21:43 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա […]
21:19 28.03.2020
Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները:
20:52 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և […]
20:40 28.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է ՌԴ կառավարության որոշման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:27 28.03.2020
Այսուհետ SHANT KIDS հեռուստաալիքի եթերում և «Տեսադարանում» արդեն հասանելի է դիտումներով ռեկորդային ցուցանիշ գրանցած և բոլոր փոքրիկների համար ամենանախընտրելի մուլտսերիալը` «Մաշան և Արջը», իհարկե, դարձյալ հայերեն բնօրինակին համարժեք կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ: Սա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակ տեղաշարժի և տանը մնալու հորդորի պայմանններում փոքրիկներին զբաղեցնելու և հաճելի ժամանց ապահովելու լավագույն տարբերակն է: Ձեր փոքրիկներին տանը պահելու […]
19:49 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ «Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, […]
19:27 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:05 28.03.2020
Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկմանը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի Լոնդոնի մոտեցումների մասին: Նա շեշտել է, որ աշխարհում գոյություն չունի որևէ առողջապահական համակարգ, որն ունակ է գործ ունենալ հիվանդների այսքան մեծ թվի հետ: Արա Դարզին շեշտել է, որ Մեծ Բրիտանիան բազմաթիվ կամավորների է […]
16:44 28.03.2020
Այսօր առցանց հարթակում քննարկում է տեղի ունեցել «COVID-19. Մարտահրավեր համընդհանուր վախին» թեմայով, որին մասնակցել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնիանը, COVID-19 վիրուսի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ […]
15:27 28.03.2020
Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, ԱՀԿ COVID-19-ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն […]
13:52 28.03.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ զանգահարել է պատահական հեռախոսահամարներով և փորձել պարզել, թե քաղաքացիներն ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին: Այդ ընթացքում վարչապետը ասել է, որ փնտրում է սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների` կառավարության գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար. «Երեկվա խոսակցությունը, որ ուղիղ եթերում էր, ըստ էության, որոշակիորեն ազդեց: Դրանից […]
10:04 28.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 43-ով։ Առողջացել է 28 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 343 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 2172 թեստի պատասխան եղել է բացասական։
18:30 27.03.2020
Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ: ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին: […]
18:20 27.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը […]
18:19 27.03.2020
Ի՞նչ վիճակ է տարածաշրջանում, քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով: Այս և այլ թեմաների շուրջ է զրույցը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:09 27.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ: Վարչապետն […]
18:05 27.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ հնարավոր է տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: «Հարգելի հայրենակիցներ Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը […]
17:54 27.03.2020
Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին գործիչն ինքն է հայտնել է թվիթերյան էջում։ «Համաճարակը հասավ նաև ինձ»,- գրել է նա ու շնորհակալություն հայտնել ֆրանսիացի բուժաշխատողներին, որոնց աշխատանքին անձամբ է ծանոթացել։ Je suis touché par l'épidémie, donc à même de témoigner directement du travail exceptionnel des […]
17:48 27.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից նշելով. «Ոստիկանները ծափահարում են բժիշկներին, իսկ բժիշկները՝ ոստիկանությանը»:
17:40 27.03.2020
Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը: Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, […]
17:32 27.03.2020
Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով. «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Շիրակի […]
17:20 27.03.2020
Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում ներկայացրել է հայկական լահմաջոն։ Նա հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ լահմաջոն անվանել է հայկական պիցցա։ «Ո՞վ գիտի՝ ինչ է սա։ Սա մեր հայկական լահմաջոն է»,- ասել է Քարդաշյանը։ https://www.facebook.com/myarmeniangrandmothersrecipes/videos/2556491601339104/?v=2556491601339104 Այս օրերին Քարդաշյանը ակտիվորեն կոչ է անում իր հետևորղներին մնալ տանը՝ մտերիմներին ու հարազատներին չվտանգելու համար: View this […]
17:15 27.03.2020
Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի […]
17:04 27.03.2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով Աբխազիայում մտցվել է արտակարգ դրություն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահի պարտականությունները կատարող Վալերի Բգանբան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը: Փաստաթուղթը հանրապետության խորհրդարանում կարդացել է Բգանբայի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան: Արտակարգ դրությունը Աբխազիայում սահմանվում է մարտի 28-ից մինչև ապրիլի 20-ը:
16:55 27.03.2020
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը հավելյալ միջոցներ է ձեռնարկել: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RT կայանը։ Խոսնակը պատմել է, որ այդ միջոցառումների թվում են սանիտարական խստացված գործողությունները և մաքրումները, քանի որ նախագահը շարունակում է աշխատանքային ռեժիմով ապրել։ Պեսկովի խոսքերով, թեև մարդաշատ միջոցառումները Պուտինի օրակարգում հիմա […]
16:47 27.03.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։ Մասնավորապես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային […]
16:44 27.03.2020
Լինել պատասխանատու թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ, հոգատար լինել թե՛ մեր, թե՛ դիմացինի հանդեպ: Լինել ոչ թե սոսկ բնակիչ, այլ քաղաքացի՝ քաղաքացիական բարձր գիտակցմամբ. սա են հորդորում մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու սպորտային գործիչները: SHANTNEWS-ը սկսում է մի նախաձեռնություն, որի շրջանակում այս օրերին հայտնիները «Շանթի» եթերից են իրենց հորդորները ուղղելու, կիսվելու սեփական փորձով, թե […]
16:36 27.03.2020
Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և ընտրությունների դիտարկման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Հիմք ընդունելով ԱՀ կառավարության «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի թիվ 202-Ա որոշումը, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամանակավոր դադարեցնում է […]
16:27 27.03.2020
Ադրբեջանի իշխանությունները, փորձելով կանխել նոր կորոնավիրուսի տարածումը քրեակատարողական հիմնարկներում, ազատ են արձակել մոտ 200 ազատազրկվածների։ Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը։ Առաջին հերթին ազատ են արձակվել այն անձինք, որոնց ազատազրկման ժամկետի ավարտին մնացել է 3 ամսից քիչ ժամանակ, այնուհետ դիտարկվելու են մինչև 6 ու մինչև 9 ամիս ժամկետ ունեցողները։ Ադրբեջանական դատարանները արտակարգ ռեժիմով դիտարկում […]