18:22 27.12.2019
Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:
Ինչ վերաբերում է խախտումներին, որոնց դեպքում վարորդները քրեական պատասխանատվության կենթարկվեն
«Ներկայումս գործող՝ զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելուն ավելացվել է նաև իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այսինքն` եթե անձը սպառել է միավորները և նրա նկատմամբ կայացվել է վարորդական իրավունքի կասեցման որոշում, այդ կասեցումից հետո, եթե նա վարի տրանսպորտային միջոց, նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Այսինքն՝ եթե անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի այդպիսի արարք, ապա այդ դեպքում արդեն նախատեսվում է քրեական պատասխանատվություն»,- ասել է Չիլինգարյանը:
Ինչ վերաբերում է «Տեսանկարահանող սարքերին վերաբերող օրենքում» կատարված փոփոխություններին ու հետախուզում հայտարարելու դեպքերին
«Նախատեսվում է ընթացակարգ հետախուզում հայտարարելու այն դեպքերի համար, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի վարելու իրավունքի վկայական և կատարել է 3 կամ ավելի իրավախախտում, որով նախատեսվում է տուգանային միավոր, այսինքն՝ տեսանկարահանող սարքերն արձանագրել են 3 և ավելի խախտում, բայց նրա նկատմամբ չի կարող բալ կիրառվել, քանի որ վկայական չունի, գրանցված չէ որպես վարորդ: Որպեսզի մենք կարողանանք կիրառել այդ տուգանային միավորը և հայտնաբերել այն վարորդին, ով վարում է տրանսպորտային միջոցը և ունի վարորդական վկայական, հայտարարվում է հետախուզում, մինչև տրանսպորտային միջոցը հայտնաբերելը և այն շահագործող անձի տվյալները ստանալը: Եթե տրանսպորտայի միջոցի տերը կհայտնի այդ անձի տվյալները, հետախուզումն այդ պահից կդադարեցվի»,- հավելել է ՃՈ պետը:
Այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հետո կգրանցեն տրանսպորտային միջոց, բայց չեն ունենա վարորդական վկայական, գրանցման ժամանակ պարտավոր են ներկայացնել նաև տրանսպորտային միջոցը շահագործողի տվյալները, որի նկատմամբ էլ կգործի տուգանային միավորների համակարգը:
«Սեփականատերերը կարող են ցանկացած պահի առցանց հարթակում փոխել շահագործող անձի տվյալները: Այդ հարթակում գրանցումներն իրավական կհամարվեն հունվարի 1-ից, պետք է տվյալները մուտքագրել հունվարի 1-ից»,- հավելել է Չիլինգարյանը:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...