09:27 06.01.2020
Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Այս մասին հաղորդվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։ Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին։ 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու մասին։ Այժմ Իրանն է վերացնում համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Նշվում է, որ երկիրը բաց է մնում եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների համար, […]
09:11 06.01.2020
Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման, որը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի իրադարձությունները, «լավագույն դրամա» անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի մրցանակները 76-րդ անգամ հանձնվել են Լոս Անջելեսում, հայտնում է NBC-ն։ Մենդեսը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Հոակին Ֆենիքսը մրցանակ է նվաճել որպես «դրամատիկ լավագույն դերասան»՝ «Ջոկերը» ֆիլմում դերակատարման համար, իսկ Ռենե Զելվեգերը, […]
08:45 06.01.2020
ԱՄՆ վարչակազմը հիասթափված է զորքերի դուրսբերման վերաբերյալ Իրաքի որոշումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է օտարերկրյա զորքերը երկրի տարաքից դուրս բերելու իրաքյան խորհրդարանի որոշմանը՝ խոստանալով չտեսնված պատժամիջոցներ սահմանել, եթե Իրաքը թշնամություն դրսևորի։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է TASS-ը։ «Կսահմանենք պատժամիջոցներ, ինչպիսին կյանքում երբեք չեն տեսել։ Իրանի դեմ պատժամիջոցները նրանց շատ […]
08:16 06.01.2020
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։ Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է […]
21:36 05.01.2020
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվականը: Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ […]
21:00 05.01.2020
Մեծ Բրիտանիան պատրաստ է Իրանին հարված հասցնել այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում Թեհրանի ու ԱՄՆ միջև սկիզբ առած լարվածությունը վերաճի պատերազմի: Երկու պետությունների միջև լարվածությունն առաջ է եկել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետևանքով: Աղբյուրը հայտնել է, որ Լոնդոնն առաջինը չի հարվածի, սակայն հակամարտության սրման դեպքում պատրաստ է աջակցել ամերիկացի դաշնակցին: Այս դեպքում գործի կդրվեն […]
19:03 05.01.2020
Եվրամիությունն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքի ապառազմականացման հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող համապարփակ գործողությունների համաձայնագիրը: Ջավադ Զարիֆի Բրյուսել այցի ժամկետներ, սակայն, դեռ չեն նշվում: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Իրաքում լարվածության թուլացումը և իրանական միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագրի պահպանումը գլոբալ նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության համար: Եվրամիությունը նաև կոչ […]
18:59 05.01.2020
Պէյրութի մէջ հեռասփռուած խօսք մը արտասանելով «Հըզպալլա»ի առաջնորդ Սէյիտ Հասան Նասրալլա դիտել տուաւ, որ Իրանցի զօր. Գասէմ Սուլայմանիի սպանութեան դէպքը սովորական սպանութիւն մը չէ, եւ այդ սպանութեան վրէժը լուծելու կոչուած է, ոչ միայն Իրանը այլ «Դիմադրութեան ճակատ»ի բոլոր թեւերը։ Նասրալլա, որ բաւական երկար մեկնաբանութիւն մը կատարեց ամերիկայի արտաքին քաղաքականութեան նշեց, որ ԱՄՆ նախագահ Տանըլտ Թրամբ […]
18:51 05.01.2020
Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայության դադարեցմանը: Այս մասին հայտնում է TASS.ru-ն: Ավելի վաղ երկրի վարչապետի պարտականություններն իրականացնող Աբդել Մահդին խորհրդարանին կոչ էր արել վերանայել բոլոր համաձայնությունները, որ կարգավորում են երկրում օտարերկրյա ուժերի ներկայությունը: Մահդին նաև հայտարարել էր, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում […]
18:25 05.01.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և […]
16:54 05.01.2020
Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել: Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամը կարողացել է Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհաշիջման աշխատանքների համար հավաքել […]
16:17 05.01.2020
Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով: «Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է […]
15:00 05.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ավարտվեց այսօրվա քայլարշավը դեպի Արտանիշ լեռ: Նա հիշեցրեց՝ այսօրվա քայլարշավը նվիրեցին Հայաստանի բարեկամ երկրների՝ Իրանի ու ԱՄՆ միջև խաղաղության և փոխըմբռնման հաստատմանը: «Ի սկզբանե այս քայլարշավը պլանավորել էի՝ նաև մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրելու ժամանցի այսպիսի հետաքրքիր ձևին: Հոյակապ ժամանց է, կարևոր եմ համարում հայրենագիտության տեսակետից, կարևոր […]
14:47 05.01.2020
Տոնական օրերը արտերկրում, մասնավորապես Վրաստանում անցկացրած և այժմ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն ու մեր երկիր ժամանող հյուրերը այս պահին խցանումների մեջ են հայտնվել սահմանային անցակետերում: Մեծ են հերթերը հատկապես Բագրատաշենի անցակետում: Իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու խնդրանքով SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հարությունյանը հայտնեց, որ խցանումները վերջին […]
14:14 05.01.2020
Տոնական այս օրերին Հայաստանը շարունակում է գրկաբաց ընդունել աշխարհի տարբեր անկյուններից ժամանող զբոսաշրջիկներին: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներով, զրուցել Ամանորը Հայաստանում անցկացրած զբոսաշրջիկների հետ: Վերջիններս նշել են, որ տպավորված են Հայաստան այցով: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 05.01.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եղանակային կանխատեսումներին է անդրադարձել: ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում՝ Հունվարի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:14 05.01.2020
Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և […]
13:08 05.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշի բարձունքից ողջույններ հղեց իր գործընկերներին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատանա: Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր ժողովուրդների և երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ: Ուրախ […]
11:30 05.01.2020
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի […]
11:06 05.01.2020
Իրաքում ամերիկյան ավիահարվածների ժամանակ սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը այսօր տեղափոխվել է Իրան: Օրվա ընթացքում տեղի կունենա գեներալի հետ հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորությունը կայանալու է հունվարի 7-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գեներալ Սուլեյմանիի ոչնչացման հրամանը տվել է անձամբ Դոնալդ Թրամփը: Սուլեյմանիի մահը Իրանում հասարակության լայն շերտերի զայրույթն ու վրդովմունքն է առաջացրել: Թեհրանը խոստացել […]
10:18 05.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ արձագանքել է իրեն ծեծի ենթարկելու մասին հրապարակմանը: Նա նշել է՝ ինքը ծեծի չի ենթարկվել, իրեն ծեծի ենթարկելն այնքան էլ հեշտ չէ, սակայն հիշատակվող անձը հասցրել է իրեն հարվածել: «Կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների ու փոփոխությունների հետ ու կարծում են՝ սա ժամանակավոր բնույթ […]
23:59 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կայքերի տարածած ապատեղեկատվությանը․ «1.Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում ևւ […]
21:46 04.01.2020
Այսօր երեկոյան Բաղդադում հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։ Ավելի ուշ պարզվել է, որ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ կանաչ գոտում, երկու հրթիռ է պայթել, փոխանցում է ТАСС-ը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհը փակել են։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար […]
20:41 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան […]
20:15 04.01.2020
ԱԻՆ ՃԿԱԿ-ում տոնական օրերին ևս աշխատում են: Մեր թղթակիցն այցելել է կենտրոն, զրուցել տոնական օրերին հրդեհների, ՃՏՊ-ների, շմոլ գազից թունավորման դեպքերի ու նաև ծիծաղաշարժ զանգերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:06 04.01.2020
Հունվարի 4-ին` ժամը 19:04-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]
20:03 04.01.2020
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլն արվում է «օտարերկրյա ներխուժմանը դիմակայելու» նպատակով։ «Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա»,- հայտարարել է հրամանատարը: Նրա խոսքերով՝ զենք տրամադրվելու է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Ավելի վաղ, Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը դիմել էր Թուրքիային ռազմական օգնություն ստանալու համար: […]
19:40 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ […]
19:21 04.01.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի,մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։