12:39 24.12.2019
Դիլիջանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել է, վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։
Ներդրումային ծրագիրն իրականացրել է Հարություն Քուշկյանը՝ ներդնելով ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Դիլիջանի բժշկական կենտրոնը սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար ազգաբնակչությանը:
Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ: Անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի այցելություններ:
Ներդրումային ծրագրի շրջանակում բժշկական հաստատությունն ամբողջովին հիմնանորոգվել է և համալրվել է ժամանակակից սարքավորումներով, ինչը կնպաստի ազգաբնակչությանը ախտորոշիչ, լաբորատոր, էնդոսկոպիկ, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ, ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:
2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:
17:22 19.08.2025
Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...
17:17 19.08.2025
Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստըԱյսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...
17:14 19.08.2025
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգՄինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...