Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս

13:19 21.01.2020

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 23.08.2017թ. իրականացրել է ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց 54 հասցեում գտնվող 2503.4 քմ մակերեսով վարչական շենքի, 55.9 քմ մակերեսով կաթսայատան և 0.12 հա մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 515.890.000 ՀՀ դրամ:

Նշված գնահատման հիման վրա 17.05.2018թ. վերը նշված գույքը մրցութային կարգով 360.620.000 ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 515.890.000 ՀՀ դրամ, այլ՝ 850.000.000 ՀՀ դրամ կամ շուրջ 1.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց  54 հասցեում գտնվող գույքի գնահատման աշխատանքներ: Արդյունքում՝ ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, կազմել է կեղծ եզրակացություն, որով 850.000.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 515.890.000 ՀՀ դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում նշված գույքը օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ պակաս՝ պետությանը պատճառելով շուրջ 489.380.000 ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

BACK_TO_TOP