11:42 28.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր երեկոյան կհեռարձակվի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը: «Արամ Աբրահամյանի հետ ամփոփել ենք անցնող 2019 թվականը։ Հարցազրույցի մի հատվածը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում, իսկ ամբողջական հարցազրույցը՝ հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով»,- գրել […]
10:35 28.12.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Հավատում էինք, բայց որ այսպես… ? ❗️Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու: ❗️Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու: […]
10:19 28.12.2019
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն ազատման դիմում է ներկայացրել. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, […]
10:14 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում անտառածածկ տարածք է այրվում: Երեկվա դրությամբ՝ մոտ 500 հա տարածքում առկա են եղել […]
10:00 28.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, […]
09:48 28.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,-գրել է նա: Վարչապետի հետ Եռաբլուրում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ […]
09:20 28.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհներին, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և «Չայնիի» ոլորաններում […]
08:49 28.12.2019
Չեռնոգորիայում ձերբակալված մոտ 20 ընդդիմադիր պատգամավորները հացադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են դավանանքի ազատության մասին օրենքի ընդունման դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ընդդիմությունն առաջարկել էր նոր օրինագծին առնչվող 150 ուղղում, սակայն դրանք հաշվի չէին առնվել։ Երեկ նրանք խնդրել էին խոսնակին հետաձգել քվեարկությունը, սակայն մերժում ստանալով, անկարգություններ հրահրել խորհրդարանում։ Արցունքաբեր գազ էր կիրառվել, որից հետո միջամտել […]
08:39 28.12.2019
Իրաքյան Քիրկուկ քաղաքի մոտ գտնվող ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է 1, տուժել՝ մի քանի զինվորական, ովքեր ԱՄՆ-ի և Իրաքի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ռազմական օբյեկտի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել, բազայի մոտ հայտնաբերվել է արձակման կայանք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարձակում է կատարվել իրաքյան բազայի վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած […]
23:37 27.12.2019
Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ […]
23:08 27.12.2019
Օրեր առաջ վանդալիզմի դեպք է գրանցվել Իրանի Սպահան քաղաքում: Կոտրել են հայկական գերեզմանատան շիրմաքարերը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իրանում բնակվող հայազգի Արգին Կարախանյանը: Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում է Սպահանի Առաջնորդարանը։
22:43 27.12.2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ վարորդներ, վերջին շրջանում բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարորդական վկայականի վերականգնման գործընթացի մեջ 2020թ-ից որևէ փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում է, որ վավերականության ժամկետը լրացած կամ կորած վարորդական վկայականի հատկացման համար անձից քննություն չի պահանջվելու»:
22:17 27.12.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ: Մասնավորապես՝ 1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի […]
22:09 27.12.2019
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 168.am կայքի հրապարակումն այն մասին, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։ «168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է […]
21:57 27.12.2019
Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը: Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու […]
20:53 27.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Մեծարգո փոխնախագահներ Պարոնայք փոխվարչապետեր Կառավարության հարգելի անդամներ Երևանի մեծարգո քաղաքապետ […]
20:40 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: […]
20:21 27.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանակով՝ հայտնվել բացօթյա […]
19:27 27.12.2019
Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։
19:14 27.12.2019
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների, կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև […]
18:22 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
18:10 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
18:00 27.12.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խոսել է հանրապետության դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ կրթական գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Վրաստանի հայկական դպրոցներում ստեղծել է 575 «Արմաթ» լաբորատորիա, որոնցում 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն: Այս տարի կառավարությունը հատկացրել է 834 մլն դրամ, ինչի […]
17:46 27.12.2019
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»:
17:41 27.12.2019
Տոնածիսական կերակրատեսակների համակարգը մեզ մոտ համարյա ամբողջությամբ պահպանված է: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոսելով տոնական սեղանների ու ամանորյա ծիսական կերակրատեսակների մասին, ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ինչ վերաբերում է ամանորյա սեղաններին, ապա ըստ Մամուլյանի՝ այս տոնի ժամանակ ևս ծիսական կերակրատեսակները մեծ մասամբ մատուցվում են, նրանց թվում՝ հարիսան, տոլման, կճախաշը (ընդեղենից […]
17:36 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին` ժամը 16:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:43-ին: Ամբողջությամբ այրվել է արհեստական տոնածառը (2-3 […]
17:34 27.12.2019
ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն: Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի Ալիևը: Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Դմիտրի Ալիև – 260.98 2. Արթուր […]
17:28 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի` տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
16:28 27.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: