13:20 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:
Նախարարը հայտնեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա տրվելիք վճարումներից 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով: Տոնոյանն ասաց, որ նախագծի ընդունման նպատակներից մեկը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված դծվարությունների հաղթահարումն է, իրենց կողմից էլ որոշ սննդամթերքների երկարաժամկետ պահուստների ստեղծման պայման է առաջ քաշվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Ես կարծում եմ, որ վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր նորամուծություններից մեկը զինվորների սննդի ապահովման նոր համակարգն է, որը տեղավորվում է մեր այն քաղաքական պարտավորության մեջ, որ ասում ենք՝ զինվորի ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո պետք է հոգ չտանի որակյալ սնունդ ուղարկելու մասին: Այս ծրագիրը գնում է առաջ, և մեր այն զորամասերում, որտեղ համակարգը ներդրված է, սննդի որակի՝ էական անգամների փոփոխություն ունենք, բայց ես ուզում եմ ասել նաև հետևյալը, որ երբ առաջին անգամ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմարությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր հայտնի չեն, կանխատեսելի չեն, զրոյից պետք ստեղծենք գոյություն չունեցող համակարգ, և այդ ճանապարհին պետք է ունենանք նաև բազմաթիվ հարցեր»:
Վարչապետը հիշեցրեց՝ այդ ժամանակ էլ պայմանավորվել են, որ պետք է լինեն համբերատար, չխուսափեն հարցեր առաջադրելուց և դրանց պատասխանելուց: Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն չորս քննարկում են ունեցել, ընդ որում՝ դրանք եղել են ՊՆ-ի, ԶՈւ Գլխավոր շտաբի, կառավարության, վարչապետի աշխատակազմի, ՊՎԾ և ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, փորձել և փորձում են կետ-կետ առանձնացնել այն հարցերը, որ ծագում են և ունեն պատասխանի անհրաժեշտություն:
«Պրոբլեմներ ի հայտ են գալիս, բայց մենք պայմանավորվել ենք, որ համբերատար պետք է այդ բոլոր հարցերը լուծենք՝ չմոռանալով մեր գործողությունների հիմնական շահառուին. այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով, ու, քանի որ ընկերություններն այս ընթացքում արել են ներդրումներ, դրանք հիմնականում չեն փոխհատուցվել, մենք մինչ օրս ոչ մի կոպեկ փող չենք տվել, մյուս կողմից է՝ կան նաև հարցեր, նրբություններ, որ պետք է պարզաբանվեն: Մենք որոշեցինք, որ պետք է որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար, հընթացս նաև պետք է ճշգրտենք, թե արված ներդրումներից որ մասն է, որ պետությունը պետք է փոխհատուցի, որ մասն է, որ պետք է չփոխհատուցի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ միանշանակ է, որ այս ծրագիրը պետք է մինչև վերջ շարունակվի, ողջ ԶՈւ-ն պետք է անցնի այս համակարգին, սակայն այդ գերնպատակը պետք է չխանգարի հարցեր դնել, դրանց պատասխանել, թերություններ շտկել և այլն:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...