08:28 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է, և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և […]
08:10 30.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում դրանցից մեկը հնարավոր է եղել վերականգնել։ Նոր նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական […]
23:55 29.03.2020
Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած հավելվածների միջոցով, որոնք համապատասխանում են ձևաթղթի՝ պարետի կողմից սահմանված բովանդակության պահանջներին։ Ինչպես տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, այս կապակցությամբ Գործակալությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված որոշ հավելվածներում հասկանելի չէ, թե անձնական տվյալներն ում կողմից և […]
23:29 29.03.2020
Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆեն, փոխանցում է РИА Новости-ն։ Ֆենը հստակեցրել է, որ մարտի 28-ի դրությամբ` երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 3000-ից քիչ է։ Այդպիսով՝ վարակի տարածումը Չինաստանում հաջողվել է կանգնեցնել։ Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ […]
23:09 29.03.2020
ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ Մոսկվայում ներդրվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Այս մասին հայտնում է Life-ը: Քաղաքացիները չպետք է հեռանան տներից: Տնից կարելի է դուրս գալ բացառապես շտապ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության դեպքում, կյանքի և առողջության համար անմիջական սպառնալիքի, աշխատանքի վայր գնալու և ետ գալու, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար ամենամոտ խանութ […]
22:45 29.03.2020
Կան գործոններ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես տեսանք, ՀՀ-ում վարակի համեմատական բարձր մակարդակը պայմանավորված էր ՏՌ Ռյան էյրի դեպի Միլան թռիչքներով (որոնք շարունակվեցին մինչև մարտի 2-րդ տասնօրյակ), ՆՓ-ի «այո» քարոզարշավով և ՍԱ-ի […]
22:32 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 30-ին • «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը, • «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը , • «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի […]
22:00 29.03.2020
Այսօր Արցախում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Քիչ առաջ Արցախի Հանրային հեռուստատեսությամբ մեկնարկել է Արցախի Հանրապետության թեկնածուների մասնակցությամբ հեռուստաբանավեճը: Հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը 14 թեկնածուներից ընդունել է 12-ը: Եվ այսպես, բանավեճին մասնակցում են ինքնաառաջադրված թեկնածու Սերգեյ Ամիրյանը, Արցախի Պահպանողական կուսակցությունը ներկայացնող Դավիթ Բաբայանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Աշոտ Դադայանը, ինքնաառաջադրված […]
22:00 29.03.2020
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բուժաշխատողների երեխաների լուսանկարները, որտեղ փոքրիկները խնդրում են մարդկանց մնալ տանը, որպեսզի իրենց ծնողները կարողանան շուտ վերադառնալ տուն: «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,-լուսանկարներին կից գրել է Ռ. Մկրտչյանը:
21:25 29.03.2020
Մարտի 29-ին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Տիգրան Ավինյանը ասել է. «Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ […]
20:52 29.03.2020
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Twitter-ում ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանին նվիրված գրառում է կատարել: «Պատրիկ Դևեջյանը կրքոտ, նպատակասլաց, անկեղծ և նվիրված մարդ էր: Նա քաղաքականությամբ զբաղվում էր իմ սիրած ձևով՝ դրսևորելով զգացմունքայնություն, սկզբունքայնություն և հավակնություններ: Ես հպարտ եմ, որ նա կողքիս է եղել: […]
18:35 29.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կայքը: Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր […]
17:00 29.03.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ստուգման արդյունքները մարտի 29-ի ժամը 15-ի դրությամբ: «Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, […]
15:32 29.03.2020
Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Վերջինս Twitter-ում նշել է. «Նրա հեռանալը մեծ կորուստ է բոլորիս համար: Նա քաջ մարդ էր՝ նվիրված Անտոնի քաղաքին և Օ դե Սեն-ին: Ցավակցում եմ նրա ընտանիքին ու թիմակիցներին»: Grande tristesse d’apprendre la mort de Patrick Devedjian. Homme courageux […]
15:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-նշել է նա:
14:44 29.03.2020
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է: РИА Новости-ն հայտնում է, որ Բելգիայում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցած օրերի ընթացքում աճել է 1702 -ով և այժմ կազմում է 10 836: Երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբից տեղեկացրել են, որ երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 431-ի: Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 38309-ի, […]
14:10 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 29-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը , «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը […]
13:35 29.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել: «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս», նշել է նա:
13:00 29.03.2020
Մարտի 29-ին Լեհաստանում մահացել է ակադեմիական կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, հայտնում է zvuki.ru: 86-ամյա դասականի մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը: Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին լեհական Դեմբիցե քաղաքում։ Կրակովում Պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր, այնուհետև դասավանդել այդ առարկաները Գերմանիայում և ԱՄՆ-ում՝ սկսելով […]
12:05 29.03.2020
75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, հայտնում է Le Figaro-ն: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն։
10:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց […]
00:05 29.03.2020
Հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում։ Այդ մասին kp.ru-ին հայտնել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լյուբչենկոն։ Ինչպես հաղորդվում է, վերջին անգամ Միշիկ Ղազարյանը ինստիտուտ աշխատանքի է գնացել մարտի 16-ին, ինքնազգացողությունը լավ է եղել։ «Մի քանի օր անց նրա ջերմությունը բարձրացել է և ինքնազգացողությունը վատացել։ Այդ ընթացքում […]
22:38 28.03.2020
Մարտի 27-ին՝ ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին […]
22:17 28.03.2020
Այսօր երեկոյան Երկիր մոլորակը 1 ժամ ընկղմվել է խավարում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին, ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին շաբաթ օրը մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝ 8:30-9:30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
21:52 28.03.2020
Այսօր կորոնավիրուսի 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը […]
21:47 28.03.2020
ՌԴ կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, որը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա։Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես բեռները տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է։ «Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում […]
21:43 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա […]