TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Այս պահին ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք. Արսեն Թորոսյան

18:10 25.03.2020

Հայաստանում, պացիենտների թվի աճին զուգահեռ, մոտեցումները փոխվում են: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ թեթև, առանց ախտանշանների պացիենտները գուցե պարզապես մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ մեկուսացման վայրերում, կարող է նաև ընտրվել տնային պայմաններում հսկողության տակ պահելը, մինչև հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ որոշ դեպքերում բուժօգնության կարիք չկա: […]

̰
Մանրամասներ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած պայթյունից

18:08 25.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝  ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]

̰
Առաջարկում եմ լացուկոծի քաղաքականությունը փոխակերպել իրավիճակը հասկանալու քաղաքականության. վարչապետ

17:57 25.03.2020

«Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն՝ «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով ոռոգման ջրի բարձր արժեքի մասին՝ վարչապետը շեշտեց, որ ոռոգման ջուրը վաճառում ենք 1 խմ-ը՝ 11 […]

̰
Հաջորդ շաբաթը ռուսաստանցիների համար կլինի ոչ աշխատանքային. RIA Novosti

17:53 25.03.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթը Ռուսաստանում լինելու է ոչ աշխատանքային, բայց պահպանվելու են աշխատավարձերը։ Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: «Մենք տեսնում ենք, թե ինչպես սուր է զարգանում աշխարհում կորոնավիրուսային համավարակը: Բազմաթիվ երկրներում ավելանում է հիվանդների թիվը: Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը: Ներկայումս չափազանց կարևոր է կանխել […]

̰
«Օրավարձով աշխատող» հասկացություն չկա. Նիկոլ Փաշինյան

17:45 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, թե օրավարձով աշխատողներն արտակարգ դրության պայմաններում դժվար վիճակում են: Վարչապետը հիշեցրեց կառավարության կոչերը՝ լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, եկամուտները: Նա ընդգծեց՝ «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի, կա «գրանցված աշխատող» և «չգրանցված աշխատող»: «Պարտավորություն է, որ պետք է աշխատանքը գրանցվի: Այժմ […]

̰
Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ զոհ

17:38 25.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 14:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ […]

̰
Ռեստորանում խոզի միս ուտելն արգելել ենք, բայց խոզի միս ուտելը չենք արգելել. վարչապետ

17:29 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խոզաբուծությամբ զբաղվողների մտահոգությանը՝ կապված ռեստորանների գործունեության ժամանակավոր արգելքի հետ: Վարչապետը նշեց՝ եթե սննդի կետի աշխատողը վարակվի կորոնավիրուսով, հետո վարակի իր ծնողներին, հետո մի բան պատահի, գալու է, ասի՝ ինչո՞ւ կառավարությունը վտանգը չգնահատեց և չփակեց: Նա տեղեկացրեց՝ վաղը կառավարության նիստում ընդունելու են նաև գյուղատնտեսությանը և բիզնեսին մեծածավալ […]

̰
Որևէ ՔԿՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպք չի արձանագրվել. պարզաբանում

17:22 25.03.2020

Այսօր զանգվածային մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր են ստացվել այն մասին, թե քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ելնելով արտակարգ իրավիճակում […]

̰
Անջատումներ չեն լինի, բայց հնարավորության դեպքում պետք է կոմունալ վճարումն անել. վարչապետի կոչը

17:18 25.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ կոմունալ վարձավճարների ուշացումների պատճառով անջատումներ են լինում, իսկ օրավարձով ապրող մարդկանց թիրախային օգնություն չի ցուցաբերվում: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակաշրջանում տնտեսական, սոցիալական աջակցության թեման ամենահրատապներից է, կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը […]

̰
Հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008-ի ճգնաժամը. Ալեն Սիմոնյան

17:09 25.03.2020

«Աշխարհի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, փլուզվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև նշեց, որ իշխանությունը գործում է […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվել է օնլայն. DW

17:05 25.03.2020

Պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսազանգի ձևաչափով, ինչն էլ սպասելիորեն որոշ խափանումներ է ունեցել։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը։ Կորոնավիրուսի հետագա տարածումից խուսափելու համար ԱԽ նիստի մասնակիցները միացել են տեսակապով, սակայն այն մի քանի անգամ անջատվել է ինտերնետ-կապի խափանումներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անջատումներից։ Միաժամանակ, վիճակը բարդացրել է […]

̰
ԿԳՄՍ նախարարը կարծում է՝ արտակարգ դրության ավարտից հետո շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք կլինի

16:59 25.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին: Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու […]

̰
Սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով. Գեորգի Ավետիսյան

16:56 25.03.2020

«Իրականացնում ենք շրջայցեր և մշտադիտարկումներ, որպեսզի պարզենք, թե ինչպես են իրականացնում տնտեսվարողները ախտահանիչ միջոցառումները, նաև ստանում ենք լուսանկարներ և տեսանյութեր: Ֆիքսենք, որ սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով: Չկա օրենսդրական կարգավորում, որ հացը պիտի լինի փաթեթավորված, բայց շատ տնտեսվարողներ փաթեթավորում են, որոշ տնտեսվարողներ դարակաշարեր են ստեղծել ապակիներով, փաթեթավորմամբ: Ոչ բոլոր տեղերում է այդպես: Մենք […]

̰
#ՄնաՏանը. Հանրապետության հրապարակը՝ արտակարգ դրության ժամանակ

16:52 25.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը#ՄնաՏանը հեշթեգով լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից: Լուսանկարները՝ ստորև.

̰
Սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն. ոստիկանության հայտարարությունը

16:46 25.03.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց […]

̰
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը՝ առցանց հարթակում դասերի ժամանակ

16:40 25.03.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Խորհուրդ չի տրվում. -Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։ -Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում […]

̰
Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին. Արցախի ԱԳՆ

16:22 25.03.2020

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ «Այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: #Artsakh […]

̰
Կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույց տարեցների համար

16:20 25.03.2020

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույց է հրապարակել տարեցների համար:

̰
Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ. ՀՀ վարչապետ

16:04 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում […]

̰
Ծառուկյանն առաջարկում է օրավարձով աշխատող ընտանիքներին տրամադրել ամսական 70,000 դրամ

16:03 25.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումներից: Գագիկ Ծառուկյանի խոսքերով` կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից և պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: «Ես դժգոհ եմ ցուցաբերված մոտեցումից: Այսօր բոլոր սահմաններում, օդանավակայանում պետք է թեստեր լինեին, որ մարդկանց […]

̰
Վրաստանի կառավարությունը բացառություն է արել ՀՀ քաղաքացիների համար. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

16:00 25.03.2020

Վրաստանի կառավարությունը բացառություն է արել երկրում հյուրընկալված Հայաստանի քաղաքացիների համար: Հայերին հնարավորություն է տրվել արտակարգ իրավիճակի պահանջներին հակառակ հատել պետական սահմանը ու վերադառնալ հայրենիք: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տատիկ-պապիկներն ապակուց այն կողմում շփվում են մտերիմների հետ. հուզիչ լուսանկարներ

15:50 25.03.2020

Աշխարհի տարբեր երկրներում ռիսկային խմբում գտնվող տատիկ-պապիկները շարունակում են մնալ մեկուսացած, բայց դա չի խանգարում, որ ընտանեկան կարևոր պահերը կիսեն իրենց ընտանիքների անդամների հետ։ RIA Novosti-ն լուսանկարների շարք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/rianru/posts/10158691354664271?__xts__[0]=68.ARCO4lt3cMxIDW6BPzxk6FJxQOPH9CVREQy0zjdWh_QAYLXLlqRRC03UHgboT9ckQk3svYtDN5ZUDghhQAm85-D8VWmLkgBTQyIff8heRUy6fUSvUzWruXaF0WQ_OMrPQX06OsSWSLYQgF1ocISAQTztkJWl6sPM4Zerr_gKa9f4YnCxpCqyrOYNSXGA0VlFxV-Oxe1YScaci9qj0LIXJih6i_StsJhysxwxrrf_rgsZqLvwTibzF1mYaAL8Zj2o9GP-cjABa5RZk_4FC8rFJvvzMyBzwyb2C8xBPuu-Ro8DyK8jOnEuHXHX_0CBJDrE1Bb7QTK5LrrDLukpFW4R&__tn__=-R

̰
Կորոնավիրուսի ազդեցությունն աշխարհում և Հայաստանում ավելի զգալի կլինի երկրորդ եռամսյակում. Արտակ Մանուկյան

15:40 25.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ՎԿ հրապարակեց հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը, որի համաձայն՝ հունվար-փետրվարին արձանագրվել է 8.7% տնտեսական աճ։ Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի ներմուծման ծավալներից։ Անչափ ուրախալի է արտահանման 8.8% աճը։ Այնուհանդերձ, կարծում եմ կորոնավիրուսի հիմնական ազդեցությունն աշխարհում (ինչպես նաև Հայաստանում) ավելի […]

̰
Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան

15:21 25.03.2020

Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ […]

̰
Հայ բուժաշխատողների առօրյան այս օրերին. հետաքրքիր դրվագներ

15:16 25.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ: Ստորև ներկայացնենք դրանք:

̰
Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. BBC

15:12 25.03.2020

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացնում են արքայական ընտանիքի ներկայացուցիչները: «Արքայազնի մոտ թեթև ախտանշաններ են հայտնաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը լավ է: Վերջին մի քանի օրերին նա սովորականի պես աշխատում է տնից»,- ասված է արքայազն Չարլզի ներկայացուցիչների հայտարարության մեջ: Արքայազնի կինը՝ Կամիլան, նույնպես ստուգվել է, սակայն նրա […]

̰
Պուտինն առաջիկա ժամերին ուղերձ կհղի ռուսներին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով. RT

15:08 25.03.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամ հետո կդիմի ՌԴ քաղաքացիներին հեռուստատեսային ուղերձով՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RT-ն: «Ներկայումս նա աշխատում է, և առաջիկա մի քանի ժամերի ընթացքում կավարտի քաղաքացիներին ուղղված իր խոսքի տեքստի վրա կատարվող աշխատանքը… Առաջիկա ժամերին այն կհեռարձակվի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ

14:33 25.03.2020

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նովրուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող […]

̰
Մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

14:18 25.03.2020

Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից արգելել առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը երկար քննարկվել է […]

̰
Արցախում մի շարք միջոցառումներ են հետաձգվել և կասեցվել

14:06 25.03.2020

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մի շարք միջոցառումներ է կասեցրել և հետաձգել: «Ս.թ. մարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, […]

̰
BACK_TO_TOP