողները հանրությանը նորից հիշեցնում են համաշխարհային ու համամարդկային հորդորը. «Մնա՛ տանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:22 07.04.2020
Բոլոր երկրներում պետությունն է օգնում իր քաղաքացիներին, բացի Թուրքիայից, որի իշխանությունները տարբեր ձևաչափի ճնշումներ բանեցնելով փորձում են նույնիսկ այս դժվարին օրերին աղքատ խավից գումար կորզել։ SHANTNEWS-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:10 07.04.2020
Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Այդ առիթով ասուլիս է հրավիրել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է, որ վիրուսը հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ, որն Արցախ է ժամանել մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանից: «Առաջին իսկ կասկածի դեպքում, երբ տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի շրջանում ապրող նրա ընտանիքի […]
19:00 07.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ. որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում: Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի […]
18:54 07.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները: Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ: […]
17:37 07.04.2020
Կորոնավիրուսից մահվան դեպքերը աշխարհի բազմաթիվ երկրներում ավելանում են, բացառություններից է այն երկիրը, որտեղից ամեն ինչ սկսվեց: Համաճարակի բռնկման օրվանից մինչև հիմա, առաջին անգամ է, որ Չինաստանում մահ չի գրանցվում: Անիմացիոն քարտեզի օգնությամբ ներկայացրել ենք, թե ինչ ընթացք է ունեցել մահվան դեպքերի վիճակագրությունը այս ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:15 07.04.2020
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան […]
17:12 07.04.2020
Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ տեսչական […]
17:10 07.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը: Շատերն անգամ տուն չեն գնում: Նրանք աշխատում են, որ մյուսներն ավելի ապահով լինեն: ԱԻՆ կանայք լարված աշխատանքային օրվա ընթացքում չեն մոռանում ժպտալ՝ անգամ դիմակի տակ:
16:39 07.04.2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման թվերն աճում են: Մեծանում են նաև կորոնավիրուսից մահացության թվերը: Ի՞նչ միջոցների են դիմում մեր հայրենակիցները: Այս թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:33 07.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]
16:12 07.04.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց է ուղղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: «Հետաքրքրում է Որոտանի ջուրը Սևան հասցնելու թեման, կա՞ մոտ տարիներին հնարավորություն, մարդիկ նամակ են գրում, հարցնում են, թե հէկեր ենք շահագործում, վարկեր ենք վերցրել […]
15:56 07.04.2020
Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայում: Այրվում է Չեռնոբիլի հարակից անտառը: Այս մասին հայտնել է Global News-ը: Կրակի ընդգրկած տարածքը կազմում է մոտ 100 հեկտար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 փրկարար, 2 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Տեղեկություններ կան, որ հրդեհի պատճառով տարածքում ճառագայթման մակարդակը բարձրացել է նորմայից մոտ 16 անգամ:
15:47 07.04.2020
«Այս պահին քննարկում ենք մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կիրականացնենք ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած քայլերը, մեր լավատեսական մոտեցումն այն է, որ կունենանք որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում եմ՝ առաջիկայում արդեն հստակ կլինի»,- ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Վերջին զանգի միջոցառումները կկայանան, ասաց […]
15:35 07.04.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին […]
15:10 07.04.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևմտյան Սիբիրից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվել է։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության լեռնային հատվածներում այսօր ողջ օրը ձյուն կտեղա, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում կա նաև ցրտահարության վտանգ: «Հիշեցնում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, հատկապես ջերմոցային տնտեսություններին, որ անպայման […]
14:50 07.04.2020
ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով որոշ խմբերի համար դյուրացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: Համաձայն այս նախաձեռնության՝ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված չեն լինի հրաժարվել իրենց ներկա քաղաքացիությունից: Օրենքի նախագծում նախատեսվում է փոխել կետը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիության կարող են հավակնել կացության թուղթ կամ ժամանակավոր բնակության թույլտվություն […]