TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած անձը ձերբակալվել է

13:41 21.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց՝ Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հիշեցնենք՝ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել՝ […]

̰
Պարզվել է՝ ինչն է «Երևան Սիթի»-ում թողել հրդեհի տպավորություն

13:40 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին` ժամը 12:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Երևան Սիթի» […]

̰
Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում

13:19 21.12.2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին ժամը 12:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Ի՞նչ գործընթաց է սպասվում Նարեկ Սարգսյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո

12:55 21.12.2019

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այսօր նշում է  կազմավորման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցում է վարչապետը և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել է, որ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը գտնվում է Հայաստանում, և նախաքննությունը ընթացքի մեջ է: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն

12:01 21.12.2019

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը կարող է ազատազրկվել: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են. «Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ […]

̰
Անգամ արաբներն այդքան ձյուն չէին երազել, որքան վերջին 3 տարիներին հայերը. Գագիկ Սուրենյան

11:42 21.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Անգամ արաբներն այդքան ձյուն չէին երազել, որքան վերջին 3 տարիներին հայերը»:

̰
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

11:37 21.12.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8 միավորով: Ըստ […]

̰
Ռազմական գործը մարդկության պատմության մեջ շարունակում է մնալ ամենաինտելեկտուալը. Նիկոլ Փաշինյան

11:30 21.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառման ժամանակ նշեց՝ այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, փառահեղ հաղթանակի վրա: «Այս շինությունը պիտի որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար ամրանա, կառուցվի, ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ ծառայություն են իրականացրել, փառապանծ ծառայություն Զինված […]

̰
Սարգիս Ադամյանը, փոխարինման մտնելով, հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին»՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում

11:24 21.12.2019

Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» հարձակվող Մարիո Գյոտցեն: Երկրորդ խաղակեսի սկզբում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը դաշտ մտցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կրամարիչին։ Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» վաստակեց […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառմանը

10:54 21.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: «Մասնակցում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը»,- գրել է նա:

̰
Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան

10:19 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ […]

̰
Ովքեր են 2019-ի հաջողակ միլիարդատերերը

09:46 21.12.2019

Forbes-ը հրապարակել է  անցնող տարվա ամենահաջողակ գործարարների վարկանշային աղյուսակը։ Այն գլխավորել է Բեռնար Առնոն՝ ֆրանսիական LVMH (Moet Hennessy – Louis Vuitton) նորաձևության տան ղեկավարը։ LVMH-ին են պատկանում Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշերը։ Մոլորակի երրորդ ամենահարուստ մարդու կարողությունն անցած տարվա համեմատ աճել է 40 մլրդ դոլարով։ Երկրորդ տեղում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է, ում կարողությունն […]

̰
Թրամփը ստորագրեց պաշտպանական բյուջեն․ ռուսական գազատարների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտան

08:53 21.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2020 թվականի պաշտպանական բյուջեն, որում ներառված են պատժամիջոցներ ընդդեմ «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի կարիքների համար հատկացվել է 738 մլրդ դոլար (2019-ին՝ 716 մլրդ)։ ԱՄՆ-ը պահանջում է գազատարների շինարարությանը մասնակցող ընկերություններից անհապաղ դադարեցնել նախագծերի վրա աշխատանքները։ Բյուջեով նախատեսված է նաև Ուկրաինային 300 մլն դոլարի […]

̰
Հայտնի են դարձել Forbes-ի վարկածով տարվա «անհաջողակ միլիարդատերերը»

08:41 21.12.2019

Forbes պարբերականը ներկայացրել է միլիարդատերերի ցուցակը, որոնք 2019 թվականին զգալի կորուստներ են ունեցել։ Առավել մեծ գումար է կորցրել Հնդկաստանի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Ազիմ Փրեմջին։ Խոսքը 14․1 մլրդ դոլարի մասին է։ Մարտի կեսերին նա հայտարարել էր Wipro Limited ՏՏ ընկերության մի մասն իր բարեգործական հիմնադրամին փոխանցելու մասին։ Ընդհանուր առմամբ իր բիզնես կարիերայի ընթացքում նա բարեգործությանն է […]

̰
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

00:13 21.12.2019

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը: «Քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը»,-նշել է նա։

̰
Հոգեներգործուն դեղահաբ վաճառած կինը բերման է ենթարկվել

00:00 21.12.2019

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Գյումրում ապրող 51-ամյա մի կին զբաղվում է «Լիրիկա» տեսակի հոգեներգործուն դեղահաբերի վաճառքով։ Նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, կինը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբեր և դեղապատիճներ։ Բերման ենթարկվածի հայտնածով դեղահաբերը ձեռք է բերել Ռուսաստանում։ Մեկ դեղահաբ […]

̰
Հարություն Մեսրոբյանը դադարեցրել է ՀԽ անդամակցությունը

23:25 20.12.2019

Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանն այսօր դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ ««Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա այդ մասին դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարության կողմից Հանրային […]

̰
Վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը

22:04 20.12.2019

Հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այն ունի 27 մետր բարձրություն ու  ձևավորված է գունավար լամպերից պատրաստված լուսաշղթաներով։ Տոնածառի լույսերի վառման արարողությունը մեկնարկել է 150 փոքրիկ Ձմեռ պապերի երթով, նրանք փողային նվագախմբի ուղեկցությամբ շքերթով անցել են քաղաքի գլխավոր փողոցներով, հասել կենտրոնական հրապարակ: Տոնածառի համար սոճենու ճյուղերը բերվել են Լոռվա մարզի անտառներից, […]

̰
ԱՎՎ ծառայողի բնակարանում 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերել

21:39 20.12.2019

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։ Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» […]

̰
Սու-30ՍՄ․ ի՞նչ կտա այն Հայաստանի զինված ուժերին

21:31 20.12.2019

Արդեն հայտնի է, որ պատրաստ են Հայաստանի զինված ուժերի համար նախատեսված Սու-30ՍՄ ինքնաթիռներից առնվազն երկուսը։ Դրանք փորձարկումներից հետո կհանձնվեն հայկական կողմին ու բանակում կզբաղեցնեն կենտրոնական դեր, որը ենթադրում է․ օդում հակառակորդի նկատմամբ գերակայության ապահովում, հակառակորդի ՀՕՊ միջոցների դեմ պայքար, հակառակորդի թիրախների խոցում և՛ օդում, և՛ ցամաքում։ Այս թեմաները ShantNews-ի տաղավարում քննարկել են ռազմական փորձագետ Լեոնիդ […]

̰
Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ծանոթացել են Հարավում իրականացվող ծրագրերի ընթացքին

21:02 20.12.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

̰
Ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլարի վնաս․ ոստիկանության բացահայտումը

20:52 20.12.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։ Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի […]

̰
ՔԿ-ն որոշում է կայացրել «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա»-ի տնօրենի և ՀՖՖ տեխ. հսկիչի ձերբակալման մասին

20:48 20.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական […]

̰
Վճռաբեկ դատարանը բեկանել է Սմբատ Այվազյանի գործով դատական ակտերը

20:39 20.12.2019

ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր […]

̰
Գտնվել է Աչաջուր համայնքում կորած քաղաքացին

19:56 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։ Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում: Ժամը 18:18-ին որոնողական […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում

19:02 20.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը […]

̰
Աչաջուրի շուրջ 300 բնակիչ միացել է կորած պատանու որոնումներին

18:52 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին` ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են «Գիլի հանք» կոչվող տարածքում: Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Ավելի վաղ […]

̰
Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ունեցավ. Շիրակի մարզպետ

18:50 20.12.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է անցնող տարին: Շիրակի մարզի մի շարք ոլորտներում պետական հատկացումներն այս տարի աննախադեպ են եղել: Տիգրան Պետրոսյանը թվերով ներկայացրեց աճը: Դրանք բոլոր ոլորտներում, 2018-ի համեմատ, գերազանցում են մի քանի անգամ: Աճը թվերով տեսանելի է ոչ միայն ճանապարհաշինությունում: Այս տարի Գյումրիում վարկային, գյուղերում` պետական ու սուբվենցիոն ծրագրերով, հարյուրավոր կիլոմետրեր են […]

̰
ԱՄՆ պատժամիջոցների սահմանման դեպքում Էրդողանը խոստացել է համարժեք պատասխան տալ

18:45 20.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Միացյալ Նահանգների պատժամիջոցների դեմ պատասխան պատժամիջոցներով հանդես գալ, եթե Վաշինգտոնը սահմանափակող միջոցներ ձեռնարկի իր երկրի դեմ՝ կապված ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ: «Իհարկե, նրանց պատժամիջոցների դեմ կլինեն մեր պատասխան պատժամիջոցները: Մենք այն ազգը չենք, ում ձեռքը և ոտքը կարելի է կապել: Ես անընդհատ ասում եմ՝ մենք […]

̰
Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻՆ-ում նոր նշանակումներ են արվել

18:42 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, մասնավորապես Երևանի փրկարարական և Փրկարար ուժերի վարչություններում, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի Մարզային փրկարար վարչությունների ջոկատներում: ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով փ/ծ փոխգնդապետի, փ/ծ մայորի, փ/ծ ավագ լեյտենանտի կոչումներ հանձնվեցին փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 սպաների: ԱԻ նախարար Ֆելիքս […]

̰
BACK_TO_TOP