19:14 27.12.2019
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների, կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև այն հարցերը, որոնք կապված են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի հետ և այս պահին ունեն արդիականություն:
Հաշվի առնելով, որ հարցն ունի հանրային նշանակություն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ մի շարք հարցերի՝
1. Հատուկ քննչական ծառայությունում իրականացվող քրեական գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ ընտրած խափանման միջոցի, այդ վարույթով նրա իրավունքների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
Նախաձեռնված քննարկման ընթացքում հաշվի կառնվեն Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների պնդումները, ինչպես նաև մինչ այս պահը գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության հրապարակային հայտարարությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա կլինի նաև Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության և նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Անմիջական կապ կպահպանվի Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների հետ:
2. Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:
Այդ օրենքը նախատեսում է մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը վաղ կենսաթոշակի անցման կարգավորումներ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իրենց պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորների համար: Օրենքը հրաժարական ներկայացրած այդպիսի դատավորների համար նախատեսում է մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Ընդ որում, ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Այսպիսի կարգավորմամբ օրենք մեր երկրում գործում է առաջին անգամ: Այդ կարգավորումն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանի անկախությանն ու դատավորների կարգավիճակին: Այս մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) այդ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում:
Վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի:
Ցանկացած գործընթաց պետք է ընթանա հենց այս սկզբունքին խիստ համապատասխան:
3. Վերը շարադրվածը և այն, որ քրեական հետապնդումն իրականացվում է հենց այս օրենքի գործողության ընթացքում, քրեական գործի քննության առնչությամբ քրեական հետապպնդման մարմինների համար առաջ է բերում իրավական առավել մեծ բեռ՝ բացառելու համար որևէ ճնշում կամ անգամ այդպիսի ընկալման հնարավորություն Սահմանադրական դատարանի կամ դատարանի դատավորների նկատմամբ՝ քրեական գործի քննության ընթացքում ապահովելով առավելագույն թափանցիկություն և որևէ տեսակի ճնշման իսպառ բացակայության հանրային ընկալում:
4. Այս բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...