17:32 30.03.2020
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում […]
17:30 30.03.2020
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը օգտատերերից տեսանյութ է ստացել, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված։ Ըստ աղբյուրի՝ լուսանի մարմինը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղակայված FPWC կազմակերպության տարածքի մոտ է գտնվում՝ Վեդի գետի մոտ։ «Էկո-մեդիան» դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ՀՀ Արարատի մարզպետարանին, ոստիկանությանը՝ կոչ անելով պարզել, թե ինչ հանգամանքներում է կենդանին սպանվել և արդյոք […]
17:17 30.03.2020
Մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ […]
16:53 30.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը […]
16:10 30.03.2020
#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից: Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը: «Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը: Թբիլիսիում […]
15:58 30.03.2020
Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: Եվս 700 միլիոն եվրո կվերաձևակերպվի տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը ուղղելով ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը: […]
15:50 30.03.2020
Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը: Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, […]
15:44 30.03.2020
Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին: Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։ «Սա […]
15:40 30.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]
15:33 30.03.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաև թեթևացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:14 30.03.2020
Պարետատան ասուլիսի այսօրվա հյուրը եղել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներկայացրել է կառավարության՝ կորոնավիրուսի հակազդմանն ուղղված հակաճգնաժամային 8 ծրագրերը: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ դրանցից 4-ը սոցիալական բնույթ ունի, 4-ն ուղղված է տնտեսություն հավելյալ միջոցներ ներարկելու նպատակին: «Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառուն ունի 8-րդ գործիքը: Այստեղ շահառուների թիվը գերազանցում է 100 000-ը: Շահառուների թիվը հստակ է, […]
14:20 30.03.2020
2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով […]
13:50 30.03.2020
ՀՀ կառավարությունը օժանդակություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն […]
13:42 30.03.2020
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում […]
13:21 30.03.2020
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը: Սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու: Էն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին թեստեր դնելու համար, օրավարձով աշխատողներին տվեք»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ կորոնավիրուսով վարակված […]
13:12 30.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից հայտնում են՝ այս պահին կա 1 ծայրահեղ ծանր, 14 ծանր դեպք: «Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է: Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից: Երեկ հերքվել է 162 թեստ, ընդհանուր՝ 2216»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:46 30.03.2020
Այս պահին կորոնավիրուսի 482 հաստատված դեպք կա, որից 58-ը` մեկ օրվա ընթացքում, 30 հոգի արդեն բուժվել է: Մարտի 30-ին` Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, տեղեկացրեց aռողջապահության նախարար Արսեն Թորոսյանy: Հաստատված դեպքերի թվում կա նաև մեկ զինծառայող: «58-ից 25-ը եղել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ նաև բուժաշխատող կա, նորից այնպիսի անձիք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում […]
12:36 30.03.2020
Խորհրդարանում թեժ քննարկումների առիթ է տվել կառավարության ներկայացրած նախագիծն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հատուկ հավելված ներբեռնեն: Այն հնարավորություն կտա լսել հեռախոսազանգերը և ծանոթանալ հաղորդագրություններին: Նախարարը վստահեցրել է՝ դրանց բովանդակությանը չեն ծանոթանալու, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվելու են: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության […]
12:12 30.03.2020
ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացոսւմներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով: «Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի […]
11:54 30.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ թարմ տվյալներ: «Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ. Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ […]
11:43 30.03.2020
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որը նախաձեռնել է կառավարությունը և առաջարկել քննարկել 4 հարց: Դրանցից երեքը կառավարությունն առաջարկել է քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն` երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժավա ընթացքում: Նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ այդմ` օրակարգում ընդգրկված է 4 հարց: Օրակարգի առաջին հարցը նախատեսում է փոփոխություն «Արտակարգ դրության […]
11:29 30.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի […]
11:26 30.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջ տանք լատինատառ և կյուրեղատառ հայերենին, գրե՛նք մեսրոպատառ: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, սովորեցրե՛ք նաև մեծահասակներին համացանցում գրել հայատառ: ✅Դիտե՛ք Սամվել Մարտիրոսյանի տեսանյութը հայատառ գրելու տեխնիկական հնարավորությունների մասին»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158160761858501
11:13 30.03.2020
Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/230939184958450/
10:58 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ եթերում»։
09:36 30.03.2020
WTI ամերիկյան նավթի գինը 2002 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 20 դոլարից։ Մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 8,52%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 19,98 դոլարի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ 4․26%-ի անկում էլ գրանցվել է Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներում։ Այժմ մեկ բարելի արժեքը 26․76 դոլար է։
09:28 30.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է երկրում կորնավիրուսի տարածման դեմ միջոցառումների գործողությունը մինչև ապրիլի 30-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ցանկանում է Զատկի օրերին կորոնավիրուսի պատճառով դրված սահմանափակումները հանել։ Նա նշել է, որ մարտի 31-ին իշխանությունները կավարտեն աշխատանքը պլանների վրա, որոնք կոչված են դանդաղեցնելու հիվանդության տարածումը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ 2 շաբաթից ԱՄՆ-ում […]
09:08 30.03.2020
Աշխարհի 202 երկրում կորոնավիրուսից մահացել է 30 105 մարդ։ Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 638 146։ Այսպիսի տվյալներ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։ Վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 63 հազար մարդ, մահացել՝ մոտ 3500-ը։ Վարակման դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 103 321, այնուհետև Իտալիան է՝ վարակման 92 472 դեպքով։ Եռյակը […]