TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Չարենցավանում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ

23:27 03.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ?Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: ➡️Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել […]

̰
Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին

22:47 03.04.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։ «Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հայազգի երգիչը։ Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել […]

̰
«Մանրամասնորեն վերլուծում ենք Հայաստանի հավաքականի խաղերը»․ Խոակին Կապառոս

22:37 03.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային […]

̰
Ապրիլի 6-ին կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները

22:34 03.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց […]

̰
Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան

22:16 03.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։

̰
ԱԱՏՄ-ի  մշտադիտարկումները․ տվյալները ներկայացրել է Հակոբ Ավագյանը

21:57 03.04.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը արտակարգ դրության ժամանակ չի արգելվել: Տեսչական մարմնի ղեկավարն այսօր ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և խոսել իրականացվող աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես է գործում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը

21:27 03.04.2020

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ։ Տեսանյությում ներկայացվում է, թե  ինչու է վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում:

̰
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են

21:18 03.04.2020

Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են «լուռ կրողներ»: Ինչպես փոխանցում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, South China Morning Post չինական թերթը, հղում կատարելով Երկնակերտ կառավարության գաղտնի արխիվներին, հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի, այսպես կոչված, «լուռ կրողների» ներկայիս քանակը և իրական թիվը շատ ավելի մեծ է, քան […]

̰
120 տնտեսվարող դիմել է բիզնեսին ու գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով կառավարության առաջարկած ծրագրերից օգտվելու համար. էկոնոմիկայի նախարար

21:11 03.04.2020

Արդեն ավելի քան 120 ընկերություն դիմել է կառավարությանը արտակարգ դրությամբ պայմանավորված բիզնեսին տրամադրվող աջակցությունից օգտվելու համար: Այդ նպատակով կառավարությունը 4 ծրագիր է նախաձեռնել: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ դրանց հետ կապված հարցերին պատասխանել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ․ Արսեն Թորոսյան

20:54 03.04.2020

Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելել․ «Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

20:37 03.04.2020

Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

19:25 03.04.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Ներկայացնենք մեկնաբանությունն ամբողջությամբ. «Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք  այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ: Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, […]

̰
Մահացել է հանրահայտ Ain’t No Sunshine երգի հեղինակ Բիլ Ուիզերսը

19:17 03.04.2020

81 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բիլ Ուիզերսը: Նրա ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երգիչը մահացել է սրտի հետ կապված խնդիրների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը: Բիլ Ուիզերսը առավել հայտնի է Lean On Me, Lovely Day և Ain’t No Sunshine երգերով: Ստացել է 3 «Գրեմմի» մրցանակ: Վերջին շրջանում, կապված […]

̰
Ինչպե՞ս է իրականացվում տեղաշարժի սահմանափակումների վերահսկողությունը. պարզել է SHANTNEWS-ը

19:08 03.04.2020

SHANTNEWS-ի թղթակիցը փորձել է պարզել՝ ինչպես է իրականացվում տեղաշարժի սահմանափակումների վերահսկողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվին

18:54 03.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 864664835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3346:

̰
Կորոնավիրուսից բուժվող Լև Լեշչենկոն հիվանդանոցից երգել է իր հետևորդների համար

18:46 03.04.2020

Ռուսաստանցի հայտնի երգիչ Լև Լեշչենկոն նույնպես կորոնավիրուսի վարակակիր է։ Նա տեղավորված է մերձմոսկովյան «Կոմունարկա» հիվանդանոցում։ Նա այսօր այնտեղից տեսաուղերձ է հղել իր ինստագրամյան էջի հետևորդներին։ Լեշչենկոն նախ՝ շնորհակալություն է հայտնել իրեն այս դժնդակ օրերին աջակցելու համար, ապա նաև երգել է իր հայտնի «Նադեժդա» («Հույս») երգը։ Վերջում երգիչը բոլորին կոչ է արել մնալ տանը և խնայել […]

̰
Հայաստանում քննարկվում է բժշկական դիմակների ստանդարտացման հարցը. Հակոբ Ավագյան

18:42 03.04.2020

Օրերս պարետատանը կայացած քննարկումների ժամանակ քննարկվել է նաև բժշկական դիմակների ստանդարտացման հարցը: Դիմակների ստանդարտացում չկա նույնիսկ ԵԱՏՄ տարածքում: Այսօր՝ ապրիլի 3-ին, այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նա նաև տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է արագ մշակել այդ ստանդարտները, ինչը և հիմա արվում է: Ստանդարտները լինելուց հետո դիմակների օգտագործման վերահսկողությամբ […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվել է նաև Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը

18:35 03.04.2020

Թուրքիայի կառավարության հրամանով Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մանրամասներ է ներկայացնում «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը:

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի մասին

18:20 03.04.2020

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում […]

̰
Պարետի որոշումը չկատարելու համար 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

18:13 03.04.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 3-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 3-ի ժամը […]

̰
Նավթի միջազգային շուկայում կայունացման միտումներ են նկատվել

18:11 03.04.2020

Նավթի միջազգային շուկայում կայունացման միտումներ են նկատվել: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը հեռավար զրուցել է «Շանթ» ՀԸ հաղորդավար, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք

18:05 03.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 02.04.2020 դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք: Մանրամասները՝ ստորև. ☑️ք.Մասիս – 18 ☑️ք. Արտաշատ – 15 ☑️ք. Վեդի – 13 ☑️գ. Այնթապ – 7 ☑️գ. Նոր Խարբերդ – 12 ☑️գ. Նոր Կյուրին – 13 ☑️գ. Հայանիստ – 5 ☑️գ. Դարակերտ – 1 […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

17:49 03.04.2020

Այս պահին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներից 2-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, նրանց վիճակը շատ լավ է, 17-ը մեկուսացված է, 14-ը՝ ինքնամեկուսացված: Այս մասին այսօր` ապրիլի 3-ն, պարետատանը կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը: «Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: […]

̰
Արցախում քննարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման միջոցառումները

17:45 03.04.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին: Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները […]

̰
Մարտի 22-ից մինչ այսօր ինքնամեկուսացման 11 895 ծանուցագիր է լրացվել անցակետերում. Հակոբ Ավագյան

17:34 03.04.2020

Մարտի 24-ից մինչ այսօր 257 կազմակերպությունում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է մշտադիտարկում, 38-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, և պարետի ցուցմանը համաձայն՝ 6 ժամով դադարեցվել է այդ կազմակերպությունների գործունեությունը: Դրանից հետո գործունեությունը թույլատրվել է, եթե խախտումը վերացված է եղել: Այս մասին այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար […]

̰
Ի՞նչ է պետք իմանալ տեղաշարժման սահմանափակումների մասին

17:30 03.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվական տեսանյութ է հրապարակել։ Մանրամասները՝ ստորև. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/323561821937734/

̰
ԿԲ հայտարարությունը Varks.am-ի դեմ ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ

17:24 03.04.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ։ Ներկայացնենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարությունը․ «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ, այսուհետ՝ «Կազմակերպություն», առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա […]

̰
Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: «Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ […]

̰
Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է․ ՊԵԿ

16:55 03.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված […]

̰
ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնեց Հայաստան

15:08 03.04.2020

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, […]

̰
BACK_TO_TOP