22:37 21.12.2019
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ: Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ շրջայց է կատարել Երևանի 2750-ամյակի այգում Սուրբծննդյան տոնավաճառի շրջանակում բացված տաղավարներով:
22:15 21.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել. «ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի։»:
20:32 21.12.2019
Գլխավոր տոնածառի լույսերի վառմանը հաջորդում է գեղեցիկ հրավառություն: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության հրապարակից ուղիղ տեսակապով միացել։
19:45 21.12.2019
Յակուտսկում պետը ծեծի է ենթարկել աշխատակցին, երբ վերջինս իր աշխատասենյակ է մտել արձակուրդի դիմումը ձեռքին, հայտնում է Telegram-ի Mash ալիքը: Պետը ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևն է: Լեբեդևը Саханефтегазсбыт ընկերության գլխավոր տնօրենն է և տիտղոսակիր մարզիկ: Ըմբշամարտն ու թիմի կառավարումը նման բաներ են. Լեբեդևը մարզական ոլորտում ունեցած գիտելիքները փորձել է կյանքի կոչել կոլեկտիվում Վլադիմիր […]
19:41 21.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Օրվա բոցահայտումը. սկանդալ, սկանդալի հետևից: Հ.Գ. Շտապեմ ասել, որ իմ կարծիքով` օգտատերը հրաշալի հումոր է արել: Պետք է գնահատել հումորը, մանավանդ ոչ աշխատանքային, տոնածառի լույսերը վառելու օրով»:
18:59 21.12.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կուսակցության հիմնադրման 4-րդ տարվա հանդիսավոր արարողությանը` լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե հեղափոխությանը չմասնակցելն ինչ ազդեցություն է ունեցել իրենց վրա, ասաց, որ «հեղափոխությանը չմասնակցել» ձևակերպումը սխալ է: Նա նաև ավելացրեց. «Յուրաքանչյուր մարդ իր ձևով է մասնակցել հեղափոխությանը: Եթե դա ազդեր մեր լինելիության խնդրի վրա, մենք չէինք լինի»: Ինչ վերաբերում […]
18:46 21.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Դատական դռնփակ նիստին մասնակցել է նաև Ռազմիկ Աբրահամյանը: Ավելի վաղ Աբրահամյանն ասել էր, որ «ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»:
18:13 21.12.2019
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08։40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Մարց և Քարինջ համայնքների միջև գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև 15 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 15։00-ին։ Մոտ 10 հա անտառային տարածքում այրվել են խոտածածկույթ, տերևներ և մոտ 40 […]
18:00 21.12.2019
Գունեղ բեմ, հետաքրքիր դեկորներ ու զվարճալի դերասանական խաղ, ու ամենակարևորը` դաստիարակչական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի դրամատիկական թատրոնում ամանորյա ներկայացման պրեմիերա էր: «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթ-ներկայացումը թատրոնի ստեղծագործական կազմի նվերն է բոլոր փոքրիկներին: Ներկայացման ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Ամանորյա հեքիաթը Դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, թեև 2020 թվականի […]
17:49 21.12.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կուսակցության հիմնադրման 4-րդ տարվա կապակցությամբ խոսեց կուսակցության ամենամեծ սխալի մասին, որը, ինչպես ասաց` շտկելու են: «Մեզ մեղադրում են մի քիչ փակ լինելու մեջ»,- ասաց նա՝ ներկայացնելով առաջիկա անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում:
17:23 21.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր տոնեց իր հիմնադրման 4-րդ տարին: Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց անցած ճանապարհը եղել է փշոտ, բայց և լուսավոր՝ ավելացնելով նաև, որ սա դեռ սկիզբն է: «ԼՀԿ-ն միշտ եղել է արմատական և ծայրահեղական մոտեցումների բախման կիզակետում: Մենք փորձել ենք խնդիրներին տալ բալանսավորված մոտեցումներ: Հիմա շատ գործընկերներ հիշում […]
17:10 21.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները: Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման […]
17:07 21.12.2019
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Այս կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել։ «Սիրելի բարեկամներ, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին […]
16:55 21.12.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։ Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալման […]
16:54 21.12.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս․թ․ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթներ։ «Ս․թ․ դեկտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21-ից 26-ը)։ «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը»,- ասված է […]
16:47 21.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու: «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի […]
16:41 21.12.2019
Ծննդատներից ու մանկական հաստատություներից երեխաների ենթադրյալ ապօրինի որդեգրումների մասին անընդհատ նոր պատմություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ այս քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր`բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Մանրամասները` տեսանյութում:
16:28 21.12.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ։ «Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»,- ասել է նախագահը:
16:19 21.12.2019
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակին նվիրված հանդիասավոր արարողության ժամանակ նաև պարգևներ են հանձնվել լավագույն աշխատակիցներին: Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում նշել է. «Հատուկ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր ռազմական համալսարանի հիմնադրման օրվանից մինչև այսօր բոլոր տնօրեններին, շրջանավարտներին, հրամանատարներին, երկուսը մեզ հետ չեն այսօր, փառք ու պատիվ իրենց […]
16:12 21.12.2019
«Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Վիրահայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը: «Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել […]
15:42 21.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է իր խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցությունից: «Աղբի հետ մեր հարաբերությունների մասին: Այս խորհրդակցության արդյունքում տվեցի կոնկրետ հանձնարարականներ, որոնց էությունը հետևյալն է. առնվազն աղբի երեք տեսակների գծով (ապակի, պլաստիկ, թուղթ) այսօր երկրում կան վերամշակողներ և որքան էլ տարօրինակ թվա՝ արտահանողներ: ՏԿԵ […]
15:33 21.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կողմից միջնորդությունները ներկայացվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ […]
15:08 21.12.2019
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որը մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկել է դատարան: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չի պատասխանել, խոսել է իր առողջական վիճակի մասին: «Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասել է […]
14:33 21.12.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման […]
14:26 21.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»: https://www.facebook.com/arcrun/posts/2681550648547193
14:25 21.12.2019
Դեկտեմբերի 15-21-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Արցախի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ […]
14:05 21.12.2019
Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում … Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները, իրենց գեղեցիկ հանդերձանքով ու մանկան բարի ժպիտներով, անակնկալի են բերել մարզետարանի աշխատակիցներին: Փոքրիկները նախ` հյուրընկալվել են մարզպետի աշխատասենյակում, հետո շրջել մարզպետարանում, երգով ու բարի մաղթանքներով շնորհավորել վարչությունների աշխատակիցների Ամանորը:
14:05 21.12.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ: Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց […]
13:50 21.12.2019
Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-րդ տարեդարձի միջոցառումը: Դրա ընթացքում ելույթ ունեցավ Դավիթ Խաժակյանը, ում անունը վերջին օրերին մամուլում շատ է շրջանառվում: «Անցանք շատ բաների միջով: Հավաքվել ենք այստեղ՝ գնահատելու մեր աշխատանքը: Անցանք բուռն քաղաքական իրադարձությունների միջով»,- ասաց՝ Խաժակյանը՝ անդրադառնալով նաև հեղափոխության օրերին իրենց դիրքորոշմանը: Մանրամասները` տեսանյութում: