TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Իշխանությունը ունենալու էր 7 անդամ, ընդդիմությունը ընդհանուր՝ 4 անդամ. Մարուքյանը պարզաբանումներ է ներկայացրել

13:47 22.01.2020

Երևանին արված նվիրատվությունների հարցով կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը խորհրդարանական մեծամասնության կողմից տապալելուց հետո, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ասուլիս է տվել՝ ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ տալու համար: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մոսկվայում մետրոյի ավելի քան 30 կայարան ստացել է պայթյունի վտանգի մասին ահազանգ

13:40 22.01.2020

Մոսկովյան մետրոյի ավելի քան 30 կայարան, որոնց անվանումներն սկսվում են «Ա» և «Բ» տառերով, ստացել են անանուն հաղորդագրություններ պայթուցիկներ տեղադրված լինելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում կատարելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին: Նշվում է, որ 33 կայարան ստացել է ահազանգի հաղորդագրություն: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի՝ տարհանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Նա […]

̰
Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները

13:30 22.01.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան, հայտնում է «Արմենպրես»-ը: Ինչպես  տեղեկացրել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, եթե ՀՀ եկողը համաճարակային […]

̰
Գյումրիի տարբեր թաղամասերում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել

13:10 22.01.2020

Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ […]

̰
Նորմերի խախտումներ ԱԳԼՃԿ-ներում, դիահերձման բաժանմունքներում. ԱԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել

13:04 22.01.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախորդ տարի ավելի քան 350 վարչական վարույթ է իրականացվել ԱԳԼՃԿ-ների հանդեպ՝ դրանցում գործող սանհանգույցներում սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով, ինչի արդյունքում զգալի շտկումներ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:  Շուրջ 270 վարչական վարույթ է հարուցվել դեղերի շրջանառության վերահսկողության մասով` գնալով ստացված բողոքների, թեժ գծով ստացված զանգերի ու […]

̰
Թուրքիայի խորհրդարանի 600 պատգամավորից գործի է գնացել միայն 1 պատգամավոր

12:59 22.01.2020

Թուրքիայի խորհրդարանի նիստին ներկա է գտնվել ընդամենը մեկ պատգամավոր, հայտնում է Ermenihaber-ը: Նիստերի դատարկ դահլիճի միայնակ պատգամավորը եղել է սոցիալիստական գաղափարներ դավանող Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Էրքան Բաշը: Նա առաջադրվել և ընտրվել է Ստամբուլի ընտրատարածքից: Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը քվորումի բացակայության պատճառով ստիպված է եղել ընդհատել նիստը և այն տեղափոխել վաղը՝ պատգամավորների անհրաժեշտ քանակի […]

̰
Նախագաhը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

12:49 22.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

̰
Լիբանանի նոր կառավարութեան հայ անդամը Վարդինէ Օհանեանն է

12:44 22.01.2020

Վարչապետ Հասսան Տիապի գլխաւորած նորակազմ կառավարութեան «հայկական» աթոռը վստահուած է Վարդինէ Օհանեանին։ Այս մասին հայտնում է Arevelk-ը: ՀՅԴ-ի կողմէ առաջադրուած Վարդինէ Օհանեանը ընկերային ծառայութեան ոլորտին մէջ ծառայած անձնաւորութիւն է եւ մինչեւ նախարար նշանակուիլը կը վարէր յատուկ կարիքներու մասնագիտական «Զուարթնոց» կեդրոնի տնօրէնի պաշտօնը։ Նշենք նաեւ, որ մեր ունեցած տուեալներով, Լիբանանի արդի պատմութեան մէջ առաջին անգամն է, […]

̰
«Խոսրովի անտառի» հետաքրքրասեր աղվեսը

12:40 22.01.2020

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Այս անգամ տեսանյութի «գլխավոր հերոսը» հետաքրքրասեր աղվեսն է:

̰
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ապակին կոտրվել է, գտել են կրակված գնդակ

12:31 22.01.2020

Ոստիկանության կենտրոնական բաժին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից ահազանգ է ստացվել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում կա կրակված գնդակ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Նշանակված են փորձաքննություններ, պատրաստվում են […]

̰
ԱՄՆ Սենատն ընդունել է Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու որոշումը

12:25 22.01.2020

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի անցկացման որոշումը: The New York Times-ը հայտնում է, որ 53 հանրապետականներ աջակցել են առաջարկված կանոններին այն դեպքում, երբ 47 դեմոկրատներ դեմ էին արտահայտվել: Համաձայն ընդունված բանաձևի, որն առաջարկվել էր խոսնակ Միթչ Մակքոնելի կողմից, կողմերի միջև քննարկումը կսկսվի ժ. 13:00-ին: Դրանից հետո սենատորները կունենան […]

̰
Մեր ժպիտով պատասխանը բոլոր նեգատիվ մարդկանց. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

12:20 22.01.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Լուսանկարին կից՝ Զոհրաբյանը գրել է. «Մեր ժպիտով պատասխանը բոլոր չար, նեգատիվ, միզանտրոպ, չսիրված ու չկայացած մարդկանց»։

̰
ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթ կրող անձանց պատիժը քրեականացնելու մասին նախագիծը

12:17 22.01.2020

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրող անձանց պատիժը քրեականացնելու մասին նախագիծը, որին դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» քվեարկել է ձեռնպահ: Մինչ քվեարկությունը վարման խոսքով ելույթ ունենալով` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարել է.. «Մենք կրկին շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ ներկայացված իրավակարգավորումները անորոշությամբ են պատված, […]

̰
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին. Արմեն Սարգսյան

12:13 22.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների […]

̰
Լարված տրամադրություններ ԱԺ-ում. «Իմ քայլը» տապալեց Երևան քաղաքին նվիրատվությունների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը

11:30 22.01.2020

ԱԺ-ն այսօր դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու […]

̰
Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ

09:40 22.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան ջերմությամբ են […]

̰
Իսպանիայում «Գլորիա» փոթորկին զոհ է գնացել 5 մարդ

09:29 22.01.2020

Իսպանիայում «Գլորիա» փոթորիկը, որն ուղեկցվում է հեղեղումներով ու ձյան առատ տեղումներով, 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Europa Press-ը: Փակ են որոշ ավտոճանապարհներ, Վալենսիայում և Գանդիայում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մահվան դեպքերը գրանցվել են տարբեր հանգամանքներում, մի դեպքում մերկասառույցի պատճառով վրաերթ է տեղի ունեցել, մյուս դեպքերում՝ ցրտահարություն և ծանր առարկաների անկում […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:05 22.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի

08:09 22.01.2020

Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է 9 մարդ։ Վարակված է համարվում 440 մարդ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Լի Բինը, փոխանցում է Reuters-ը։ Նա ընդգծել է, որ իշխանությունները ձեռնարկում են ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ։ Վիրուսը տարածվել է նաև երկրի սահմաններից դուրս՝ հասնելով Հարավային Կորեա։

̰
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

23:18 21.01.2020

Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

̰
Երևանում «Mercedes C»-ն ամբողջությամբ այրվել է

23:07 21.01.2020

Հունվարի 21-ին` ժամը 20:48-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում՝ «Եդեմ» սգո սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/22 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ […]

̰
Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ

22:59 21.01.2020

Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ «Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010-45-02-02, 093-33-11-53 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է».- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Դավոսում հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը

22:53 21.01.2020

  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դրական դինամիկա: Զրուցակիցները խոսել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքի մասին: Արմեն Սարգսյանը և Գիորգի […]

̰
Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը

22:13 21.01.2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոր կառավարություն է ձևավորել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է կառավարության նոր կազմի վերաբերյալ հրամանագիրը: Համաձայն դրա՝ իրենց պաշտոնները պահել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Անտոն Սիլուանովը, տրանսպորտի նախարարինը՝ Եվգենի […]

̰
Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

21:52 21.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։ Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ […]

̰
Երուսաղեմում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև․ թեմայի շուրջ զրույց SHANTNEWS-ի տաղավարում

21:41 21.01.2020

Երուսաղեմում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև: Տարիներ շարունակ Բեթղեհեմում Հայ Առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևորականների միջև հայերի Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողության ժամանակ տեղի են ունենում այսպիսի միջադեպեր: Հայերն այնտեղ Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով հունվարի 18-19-ին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յուվենտուսի» հետ խաղից առաջ

21:34 21.01.2020

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: Նշենք, որ հռոմական ակումբի գլխավոր մարզիչը վերջերս հայտնել էր, որ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին: Նա կարող է նույնիսկ մասնակցել […]

̰
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

20:49 21.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

20:31 21.01.2020

Հունվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում անցկացրեց Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր […]

̰
5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

20:28 21.01.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս […]

̰
BACK_TO_TOP