16:50 07.01.2020
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Տոնական […]
16:37 07.01.2020
SHANTNEWS.am-ի հետ զրույցում իրանցի քաղաքագետ Ալիռեզա Նազիֆը հայտարարել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին Իրաք է մեկնել այդ երկրի վարչապետի հրավերով՝ նրա հետ հանդիպելու համար: Ամերիկյան կողմի արդարացումը, թե Սոլեյմանին Իրաք է մեկնել ԱՄՆ դեսպանության դեմ նոր հարձակում կազմակերպելու համար, իրանցի քաղաքագետի խոսքերով՝ չի համապատասխանում իրականությանը: «Գեներալ Սոլեյմանին ԻԻՀ բարձրաստիճան հրամանատարներից էր, որն Իրաքի, Սիրիայի և […]
16:24 07.01.2020
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայողներ են վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է News.am-ը: Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ Վերջինիս հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, Փայլակ Ասատրյանին հետո ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր: […]
16:21 07.01.2020
SHANTNEWS.am-ը ներկայացնում է 2019թ. ուշագրավ իրադարձությունները: Արագածում` արջ, սննդային յուղի մեջ հայտնված արագիլներ և ոչ միայն … Մանրամասները` տեսանյութում:
15:54 07.01.2020
Բրիտանական բարեգործական Kino Klassika ընկերությունը կվերականգնի Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ գեղարվեստա-փաստագրական ֆիլմը: 1985թ. նկարահանված ֆիլմում Փարաջանովը ներկայացրել է 19-րդ դարի վրացի ինքնուս նկարիչ, պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Նիկո Փիրոսմանիի (կամ Փիրոսմանաշվիլի) գեղարվեստական ժառանգության նկատմամբ իր գեղագիտական հայացքը: Շեդևրը հանձնարարել են վերականգնել լեհական Fixafilm Studios ընկերությանը: Ֆիլմը 4K ձևաչափով թվայնացնելու համար Kino Klassika-ն դրամահավաք է սկսել […]
15:45 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ տուժածների թիվն աճել է՝ հասնելով 190 մարդու: Այս մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի շտապօգնության կազմակերպության ղեկավար Պիրհոսեյն Կուլիվանդին: «190 մարդ վիրավորվել է»,- ասել է նա: Կուլիվանդը հաստատել է նաև ավելի քան 30 […]
14:42 07.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ավստրալիայում բռնկված հրդեհների հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։ «Խորապես անհանգստացած եմ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների աղետով: Զոհերը և միլիոնավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում՝ հանդիսանալով նաև գլոբալ գործողության դիմելու կոչ, որ վերաբերում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, և լիակատար համերաշխություն՝ Ավստրալիայի ժողովրդին ու կառավարությանը»,- […]
14:22 07.01.2020
Իտալիայում անցկացված միջազգային շախմատային մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: 9 հնարավորից նա վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Սամվելը նաև 11․8-ով ավելացրել է իր վարկանիշը և այժմ ունի 2617 միավոր: Հայ շախմատիստը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 […]
14:14 07.01.2020
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Ռամենսկոյեում գտնվող ջերմոցային համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` հրդեհ է բռնկվել Նեստերովո գյուղի ջերմոցային համալիրում, մետաղե տնակները բռնկվել են: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են վեց մարդու դի:
14:00 07.01.2020
2020 թվականին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան: Այս եզրակացությունն են արել դանիական Saxo Bank ներդրումային բանկի տնտեսագետները: Կազմակերպությունը պնդում է, որ ԵՄ անդամակցության 15 տարվա ընթացքում Հունգարիան դարձել է տարածաշրջանում ամենահաջողակ տնտեսություն ունեցողը: Eurostat-ի տվյալներով՝ երկիրն ունի ՀՆԱ-ի ամենաարագ աճի տեմպերից մեկը (1,1%), այն դեպքում, երբ Գերմանիայում և Իտալիայում ՀՆԱ-ն 0,1% է, Ֆրանսիայում՝ 0,3%: Ավելին, […]
13:30 07.01.2020
ATP Cup-ի խմբային փուլում Կարեն Խաչանովը Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում առաջին միավորն է բերել Ռուսաստանի թիմին: Խաչանովը երկու պարտիայում առավելության է հասել Վիկտր Դուրասովիչի նկատմամբ (6:2, 6:1): Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր ԱՄՆ-ի և Իտալիայի հավաքականներին:
12:56 07.01.2020
Իրանի Քերման քաղաքում այս պահին տեղի է ունենում Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման արարողությունը: Հուղարկավորության վաղ առավոտից մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ միավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին, Իրաքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Նրա սպանությունը մեծապես սրել է Միացյալ Նահանգների և Իրանի […]
12:45 07.01.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում […]
12:27 07.01.2020
Իրանցի օրենսդիրները միաձայն կողմ են քվեարկել ԱՄՆ-ի բանակը և Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրինագծին: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Սա Թեհրանի պատասխանն է Վաշինգտոնին ավելի վաղ Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Ավելի վաղ ապրիլին ԱՄՆ-ն ահաբեկչական կառույց էր ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հենց այս կառույցի կազմում էր […]
12:20 07.01.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը անհանգստություն է հայտել գլոբալ տարաձայնությունների աճի կապակցությամբ և կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման ֆոնին: Այս մասին հայտնել է France 24-ը: «Նոր տարին սկսվեց աշխարհում ցնցումներով: Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում: Աշխարհաքաղաքական լարվածությունն այս դարում հասել է ամենաբարձր մակարդակի: Եվ այս իրարանցումը սրվում […]
12:19 07.01.2020
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը գերազանց է հանդես եկել Բազելում անցկացված շախմատի 22-րդ մրցաշարում: 7 հնարավորից նա վաստակել է 6,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: 7 պարտիաներից միայն մեկն է Հայկը ավարտել ոչ-ոքի: Վեցերորդ տուրում նա կիսել է միավորը ռումինացի Անդրեյ Իստրեցեսկուի հետ: Ռումինացին ևս 2 շախմատիստների հետ կիսել է 2-4 տեղերը: Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը առաջին […]
11:10 07.01.2020
2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7400-ով՝ կազմելով 2 մլն 965 հազար 300 մարդ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը: 1992-ից սկսած ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը տարեց տարի նվազել է: Եթե 1992-ին բնակչության թիվը 3 մլն 633 հազար 300 էր, ապա 2019 թ.-ի […]
11:02 07.01.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է Քիչ առաջ Նարինե Թուխիկյանի և Արա Խզմալյանի հետ այցելեցինք Կոմիտասի անվան պանթեոն: Այսօր մեր մեծանուն հայրենակցի մահվան 100-րդ տարելիցն է: Կարդացե՛ք Տերյան»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157899523228501
10:49 07.01.2020
«Սառցե սիրտ 2» մուլտֆիլմը դարձել է ամենաեկամտաբերը համաշխարհային կինոմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում։ Այն վարձույթում աշխատել է 1,325 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Boxofficemoj պորտալը։ Նախկին ռեկորդակիրները եղել են «Սուպերընտանիք 2» մուլտֆիլմը՝ 1,243 մլրդ ցուցանիշով և «Սառցե սիրտը»՝ 1,281 մլրդ դոլար արդյունքով։ Walt Disney-ի «Սառցե սիրտ 2»-ը դարձել է ընկերության 6-րդ նախագիծը, որը 2019 թվականին […]
10:16 07.01.2020
ԵՄ-ում խորին անհանգստություն են արտահայտել՝ կապված իրանական կողմի հայտարարության հետ, որ այլևս չեն պահպանելու միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակումները։ Իրանին կոչ է արվել շարունակել իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պահանջները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Իրանի համար կարևոր է միջուկային համաձայնագրի լիարժեք պահպանմանը վերադառնալը։ «Մենք պետք է համոզենք Իրանին, որ դա բխում […]
10:03 07.01.2020
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ «Happy Armenian Christmas!»,-գրել է նա։ Օգտատերերից մեկը նրա շնորհավորանքին պատասխանել է անիմացիոն նկարներով, որտեղ պատկերված են հայերը՝ տոնական սեղանի շուրջ նստած։ Happy Armenian Christmas! — Kim Kardashian West (@KimKardashian) 6 января 2020 г. ??✨???? pic.twitter.com/iPAETLVpQG — Ara the Rat (@aratherat) […]
09:35 07.01.2020
Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում՝ կամրջի վրա, ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ռումբը պայթել է Կամերունի հետ սահմանակից Գամբորու առևտրային քաղաքում։ Ականատեսների վկայությամբ՝ ևս ավելի քան 35 մարդ հոսպիտակացվել է։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
09:08 07.01.2020
ԱՄՆ-ը սկսել է Իրաքի դեմ պատժամիջոցների պատրաստումը՝ երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման վերաբերյալ խորհրդարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները հայտարարել են, որ եթե պատժամիջոցներ սահմանվեն, ապա դա կլինի հիմնականում Ֆինանսների նախարարության և Սպիտակ տան կողմից, միևնույն ժամանակ աղբյուրներն ընդգծել են, որ պատժամիջոցների սահմանման մասին որոշումը […]
08:50 07.01.2020
Ամերիկյան SpaceX ընկերությունն արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ Starlink ինտերնետ-փրովայդերի 60 միկրոարբանյակներով։ Արբանյակները կօգտագործվեն համացանցային գլոբալ ծածկույթի ստեղծման նախագծի շրջանակում։ Արձակումը կատարվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայանից։ Արբանյակները դուրս կբերվեն ուղեծիր՝ 290 կմ բարձրության վրա։
08:22 07.01.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ում հիշեցրել է ԱՄՆ-ին 1988 թվականին խոցված իրանական ուղևորատար ինքնաթիռի մասին։ Ռոհանին նշել է, որ իր երկիրը շատ ավելի պատճառներ ունի ԱՄՆ-ի օբյեկտներին հարվածելու համար՝ որպես վրեժ։ «Նրանք, ովքեր վկայակոչում են 52 թիվը, պետք է հիշեն 290 թիվը և IR655 չվերթը։ Երբեք չսպառնաք իրանցի ժողովրդին»,-գրել է Ռոհանին։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ […]
00:01 07.01.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է վիրահայերին՝ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ «Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։ Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր […]
23:39 06.01.2020
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը լարվածություն է առաջացրել ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև, այսպես ասենք, փչացրել է համաշխարհային ու տարածաշրջանային գերտերությունների ղեկավարների տոնական տրամադրությունը: Սոլեյմանին Իրանի համար սոսկ գեներալ չէր: «Այդ մարդն ուղղակի պատասխանատվություն էր կրում Մերձավոր Արևելքում հազարավոր մարդկանց մահվան համար, և նրա սպանության համար Իսրայելում որևէ մեկը չի զղջում: Ես սպասում եմ, որ […]
23:19 06.01.2020
Արդեն մի քանի ամիս է, ինչ Ավստրալիայում մեծամասշտաբ հրդեհներ են: Ինչպես է այն սկսվել, ինչ զարգացում ունեցել և ինչ մասշտաբների հասել. ներկայացնում ենք տեսանյութում: Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում։
23:08 06.01.2020
Իրանցի գեներալի սպանությանը հետևել են արձագանքները աշխարհի տարբեր անկյուններից: Իսկ ինչպես է խնդրին վերաբերվում պաշտոնական Երևանը: Նախ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, իսկ վարչապետը ուղերձ է հղել կողմերին, նաև անդրադարձել համացանցում տարածված ապատեղեկատվությանը: Մանրամասները՝ տեսանյութում։