TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Սևանում ճահճացման գործընթացն ակտիվացել է, եթե Ամուլսարն էլ միանա, Աստված մի´ արասցե. Կարինե Դանիելյան

18:35 20.12.2019

2019թ. ընթացքում, ուշադրության կենտրոնում են եղել մի շարք բնապահպանական խնդիրներ, դրանցից 15-ի շուրջ ներկայացվել են դիմումներ պատկան մարմիններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանական խնդիրներից նա առաջինն առանձնացրեց Սևանի հարցը: «Մենք Սևանի խնդրի հարցով խիստ անհանգստացած […]

̰
Միութենական պետության պայմանագրի բազմաթիվ դրույթներ չեն կատարվում. Պուտին

18:31 20.12.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան և Մինսկը Միութենական պետության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից ի վեր 20 տարի չեն կատարել դրա կետերից շատերը: «Դեկտեմբերի 8-ին մենք նշեցինք Միութենական պայմանագրի ստորագրման 20-ամյակը և, չնայած այն բանին, որ շատ բան, և մենք դա արձանագրեցինք, չի արվել այս համաձայնագրով, բայց, այնուամենայնիվ, նշանակալի են այս փաստաթղթի […]

̰
Ինչպե՞ս է Ամանորն անցկացնելու Բելառուսի նախագահը

18:23 20.12.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է անցկացնելու Ամանորը: Վերջինս ասաց՝ ի տարբերություն մյուսների՝ ինքը լինելու է սթափ: «Կլինեմ Բելառուսում, տանը: Չեմ խմի, ոչ թե որովհետև չեմ խմում, այլ քանի որ տոների ժամանակ, երբ բոլորը հանգստանում են, իմ նախագահության տարիների երկաթե կանոնն է՝ չուտել, չխմել, լինել «պոստին», քանի որ շատ են չնախատեսված հանգամանքներ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտում

18:19 20.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

̰
Ոստիկանությունը, տոներին ընդառաջ, անցնում է ուժեղացված ծառայության

18:18 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների ու ծառայությունների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը հանձնարարեց դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալի նկատմամբ գրավ է կիրառվել

18:05 20.12.2019

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ […]

̰
Ո՞վ է փոխարինելու Տիգրան Սարգսյանին

18:02 20.12.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա գագաթնաժողովում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ արդյունավետ նախագահության համար, իսկ Տիգրան Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Փետրվարի 1-ից հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Բելառուսը: Հաստատվել է Միխայիլ […]

̰
2019-ին ամենաակտիվ պայքարը եղել է Ամուլսարի համար. Նազելի Վարդանյան

17:43 20.12.2019

Բնապահպանական կազմակերպություններն ամփոփել են 2019 թվականը` այն բնորոշելով «բնապահպանական ակտիվության տարի»: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց՝ այդ ակտիվությունը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարիներին հատկապես մեծ է եղել Ամուլսարի հարցով: «Ջերմուկցիները ի սկզբանե պայքարել են, բայց ավելի թեժ պայքար սկսվեց 2016-ի օգոստոսից, երբ շինարարական աշխատանքներ սկսեցին, պայթեցումներ եղան, և սպիտակ ձյունը դառավ գորշ գույնի: Մարդիկ զգացին […]

̰
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. հայտարարությանը նոր գործիչներ են միացել

17:38 20.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանք են. Շուշան Պետրոսյան (երգչուհի), Լուսինե Պողոսյան (երգչուհի), Անահիտ Մութաֆյան (դերասանուհի), Քնարիկ Շուշանյան (մնջախաղի դերասանուհի), Մերի Հակոբյան (դերասանուհի), Վալերի Սահարյան (պրոդյուսեր), Վարդուհի Դավթյան (երգչուհի):

̰
Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

17:28 20.12.2019

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։ Փետրվարի 1-ից պաշտոնին հրաժեշտ է տալու Տիգրան Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Նախորդ անգամ այդ պարգևը Պուտինը հանձնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ […]

̰
Նախագահը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

17:15 20.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ: Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական […]

̰
Ամփոփում ենք Բարձրագույն ԵՏՀ հերթական նիստի արդյունքները. վարչապետ

17:08 20.12.2019

ՀՀ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում` Բարձրագույն ԵՏՀ հերթական նիստի շրջանակում, ամփոփում է նիստի արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Այնպես չէ՝ ով աջակից է, գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում. Լևոն Քոչարյանը` աղմկահարույց տեսանյութի մասին

17:00 20.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր լրագրողները հարցեր ուղղեցին ոստիկանության տարածած տեսանյութի մասին: Դրանում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: «Շատ կասկածելի է այդ ամեն ինչը՝ թե´ ինքը, թե´ տեսանյութը: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ մարդը, որ հայտնվել է իբրև աջակից, ինչպես […]

̰
Արդյունավետ նախագահություն ենք ունեցել. Փաշինյան

16:49 20.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ունեցած ելույթում ընդգծեց, որ տարին լավ տրամադրությամբ է ավարտվում: Ընդգծելով, որ կոնսենսուս կա բոլոր հարցերի շուրջ՝  Փաշինյանն առաջարկեց անցել փաստաթղթերի ստորագրման գործընթացին: «Կարծում եմ՝ սա լավ նշան է՝ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կա: Քանի որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր […]

̰
Փաշինյանը ներկայացրել է իր ներածական խոսքը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

16:42 20.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է իր ներածական խոսքը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

̰
Վարչապետը նոր նշանակում է կատարել

16:40 20.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտյոմ Սմբատյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին […]

̰
Սպառնացել են ակնաբուժական կլինիկայի ղեկավարին և գումար պահանջել

16:28 20.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին Արարատի մարզի 64-ամյա բնակիչը ծանոթի՝ 51-ամյա Երևանի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, ակնաբուժական կլինիկայի ղեկավարին […]

̰
Ո՞ր խմբակցության տոնածառն է ավելի գեղեցիկ. Մարուքյանը մարտահրավեր է նետում

16:20 20.12.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Ազգային ժողովի մյուս խմբակցություններին մարտահրավեր եմ նետում: Ո՞ր խմբակցության տոնածառն է ավելի գեղեցիկ: Լրագրողները կարող են գնահատել` որպես անկախ դիտորդ»,- նշել է նա:

̰
Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

16:13 20.12.2019

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ԵԱՏՄ անդամ պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները, քննարկում են ընթացիկ խնդիրները, սահմանում առաջնահերթություններ՝ համագործակցության խորացման և «ԵվրԱզԷՍ-ի» միասնական շուկայի աշխատանքը բարելավելու համար: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց

16:05 20.12.2019

Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք […]

̰
Նոր կարգավորվող հետիոտնային անցումներ՝ Դավիթ Բեկի փողոցի վրա

15:41 20.12.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» հետևյալ գրառումն է արել՝ կից տեսանյութ հրապարակելով. «Նոր կարգավորվող հետիոտնային անցումներ ունենք Դավիթ Բեկի վրա՝ Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի դիմաց և Թբիլիսյան խճուղու վրա: Երկու անցումն էլ հետիոտնի համար խիստ վտանգավոր էին: Երթևեկության անվտանգությունը շարունակում է քաղաքի հիմնական խնդիրներից մեկը մնալ: Կարգավորվող անցումների թիվը շարունակաբար ավելանալու է»:

̰
Մոսկվայում ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ հրաձգության ժամանակ զոհված սպայի

15:30 20.12.2019

Մարդիկ սկսել են ծաղիկներ տանել Լուբյանկա` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի մոտ` ի հիշատակ հրաձգության ժամանակ զոհված սպայի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է, որ տեղի ունեցածից ոչ մի հետք չկա դեպքի վայրում: Շենքին հարող բոլոր փողոցները հասանելի են երթևեկության համար, շենքի ընդունարանի մոտ կան ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումներ: Հիշեցնենք` հրաձգությունը տեղի է ունեցել երեկ […]

̰
Երևանում սուպերմարկետում գողություն կատարած անձը մենեջերի սենյակ տեղափոխվելուց հետո մահացած է հայտնաբերվել

15:10 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի […]

̰
Վարչապետի տիկինը դարձել է արյան դոնոր

15:06 20.12.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր արյուն է հանձնել Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Վարչապետի տիկինն ասել է, որ լսել է դոնորական արյան կարիք ունեցողների մասին և պատրաստակամություն հայտնել դառնալ արյան դոնոր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մայամի Բիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

14:44 20.12.2019

Մայամի Բիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ամերիկյան քաղաքի իշխանությունը բանաձև է ընդունել, որի նպատակն է ճանաչման միջոցով հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս բանաձևի ճանաչումը հնարավոր է դարձել շնորհիվ այդ քաղաքի խորհրդի կազմի մեջ մտնող հայազգի գործիչ Մարկ Սամուելյանի։ Հենց Սամուելյանն է քաղաքային իշխանություններին ներկայացրել նախագիծը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին ու Մայամի […]

̰
Գողական աշխարհն անհանգիստ շարժումներով ընդունեց քրեական ենթամշակույթին վերաբերող օրինագիծը. Գոյունյան

14:42 20.12.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ամիսներ առաջ ՔԿՀ-ներում անհնազանդության դրսևորումներին: «Էդ գողական աշխարհն անհանգիստ շարժումներով ընդունեց քրեական ենթամշակույթին վերաբերող օրինագիծը: Ռուսաստանում 2019 թվականի ապրիլին քրեականացվել է, արդեն ունեն ձևավորված դատական պրակտիկա: Եթե հանկարծ Հայաստանում չընդունեինք նման օրինագիծ, այնտեղի գողերը, հանցավոր աշխարհի ներկայացուցիչները տեղափոխվելու էին Հայաստան: Հուսով եմ` […]

̰
Գրեթե համոզված եմ, որ եթե իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին կրծքով փակել քվեախցիկը, մեծ մասն անելու է. Զոհրաբյան

14:30 20.12.2019

Անդրադառնալով նախորդ զեկուցող Լևոն Բարսեղյանի բարձրացրած հարցին` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարեց. «Ես որևէ երաշխիք չունեմ, գրեթե համոզված եմ, որ եթե այսօր իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին անել նույն բանը` լինի պատերին նկարներ ճպպացնել, լինի կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է: Որևէ մեկը չասի` չի անելու, որովհետև իր մոտ հեղափոխություն է […]

̰
Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ. Սուրենյան

13:44 20.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։ Այսպիսով՝ ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում՝ +10 աստիճանի»:

̰
Չենք ունեցել որևէ դեպք, որտեղ կնշվի, որ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս. Արայիկ Հարությունյան

13:08 20.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ներկայացրեց ոլորտում կատարված աշխատանքը: Խոսել է համակարգը քաղաքականացված լինելուց ազատելու մասին: «Անցած մեկուկես տարում քանիսն են մեր ներկայացրած քաղաքական ուժից տնօրեն դարձել, 1400 դպրոցից կարող է 1-2 լինեն»,- նշել է նախարարը: Խոսել է նաև բողոքների մասին` […]

̰
Գարիկ Սարգսյանը դատի է տվել վարսավիրի ծեծի մասին լուրերը հայտնած լրատվամիջոցին

13:06 20.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր կրկին հերքեց այն խոսակցությունները, որ երբ վարսավիրը մերժել է իրեն արտահերթ սպասարկել, ինքը մարդ է ուղարկել նրան ծեծելու։ Մարզպետն ասաց, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ինքը նաև այլ ուղղությամբ է շարունակում աշխատանքը։ Սարգսյանի խոսքով՝ իրենք այդ լուրերը տարածած լրատվամիջոցից պահանջել են, որ հրապարակի նաև հերքում, սակայն մերժում են […]

̰
BACK_TO_TOP