TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

SHANT DIGITAL TV-ի «Տեսադարանը» արդեն հասանելի է IOS համակարգով

22:49 06.01.2020

SHANT DIGITAL TV հավելվածը նոր հնարավորություններով է ներկայանում IOS համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդների համար: Թե խոսքն ինչ  հնարավորության մասին է, Android համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդներն արդեն գիտեն: Երկար սպասված տեսադարանն արդեն հասանելի է նաև IOS համակարգով աշխատող սարքերի համար 6 կամ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: […]

̰
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել

22:34 06.01.2020

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել: Ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:

̰
Սիրիայի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

22:28 06.01.2020

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ […]

̰
16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը երբևէ մեր կազմակերպության հետ առնչություն չի ունեցել․ Աշխեն Բաբայան

21:02 06.01.2020

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուշադրություն Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների կողմից արագ տարածվում է 16-ամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող երիտասարդի ՖԲ էջն ու նշվում է, որ նա եղել է մեր կազմակերպության դիտորդ։ Ես, որպես «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ, որ նա երբևէ մեր […]

̰
Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք. Զ․ Հովհաննիսյան

20:51 06.01.2020

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում 16-ամյա աղջկա սպանությանը։ «Այնքան ծանր եմ տանում 16-ամյա աղջնակի սպանությունը, ես ևս 16 տարեկան աղջիկների մայր եմ ու շատ անձնական եմ ընկալում և ապրում։ Ինչու՞ պետք է տղամարդիկ մեր երկրում այնքան սեռապես անբավարարված լինեն, որ նախ ձգտեն անչափահասների հետ կապ հաստատել, ապա նաև՝ ինչ-ինչ […]

̰
Երևանում ուրախ տոներ են. Արայիկ Հարությունյան

20:08 06.01.2020

Երևանում ուրախ տոներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Հովհաննես Ազոյանի հետ կապված միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

20:04 06.01.2020

Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա […]

̰
FT-ի փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020թ. թիվ 1 տուրիստական ուղղություն

18:43 06.01.2020

Ըստ պարբերականի՝ Հայաստանը վերջին տարիների ընթացքում զբոսաշրջիկների թվի առումով մեծապես զիջում էր Վրաստանին:

̰
Արագ նիհարելու մեթոդների, ածխաջրեր չօգտագործելու և այլ միֆերի մասին

18:14 06.01.2020

Սննդաբան Լիդիա Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է անցյալ տարվա ամենատարածված միֆերը: Նա մասնավորապես նշել է. ⠀ 1.  «Առողջ սնունդը/սնվելը թանկ է։ ⠀ Առողջ սնունդ ասելիս պատկերացնում ենք ավոկադո, բրոկոլի, չիայի սերմեր, կամ գոջիի հատապտուղներ, որոնք գրեթե անհասանելի են թվում։ Բայց եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որ առողջ սնվելը սուպերմթերքներ ուտելը չէ, առողջ սնվելը մթերքների ճիշտ համադրությունն […]

̰
Աստուծոյ Որդւոյն ծնունդը արդարութեան էջքն է երկիր որպէս Աստուածատուր պարգեւ. Արամ Ա

18:08 06.01.2020

«Աստուծոյ Որդւոյն ծնունդը արդարութեան էջքն է երկիր որպէս Աստուածատուր պարգեւ ու առաքելութիւն»,- հավատացյալներին ուղղված խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը` ելույթ ունենալով Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Նրա խոսքով` Բեթղեհեմը աստվածային արդարության մարմնացումն է և այս պրիզմայով պետք է դիտել Բեթղեհեմը` որպես առաքելություն:

̰
ԵՄ-ն ցավում է Միջուկային ծրագրից դուրս գալու Իրանի որոշման համար. Բորել

18:07 06.01.2020

Եվրամիությունը ցավում է Միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Իրանի որոշման համար: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Իրանի որոշման համար խորապես ցավում ենք: Ինչպես միշտ, մենք կղեկավարվենք ՄԱԳԱՏԷ-ի կողմից արվող մոնիթորինգի արդյունքներով»,- գրել է նա Twitter-ի […]

̰
Ինչպիսի՞ն կլինի Իրանի կողմից Սոլեյմանիի սպանության վրեժը. արևելագետի կանխատեսումը

18:00 06.01.2020

Արևելագետ Արմեն Պետրոսյանը անդրադարձել է Իրանի կողմից` Ղասեմ Սոլեյմանիի սպանության հնարավոր վրեժին: Արևելագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական արմատական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահ․ «Սուլեյմանիի կոշիկն ավելի թանկ է, քան Թրամփի գլուխը, այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, որ դա այն մարդն է, ում ուղղությամբ պետք է կենտրոնանանք: Արդար պատիժը տարածվում է […]

̰
Այսօր, Երևանի փողոցներում շրջելով, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. Նիկոլ Փաշինյան

17:58 06.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Financial Times-ի հոդվածը, որի փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020 թվականի թիվ մեկ զբոսաշրջային ուղղություն: «Այսօր, Երևանի փողոցներում շրջելով, ի դեպ, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ էր»,- գրել է վարչապետը:

̰
Իրաքի իրավիճակը դիտարկվելու է ՆԱՏՕ-ի անդամների ԶՈւ շտաբերի պետերի նիստում

17:51 06.01.2020

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը Իրաքի լարված իրավիճակը քննարկելու են հունվարի 14-ին։ Հենց այդ ժամանակ նրանք առաջին անգամ հանդիպում կունենան այս տարվա մեջ։ Այս մասին ռուսական TASS-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Այդ նիստի ժամանակ է քննարկվելու նաև Իրաքում խաղաղության նախապատրաստման առաքելությունը՝ բազմազգ զորախմբով։ Դրա նպատակն է լինելու մարզել և պատրաստել իրաքյան ուժայիններին, […]

̰
Շիրակի մարզում 5 օրվա ամփոփ տվյալներով ոչ սթափ վարորդների թիվն ավելին է, քան պատահարներինը

17:43 06.01.2020

Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի  մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]

̰
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է Պաղեստինի նախագահին

17:22 06.01.2020

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանն այցելել է Ռամալլահ, ուր հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանից: Հանդիպման ընթացքում պատրիարքը Մահմուդ Աբասին հրավիրել է մասնակցելու հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, որ Սուրբ երկրում նշում են հին տոմարով հունվարի 18-19-ին՝ Բեթղեհեմում:

̰
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անպատասխան թողնելը սխալ կլինի. Էրդողան

17:07 06.01.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ սխալ կլիներ անպատասխան թողնել ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը:  «Ես հավատում եմ, որ անհնար է առանց որևէ պատասխանի թողնել որևէ հրամանատարի սպանությունը, որը գտնվում էր ցանկացած երկրի բարձրագույն էշելոններում»,- ասել է Թուրքիայի նախագահը CNN Turk-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Սոլեյմանիի սպանության հետ կապված վերջին իրադարձությունները: […]

̰
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում 6-րդն է

16:17 06.01.2020

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է: Լևոնն այժմ 2773 միավորով  6-րդ հորիզոնականում է: Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը, եռյակում են նաև Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիրենը։ Հայ ևս երկու շախմատիստ ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում է: Մասնավորապես, Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 2663 միավորով 76-րդն է: Կանանց 100 […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ

15:50 06.01.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ: «Շնորհավորում ենք մեր բոլոր հայ քաղաքացիներին, ովքեր նշում են Սուրբ Ծնունդն այսօր: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում: Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը կառուցվել են դարեր շարունակ և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն […]

̰
Ոչ ծեծված ուղղություններ զբոսաշրջիկների համար. Հայաստանը` դրանց շարքում. Forbes

15:40 06.01.2020

Ծեծված ուղղություններից շեղվելու պատճառներ միշտ էլ կգտնվեն: Հիմնականում դա փախուստ է օրեցօր առավել համասեռ դարձող աշխարհից: Փակ երկրները բացվում են: Գործակալությունները հեռավոր ուղղությունները մատչելի են դարձնում ճանապարհորդների համար, գրում է Forbes-ը: Ո՞ւր կարող ենք գնալ, որպեսզի խուսափենք այլ զբոսաշրջիկներից: Դա ամենատարածված հարցերից մեկն է, որը Ֆիլիպ Բրաունի զբոսաշրջային գործակալությունը ստացել է 2019-ին. «Մենք գտնում ենք […]

̰
Գուաիդոյի կողմնակիցները պնդում են՝ հիմա նա նորից խորհրդարանի խոսնակն է

14:46 06.01.2020

Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հիմա էլ իրեն հռչակել է երկրի խորհրդարանի ղեկավար։ Նա այդ պաշտոնին էր մինչև իրեն նախագահ հռչակելը։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Վենեսուելայի փաստացի իշխանությունները, սակայն, համակարծիք չեն նրա հետ։ Բանն այն է, որ երկրի խորհրդարանում նորից տեղի են ունեցել ընտրություններ օրենսդիրի նոր ղեկավար նշանակելու համար։ Ընտրությունների ժամանակ ուժայինները […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

14:31 06.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

̰
ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2019թ. լավագույն ֆիլմը

14:14 06.01.2020

Միացյալ Նահանգների Կինոքննադատների ազգային ընկերակցությունը (NSFC) հարավկորեացի կինոռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը ճանաչել է որպես 2019 թվականի լավագույն ֆիլմ: Ֆիլմը պատմում է հարավկորեական հասարակության տարբեր շերտերի պատկանող երկու ընտանիքի մասին: Նրանց ուղիները հատվում են, ինչը հանգեցնում է մի շարք ողբերգական իրադարձությունների: Նշվում է, որ ֆիլմին նախապատվություն է տվել NSFC-ի 44 փորձագետ, այն արժանացել է […]

̰
Հայ եկեղեցին տոնում է Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության օրը. ի՞նչ խորհուրդ ունի տոնը

13:32 06.01.2020

Պատարագից հետո SHANTNEWS.am-ի թղթակիցը տոնի խորհրդի և այն տոնելու կարգի մասին զրուցել է հավատացյալների և քահանայի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կենդանիները փորձում են փրկվել Ավստրալիայում բռնկված հրդեհներից. համացանցում լուսանկարներ են հայտնվել

13:30 06.01.2020

Համացանցում տարածվում են լուսանկարներ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհներից: Լուսանկարներում հուզիչ պահեր են՝ հրդեհից փրկված, գրկախառնված մարդիկ, կենդանիներ: Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել: Այրվել է մոտ 15 միլիոն հեկտար տարածք, սատկել է կես միլիոն կենդանի:

̰
10 օր անդադար աշխատանքից հետո ավստրալացի հրշեջը ննջել է սեփական տան մոտ հրդեհը հանգցնելիս

13:10 06.01.2020

Ավստրալացի կինը սոցցանցերում հրապարակել է հրշեջ հոր լուսանկարը, որն օրեր շարունակ անդադար աշխատանքից ուժասպառ եղած քնել է իրենց բակի լճակի մոտ։ Այդ ընթացքում ընտանիքը տունն էր պաշտպանում մոլեգնող հրդեհներից։ Դուստրը գրել է, որ հրշեջ հայրը 10 օր շարունակ 12-ական ժամ մասնակցել է Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը։ Նա այնքան հոգնած է եղել, որ աշխատանքից հետո […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

12:50 06.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի  մարդատարների համար: «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Երևանի կենտրոնում 16-ամյա աղջկան խեղդամահ են արել

11:57 06.01.2020

Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ […]

̰
ԵՄ առաջնորդները հանդես են եկել գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ին սատարող հայտարարությամբ

11:36 06.01.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Կողմերը նշում են, որ անհանգստացած են տարածաշրջանում Թեհրանի բացասական դերով: «Մենք դատապարտում ենք Իրաքում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումները և խորապես մտահոգված ենք այն բացասական դերով, […]

̰
Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ․ Արմեն Սարգսյան

11:19 06.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն իր ուղերձում նշել է. «Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և […]

̰
BACK_TO_TOP