23:13 30.03.2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ […]
23:06 30.03.2020
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է։ «Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա:
22:36 30.03.2020
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
21:29 30.03.2020
Այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը […]
20:57 30.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ (շուրջ 130 միլիոն դրամ), կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև: Քանի որ քաղաքապետը պարգևավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա […]
20:41 30.03.2020
Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոսկեվանի գյուղապետ Վոլոդյա Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի վերջնամասում՝ դեպի Կոթի տանող ճանապարհին: Գյուղապետն ասաց, որ տղան 10-րդ դասարանի աշակերտ է: «Փամփուշտը կպել է պատին բեկոր է առաջացել, որն էլ կպել է երեխուն: Տղան […]
19:45 30.03.2020
Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վանաձորի երեք բնակչի։ Հատուկ միջոցառմանը բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։ Բերման ենթարկվածներից 56 և […]
19:30 30.03.2020
Գյումրիի ծննդատան աշխատակազմը բուժհաստատությունը լուծարումից ապահովագրելու, միևնույն ժամանակ, պարտքերը մարելու և ծննդօգնության որակը բարձրացնելու առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Համաձայն փաթեթի՝ բուժաշխատողներն առաջարկում են ծննդատունը լուծարելու փոխարեն միավորել, բայց ոչ թե ծննդօգնության այլ հաստատության, այլև «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միավորում ասվածը վերաբերում է միայն իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այսինքն՝ ծննդատունը մնալու է իր տեղում, բայց […]
19:27 30.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ լավ լուր հայտնելով Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակի մասին: «Լավ ու բարի լուր: Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]
19:21 30.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 30-ին՝ ժամը 9․00-ից 18.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը […]
19:18 30.03.2020
Իտալիայի Ա սերիայի ֆուտբոլիստները տեսահոլովակի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարին: We are One անվանումով հոլովակում կոչով հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
18:40 30.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի: Այդ մասին արտահերթ ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես տեղեկացրել է Գախարիան, երեք վարակված անձանց դեպքում աղբյուրը հնարավոր չի եղել պարզել: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ կարանտինում է գտնվում 4978 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 266 մարդ: 100-ից առողջացել է 18-ը, […]
18:25 30.03.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն կորոնովիրուսային վարակից զերծ պահելու համար: «Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում Զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն […]
18:12 30.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2018թ. հետ: Կատարված վերլուծությունը փաստում է, որ 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է […]
18:10 30.03.2020
ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ից՝ նշելով, որ դիտանցումներն իրականացվում են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Ըստ հանձնաժողովի՝ այս պահի դրությամբ տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովի […]
18:09 30.03.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է այսօր հրապարակված տեսանյութին, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված: «Այսօր «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի կողմից տարածած տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի և Խոսրովի անտառ պետական արգելոցի աշխատակիցները փաստի առթիվ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Կենդանու անկման հանգամանքները պարզելու նպատակով կիրականացվի […]
18:03 30.03.2020
ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բոլոր ընտրատեղամասերն արդեն պատրաստ են, ընտրողների ցուցակները ևս: 1400-ից ավելի բնակիչ էլ, ժամանակին ներկայացրած դիմումի համաձայն, թեպետ գրանցման այլ հասցե ունի, սակայն քվեարկելու է այն հասցեով, որտեղ փաստացի ապրում է: Մանրամասները՝ տեսանյութում:
17:52 30.03.2020
ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը պատասխանել է ԱՀ և ՀՀ մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վստահեցրել, որ նախապատրաստական փուլն անցյալում է, ոստիկանների մեծ մասն արդեն ընտրատեղամասերում է, մի մասն էլ՝ շուտով կլինի: Նա վստահեցրել է, որ նախկինում ոստիկաններն ակտիվ գործողություններ ծավալելու կարիք չեն ունեցել, ընտրությունները, որպես կանոն, հանգիստ են ընթացել: […]
17:48 30.03.2020
Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները և դրանց քանակը ձգտում են զրոյի, հետևաբար կորոնավիրուսի հետևանքով տուժած և առավել խոցելի ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է։ Կառավարությունը ոլորտին աջակցելու է երեք ուղղությամբ։ Ասուլիսի ընթացքում դրանք ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են […]
17:41 30.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ուսանողական վարձավճարների հետ կապված որոշ մտահոգությունների, որոնցով իրեն են դիմել տարբեր ուսանողներ: Նախարարը նշեց՝ քիչ առաջ գրություն է ուղարկել բուհերին, այնտեղ նշել է՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկել է զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ […]
17:36 30.03.2020
Այս տվյալները կարևոր են COVID-19-ի բուժման արդյունավետ մեթոդների որոնման և դրա տարածումը կանխելու համար:
17:32 30.03.2020
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում […]
17:30 30.03.2020
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը օգտատերերից տեսանյութ է ստացել, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված։ Ըստ աղբյուրի՝ լուսանի մարմինը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղակայված FPWC կազմակերպության տարածքի մոտ է գտնվում՝ Վեդի գետի մոտ։ «Էկո-մեդիան» դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ՀՀ Արարատի մարզպետարանին, ոստիկանությանը՝ կոչ անելով պարզել, թե ինչ հանգամանքներում է կենդանին սպանվել և արդյոք […]
17:17 30.03.2020
Մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ […]
16:53 30.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը […]
16:10 30.03.2020
#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից: Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը: «Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը: Թբիլիսիում […]
15:58 30.03.2020
Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: Եվս 700 միլիոն եվրո կվերաձևակերպվի տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը ուղղելով ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը: […]
15:50 30.03.2020
Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը: Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, […]
15:44 30.03.2020
Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին: Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։ «Սա […]