10:34 30.12.2019
Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, […]
10:16 30.12.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ապրեք այստեղ և հիմա, գնահատեք այն մարդկանց, ովքեր Ձեզ սիրում են պարզապես նրա համար, որ դուք կաք, նրանք Ձեր կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Ոտքի հարվածով փակեք դուռը դավաճանների և թուլամորթերի առաջ և թույլ չտաք, որ նրանք խցկվեն ձեր կյանք։ Երբե՛ք, […]
10:07 30.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]
09:51 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ ռուսական մամուլի՝ այսօր Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է, եթե ոչ ամենածանրաբեռնվածը: Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2511296145857432?__xts__[0]=68.ARBa_WXd-Li-7m6Kwd–MtdL2MOeAgwOPQOoZH-4T3R_kIU0a-1oeyJFnp1-a7lf8Nlk4H-A1PvfJnpWXOjkVDBKcLYhQKr3dE8dFys4F6aS-GctuXurDiPWUafQjrPinHacV9zlAIU6YwhZIqBg1RIX33vVKu70JLsckB-UoVUo5dcPD26t28-a4ZqcSnr1higOielWUifCHaKh9TM_URF9pK6jVLc2her9Kmv5OE3mhSLfZXrEI24UbhnylhGmeOWtv-taaiHjS3Ks89E2OA8xepr8SXCoIAc7E_nqLXeJyqU_vSGqR2-o9Ixo-0X0dcRyxvBvezw90ZregkAWG7Ae&__tn__=-R
09:34 30.12.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները: *** Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև […]
08:53 30.12.2019
Դեկտեմբերի 29-ին հրաձգություն է կատարվել ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ-Սեթլմենթ քաղաքի եկեղեցում։ Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել։ Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ, այդ թվում հրաձիգը։ Նշվում է, որ եկեղեցին համացանցով իրականացրել է պատարագի ուղիղ հեռարձակում։ Կադրերում երևում է, որ հրաձիգը եղել է ծխականների շարքում, այնուհետև ոտքի կանգնել, հանել ինձնաձիգն ու սկսել կրակել։ Կրակոցներից մահացել է […]
08:32 30.12.2019
Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքում ի հայտ եկած խոտանի պատճառով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։ Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել […]
08:20 30.12.2019
Դեկտեմբերի 29-ին Դոնբասի և Ուկրաինայի իշխանությունների միջև կատարվել է գերիների փոխանակություն։ Անջատողականներին է հանձնվել 124 մարդ։ Փոխանակությունը կատարվել է «124-ը 76-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Իրականում ազատ է արձակվել ոչ թե 76, այլ 81 մարդ, սակայն նրանցից միայն 76-ն են վերադարձել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ մյուսները մնացել են Դոնբասում, քանի […]
23:53 29.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]
21:17 29.12.2019
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։ «Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ […]
20:31 29.12.2019
«Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է նաև իր հիմնադրամների գործունեության մասին: «Ես երկու հիմնադրամ ունեմ, որոնց հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Իմ ամբողջ ջանքը ներդնում եմ այդ հիմնադրամների միջոցով պետությանն օգտակար լինելու մեջ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկու հիմնադրամն էլ ծավալուն աշխատանքային դաշտ ունեն և 2019 թվականին իսկապես բազմակողմանի աշխատանքներ […]
20:08 29.12.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հաղորդման վարող Արամ Աբրահամյանի հետ ամփոփել է անցնող 2019 թվականը: Մասնավորապես խոսել է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի այն երևույթի նկատմամբ, երբ իրեն կամ ընտանիքի հասցեին վատ խոսքեր են ասվում: «Բացարձակապես չեմ նեղվում, երբ վատ բան են ասում: Վատ բան ասվածը շատ լայն հասկացողություն է: Երբ վատ […]
19:15 29.12.2019
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում: Այս մասին հայտնում է Topsports.am-ը: Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո: Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում: […]
18:20 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում են։ Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը։ Սակայն այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում»։
15:34 29.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների […]
15:01 29.12.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է «Օջախում» երգը: Նշենք, որ «Փարավոն» ռեստորանում ԲՀԿ-ն ամանորյա խնջույք է կազմակերպել: Գևորգ Պետրոսյանը կատարել է «Օջախում» երգը, խմբակցության մյուս անդամներից Վարդան Ղուկասյանն էլ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:
14:02 29.12.2019
Հեռանկարի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է պալատական կյանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ նշելով, որ չի կարող ասել՝ ինչպիսին է պալատական կյանքը, որովհետև իրենք չեն ապրում այդ կյանքով: Նրա համոզմամբ, այն փաստը, որ թիկնապահներ ունեն, չի նշանակում, որ իրենք պալատական կյանքով են ապրում: «Թիկնապահները պալատական կյանքի մաս չեն կազմում: Պալատական կյանքն իմ պատկերացմամբ այլ […]
10:36 29.12.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակի վերաբերյալ գրառում է կատարել: «Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,-նշել է նա։
23:58 28.12.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր: Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով […]
23:47 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու […]
22:37 28.12.2019
Ամանորին մնացել են հաշված օրեր, և ինչքան մոտենում է դեկտեմբերի 31-ը, այնքան ավելի շատ են խցանումներ թե՛ փողոցներում, թե՛ շուկաներում: SHANTNEWS-ի թղթակիցներն այսօր շրջել են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ պարզելու քաղաքացիների տրամադրությունը և Ամանորի սեղանի պարունակությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:45 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում: Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում […]
19:45 28.12.2019
2019թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է շուրջ 11%-ով՝ կազմելով ավելի քան 1 մլրդ 796 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Ուժի մեջ է մտել նաև Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը:
19:29 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը անցել է մարտական հերթապահության: «Ավանագարդը» կարող է իրականացնել բարդ մանևրներ՝ գերձայնային արագությամբ: Հրթիռը գերազանցում է ձայնի արագությունը 20-30 անգամ: Դրա արձակած հրթիռներն իրենց արագությամբ կարող են հաղթահարել գոյություն ունեցող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե […]
19:13 28.12.2019
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական […]
19:06 28.12.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]
18:50 28.12.2019
Ամենահարուստ 500 անձանց ընդհանուր կարողությունը 2019 թվականի ընթացքում աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ամփոփելով աշխարհի հարուստների իր ցանկը։ Միլիարդատերերի այդ ցանկի ընդհանուր կարողությունը հասել է 5,9 տրիլիոն դոլարի։ Ամենամեծ աճը գրանցել է Բեռնար Առնոն․ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ Առնոն հայտնվել է […]