TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից. պատասխան շրջանառվող լուրերին

16:38 04.04.2020

SHANTNEWS-ը փորձել է պարզել, թե որքանով են հավաստի տեղեկությունները, ըստ որոնց՝  Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ «Հարկ է նշել, որ որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ Կոմիտեն պաշտոնապես կներկայացնի պարզաբանում»,- պատասխանել են կոմիտեից:

̰
Առանց տեղումների 1 օր, հետո նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

16:11 04.04.2020

Հանրապետության տարբեր մարզերում երեկվանից ձյուն է տեղացել: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ներկայացրել է եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար: «Եղանակային պայմանների բարելավում առաջիկա օրերին սպասել պետք չէ, միայն առանց տեղումների եղանակ ունենք վաղը»,- ասել է նա: Առաջիկա շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանը, ըստ նրա, լինելու է ապրիլի 5-ին: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

16:00 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով (Like մինուս dislike և այլ արձագանքներ): Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին […]

̰
Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա. վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

14:21 04.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 4-ին, կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետը նշեց, որ համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և Կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականություն վարելն է: «Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա, իհարկե, այն պահից սկսած, երբ դա համաճարակի […]

̰
Գեյթսը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը շարունակել կարանտինն ավելի քան երկու ամիս. Washington Post

14:15 04.04.2020

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կոչ է արել «հետևողական համազգային մոտեցում ցուցաբերել կարանտինին»՝ SARS-CoV-2 վիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին միլիարդատերն ասել է Washington Post-ին տված հարցազրույցում: Գեյթսը նաև քննադատել է այն փաստը, որ որոշ նահանգապետեր չեն մտցրել սահմանափակող միջոցներ: Հայտնի է, որ հինգ նահանգներ դեռևս չեն կարգադրել բնակիչներին մնալ տանը, իսկ յոթ նահանգում կարանտին […]

̰
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ավելի քան 5600 անձի նկատմամբ

14:12 04.04.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ.  «Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ […]

̰
Արհեստական բանականությունը և մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը. Արմեն Սարգսյան

14:11 04.04.2020

Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան […]

̰
Կորոնավիրուսն ու գյուղատնտեսական աշխատանքները. ի՞նչ են ասում գյուղացիները

14:04 04.04.2020

Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը սկսվել է: Գյուղացիների խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների ավարտին սպասել չեն կարող, հետո արդեն այդ աշխատանքների համար ուշ կլինի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՌԴ-ն դադարեցրել է քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նպատակով իրականացվող միջազգային թռիչքները. Gazeta

14:00 04.04.2020

Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես դադարեցրել է օտարերկրյա պետություններում գտնվող ռուսաստանցիների՝ հայրենիք վերադառնալու համար կազմակերպվող միջազգային թռիչքները, հայտնում է Gazeta-ն: Օպերատիվ շտաբից հայտնել են, որ նման որոշում է կայացվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու, ինչպես նաև հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով: Նշվում է, որ թռիչքների կասեցումն ուժի մեջ է ապրիլի 4-ի՝ ժ. 00.00-ից անորոշ ժամանակով:

̰
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ

13:55 04.04.2020

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

̰
Այսօր հանրապետությունն անմնացորդ լվացինք. Գագիկ Սուրենյան

13:33 04.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ի՞նչ էիք կռիվ անում երեկվա Թբլիսիի փողոցների լվացման համար։ Մենք այսօր սաղ հանրապետությունը անմնացորդ լվացինք»:

̰
Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

13:27 04.04.2020

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և […]

̰
Մոսկվայից ՀՀ վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինի. Ալեն Սիմոնյան

13:25 04.04.2020

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

̰
Արցախում ձեռք է բերվել ախտահանիչ սարք, որը նախատեսվում է օգտագործել ՊԲ զորամասերում

13:18 04.04.2020

«Առողջ Արցախ» հասարակական ծրագիրն ընդլայնում է իր գործունեության շրջանակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաղորդվում է, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի նվիրատվությամբ ձեռք է բերվել ախտահանիչ սարք, որը նախատեսվում է օգտագործել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Սարքի օգտագործումը նախատեսվում է իրականացնել Պաշտպանության բանակի զորամասերում, ինչպես նաև Արցախի Հանրապետության խոշոր բնակավայրերում:

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ ծախսերը լինեն արդյունավետ. Նիկոլ Փաշինյան

13:14 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է աշխատանքային խորհրդակցությունից մի հատված: «Իմ խոսքը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը։»,- գրել է նա: Վարչապետը կրկին դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խստորեն պահպանել պարետատան որոշումները, որ հնարավորինս շուտ նվազեցվեն սահմանափակումները:

̰
ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

13:04 04.04.2020

Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքից: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին  օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես […]

̰
Պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին. ՀԲԱ գործադիր վարչության կոչը

12:59 04.04.2020

Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ՝ COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի գործընկերներ, COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. Sputnik-Georgia

12:51 04.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է մի կին: Ինչպես հայտնում է Sputnik-Georgia-ն, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Մահացածը Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից 79 տարեկան կին էր: Նա կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նշենք, որ սա Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է:

̰
Ոստիկանությունը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների մասին

12:36 04.04.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը: Ներկայացնենք ոստիկանության իրազեկող տեսանյութն ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների մասին:

̰
Արցախցի դպրոցահասակ երեխան լացախառն ձայնով բողոքում է հեռավար դասապրոցեսից

12:29 04.04.2020

Արցախի Հանրապետության կրթության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում դպրոցահասակ փոքրիկը բողոքում է հեռավար դասապրոցեսից։ «460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ էդքան սըվորիլուց»,- լացելով պատմում է փոքրիկը։ Նախարարությունը հոլովակին կից հորդորել է ուսուցիչներին երեխաներին շատ չծանրաբեռնել այս օրերին։

̰
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 156-ի. Gazeta

12:16 04.04.2020

Վրաստանում մեկ օրվա ընթացքում բժիշկները հաստատել են կորոնավիրուսային վարակի ութ դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցրել է 156-ի, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Gazeta-ն: Նշվում է, որ Վրաստանի ավելի քան հինգ հազար քաղաքացի մեկուսացված է, 300 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Մահվան ելքով դեպքերի մասին չի հաղորդվում:

̰
Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

11:46 04.04.2020

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Grisha Danielyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես են մի խումբ անձինք Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 դպրոցի շենքում տեղակայված 1/21 ընտրական տեղամասում ընտրողից պահանջում հեռախոսից ջնջել քվեաթերթիկի […]

̰
Մոսկվայում կորոնավիրուսը խլել է ևս մեկ հայի կյանք. դեսպան. «Սպուտնիկ Արմենիա»

11:40 04.04.2020

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Аrmenia-ի  հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Մի քանի տարի է՝ ընտանիքով բնակվում էր Ռուսաստանում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։ Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք

11:01 04.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 34-ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 720 մարդ։ Անցկացված 3477 թեստի պատասխան եղել է բացասական։

̰
ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը․ Ջոն Հոփկինսի համալսարան

09:41 04.04.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահվան ելքերի թիվը հասել է 7406-ի՝ այն բանից հետո, երբ 1 օրում մահացել է 1000-ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։ ԱՄՆ-ն առաջատար է վարակման և մահվան դեպքերի վիճակագրությամբ։ Առավել բարդ իրավիճակ է Նյու Յորք նահանգում։ Այնտեղ կա 55 հազարից ավելի վարակակիր, մահացել է 1867 մարդ։ Վերջին […]

̰
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

09:30 04.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում […]

̰
Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին տեսահամաժողովը

09:05 04.04.2020

ՆԱՏՕ-ի անդամների առաջին տեսահամաժողովն ավարտվել է սկանդալով՝ կապից Թուրքիայի վաղաժամ դուրս գալու պատճառով։ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ապրիլի 3-ին կայացել է հեռակա՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ Շփումների ժամանակ վեճ է ծագել Հունաստանի և Թուրքիայի միջև։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է  ԵՄ-ին փախստականներին առնչվող պայմանավորվածությունները չկատարելու մեջ, համաձայն որոնց՝ Անկարան համաձայնել է Սիրիայից ընդունել […]

̰
Համաշխարհային տնտեսությունը գրեթե լիովին կանգ է առել․ ԱՄՀ

08:51 04.04.2020

Կորոնավիրուսային համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը գրեթե լիովին կանգ է առել։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի խոսքով՝ ռեցեսիան շատ ավելի վատ է, քան 2008-2009 թթ ճգնաժամը, փոխանցում է РИА Новости-ն։ «ԱՄՀ պատմության մեջ մենք երբեք չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի։ Մենք ռեցեսիայում ենք, դա շատ ավելի վատ է, քան գլոբալ տնտեսական ճգնաժամը»,-ասել է […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ Կիև-Երևան հնարավոր չարտերային թռիչքների մասին

08:31 04.04.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցեր, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ–Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։ Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ […]

̰
Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ. Վանաձորի քաղաքապետ

23:39 03.04.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելոբվ, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսով վարակակվածներ։ «Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի […]

̰
BACK_TO_TOP