20:08 29.12.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հաղորդման վարող Արամ Աբրահամյանի հետ ամփոփել է անցնող 2019 թվականը:
Մասնավորապես խոսել է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի այն երևույթի նկատմամբ, երբ իրեն կամ ընտանիքի հասցեին վատ խոսքեր են ասվում:
«Բացարձակապես չեմ նեղվում, երբ վատ բան են ասում: Վատ բան ասվածը շատ լայն հասկացողություն է: Երբ վատ բան է ասվում, և ուզում եմ արձագանքել, արձագանքում եմ: Ես նեղվում եմ ոչ այնքան իշխանության ներկայացուցչի կամ վարչապետի տիկնոջ դիրքերից, որքան, որպես լրագրող, մասնագիտական ինքնասիրությունս է վիրավորվում, երբ որ սուտ են գրում»,-նշել է նա և վստահեցրել, որ եթե իրենց մասին գրված նյութերի հետ կապված երկրորդ, երրորդ ճշտումներ կատարվեին՝ 90 տոկոսն ուղղակի չէր հրապարակվի:
Անդրադառնալով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելու վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Աննա Հակոբյանն ասել է, որ խոսքը խաղաղության հաստատման մասին է:
«Ադրբեջանի առաջին տիկնոջն ուղղված հրավերը կարող ենք դիտարկել բացառապես այդ արշավի շրջանակներում: Այդ արշավի շրջանակներում ես Ադրբեջանի կանանց, մայրերին կոչ եմ արել միանալ ինձ և իրենց խոսքն ասել հանուն խաղաղության. ինչը տրամաբանական եմ համարում: Ես, որպես Հայաստանի ղեկավարի տիկին, ինչո՞ւ չպետք է ասեմ, որ խաղաղությունն է գերագույն արժեքը, և զոհեր պետք չեն երկուստեք,-ասել է Հակոբյանը և ավելացրել,-Մեր ամեն մի քայլը կարող է քննադատություն առաջացնել, բայց կարևոր է թե դու որքանով ես համերաշխ այն ամեն ինչի հետ, ինչ որ անում ես, ինչքանով ես կարևորում. և եթե կարևոր է, կարելի է նաև ռիսկի գնալ: Այսինքն ես այնքան եմ կարևորում «կանայք հանուն խաղաղության» արշավը և այն ուղերձը, որ դրա շրջանակներում հնչում է, որ հնարավոր հետևանքները՝ սպեկուլիացիաները, զիջում են՝ այսինքն պատճառ չեն հանդիսանում որպեսզի ես այդ ուղերձը չհղեմ»:
Իսկ ի՞նչ սպասումներ ունի Աննա Հակոբյանը 2020 թվականից: Նա ցանկանում է, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Արցախի համար լինի այնպիսին, ինչպիսին 2019 թվականն էր:
«Լինի նույնը կամ ավելին, որովհետև կարծում եմ՝ 2019 թվականի համար շշմելու արդյունքներ են հրապարակվում»:
Նշենք, որ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում երեկ երեկոյան հեռարձակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Ամբողջական հարցազրույցը կլինի հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...