14:18 05.04.2020
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում գերազանցել է 6000-ը, մահացել է 674 մարդ։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, տվյալները հաղորդել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։ Իսպանիայում վարակվածների ընդհանուր թիվը 130 579 է, մահացածներինը՝ 12418։ Հոսպիտալացված է ավելի քան 58 000 մարդ, ինտենսիվ թերապիայի բաժնում է գտնվում 6 800 մարդ, բուժվել է 38 000-ը։
14:09 05.04.2020
Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին հայտարարել է Համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին: Նրա խոսքերով՝ մահացածը 81 ամյա կին է, ում ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հոսպիտալից: Նրա վիճակը ի սկզբանե գնահատվում էր կրիտիկական: այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, ինչպես նաև […]
13:53 05.04.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այս մասին գրել է ՀՀ պարետ Տիգրան ավինյանը և ներկայացրել Covid-19 Armenia հավելվածը։ «Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի […]
13:13 05.04.2020
Նոր Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ապրիլի 5-ին հաղորդել է Mash Telegram ալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ շինհրապարակում այրվել է մի քանի վրան։ Բանվորներից մեկը հրդեհի հետևանքով մահացել է։ Դեպքի վայրում ԱԻՆ աշխատակիցներ են աշխատում։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։ Հիվանդանոցը սկսել են կառուցել մարտի 12-ին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված։ 43 […]
12:58 05.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի և օրհնյալ Ծաղկազարդ Սուրբ Գեղարդը Մեզ պահապան»:
12:30 05.04.2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, կատարեցինք Անդաստանի արարողություն: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս բերվեց համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ […]
11:41 05.04.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 170-ի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքից: Ապաքինվել է 36 մարդ։ Կարանտինային գոտում է գտնվում է 5067, ստացիոնար հսկողության տակ՝ 330 պացիենտ։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն էր գրանցվել։
00:00 05.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարաջանովի բանտային նամակներն եմ կարդում: Նամակներից մեկում պատմում է, որ իր հնարավոր ազատման համար բնութագրեր են ուզել: Բայց միաժամանակ նշում է, որ չեն հավատալու: «Ինչ ողբերգություն է, երբ չեն հավատում…»,- գրում է նա: Հ.Գ. Մարդիկ, չհավատալով կարող եք ոչնչացնել ազնիվ մարդկանց: Անվերապահորեն վստահեք միմյանց, քանի […]
23:51 04.04.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը: Խախտումներով գործողների կողքին աշխատում […]
22:34 04.04.2020
StopCov.ge-ն այսօր հայտնեց Վրաստանում կորոնավիրուսի 1-ին զոհի մասին: 79-ամյա կնոջ օրգանիզմը հյուծված էր, տառապում էր կախեքսիայով (մարմնի ընդհանուր հյուծում, որ զուգակցվում է ծայրահեղ նիհարումով, սակավարյունությամբ և ուժերի անկումով): Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Թբիլիսիի կլինիկա տեղափոխվելիս նա ընդամենը 15 կգ էր կշռում։ Սա ասել են նրան բուժող բժիշկները: Հիվանդի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը՝ […]
22:20 04.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաններում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել… Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
22:05 04.04.2020
Ցանկացած մետաղադրամ ունի երկու կողմ: Այդպես է նաև կորոնավիրուսի դեպքում՝ այն բացահայտեց ոչ միայն խնդիրները, ոչ միայն մարտահրավեր նետեց ամբողջ մարդկությանը, այլև հնարավորություն տվեց բացահայտելու մարդկանց դրական կողմերը: Ամբողջ աշխարհում սկսվել են բարեգործական ակցիաներ՝ անտուններին ու միայնակ ծերերին օգնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:48 04.04.2020
Կորոնավիրուսն առողջապահության համակարգից անցում է կատարել նաև այլ ոլորտներ՝ տարբեր դրսևորումներով։ Աշխարհում արդեն գոյություն ունեն Կորոնա կամ Կորոնավիրուս անունով քաղցրավենիքներ, սանրվածքներ, անգամ մարդիկ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:36 04.04.2020
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը. «Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: Թեժ […]
21:16 04.04.2020
Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։ Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնային՝ նշելով, որ այս սահմանափակումները բոլորի առողջության համար են և ժամանակավոր։ Մանրամասները՝ ստորև․ https://www.facebook.com/tigran.avinyan/photos/pcb.2449088868728852/2449087478728991/?type=3&theater
21:05 04.04.2020
SHANTNEWS-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝ Երևանից արտասահման և հակառակ ուղղությամբ։ Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: Ըստ այդմ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։ Ամբողջ եվրոպական օդային […]
21:00 04.04.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը շարունակում ենք «Փոքրիկ իշխանի» ընթերցումը: Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին բոլորիդ սպասում եմ այս էջում: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է ? Եթե առաջին մասին ծանոթ չեք, ահա այն: Լսեք մինչև նոր հատվածը կկարդանք միասին»։
20:15 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի […]
19:53 04.04.2020
SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝Երևանից արտերկիր և հակառակ ուղղությամբ։ Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: «Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։ Ամբողջ եվրոպական օդային տարածքում 90%-ով […]
19:22 04.04.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Քաղավիացիայից հայտնում են՝ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: «2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած […]
19:14 04.04.2020
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կրկին ակտիվացրել է գործողությունները թե՛ Հայաստանի ճանաչված սահմանների և թե՛ Արցախի սահմանային հատվածներում: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի և «Օրբելի»կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:13 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա […]
18:49 04.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ «Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- ասվում է […]
17:44 04.04.2020
Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի […]
17:40 04.04.2020
Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ «Նշյալ քաղաքացիների […]
17:23 04.04.2020
Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի […]
17:16 04.04.2020
Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ գրեթե երկու հարյուր քաղաքացիներ մնացել են օդանավակայանում, քանի որ չեղարկվել են նախապես ծրագրված թռիչքները՝ Սոչի, Մոսկվա: «Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել […]