18:28 22.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ իր անունով Instagram միկրոբլոգում օգտահաշիվներ են բացվել: «Ժողովուրդ ես «Ինստագրամում» չկամ, ասում են՝ իմ անունով 10 հատ պրոֆիլ են բացել։ Տեսեք՝ ձեզ չխաբեն, ասեն՝ թայֆուն է լինելու, դուք էլ հավատաք»,- գրել է Սուրենյանը:
17:47 22.12.2019
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից: Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը: Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի […]
17:37 22.12.2019
Աշխարհի պատմության ընթացքում, երբ գալիս են դժվար ժամանակներ, մարդիկ փնտրում են հերոսների։ Այս տարի նույնպես շարունակվել են ինչպես սուպերհերոսների, այնպես էլ սովորական հերոսների մասին տեղեկությունների համացանցային որոնումները ամբողջ աշխարհում։ Տարվա միտումները «Google» ընկերությունն ամփոփել է «Տարին որոնման մեջ-2019» խորագրով հոլովակում:
17:00 22.12.2019
Միջազգային ճանաչում եւ վարկ ձեռք ձգած հայազգի տնտեսագէտ օրերս գտնուելով Պոլիս իր մանկութեանը յաճախած թաղային վարժարանը այցելած է։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ Պոլսոյ մեր գործընկեր «ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթը։ Աղբիւրը այս մասին յաւուր պատշաճի թղթակցութիւն մը հրապարակած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ Աշխարհահռչակ տնտեսագէտ Փրոֆ. Տարօն Աճէմօղլու երէկ այցելեց Գատըգիւղի Արամեան-Ունճեան վարժարանը, ինչ որ շատ […]
16:43 22.12.2019
Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր, հաշիվներ և խմբեր է ջնջել, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ջնջել ենք 39 վրացական Facebook հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Instagram-ի հաշիվ, որոնք ներգրավված էին համակարգված չարտոնված պահվածքի մեջ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերության տվյալներով՝ մարդիկ օգտագործել են կեղծ հաշիվներ իրենց էջերում ներգրավվածությունը մեծացնելու համար: […]
16:32 22.12.2019
«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ տարին ամփոփող տեսանյութում: […]
16:28 22.12.2019
Հանրային խորհրդի անդամների համար աշխատավարձ չի նախատեսվում, այդքան մարդ գործից կտրվի, նիստի այդ սենյակում ու ինչ-որ բա՞ն քննարկի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ փորձելով ճշտել կառույցի նպատակները: «Համաձայն եմ Ձեր հարցի դրվածքի հետ, բայց այն չեմ քննարկել պարոն վարչապետի հետ: Այլ բան է, թե քո […]
16:14 22.12.2019
Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
15:56 22.12.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային […]
15:44 22.12.2019
Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արևելք»-ից։ Աղբյուրի համաձայն՝ այս առիթով ՀՄՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Սիրիայի Հյուսիսային շրջանի մարմնի Վարիչ մարմինը, ներկա են եղել Սիրիայի ջրային պաշարների նախարար […]
15:33 22.12.2019
Ամանորին հաշված օրեր են մնացել: Տոնին ընդառաջ՝ համացանցը ողողված է տնային տնտեսուհիների հոգսը թեթևացնելու առաջարկներով: SHANTNEWS.am-ը փորձել է առանձնացնել ամենահետաքրքիր առաջարկներից մի քանիսը. Իշլի քյուֆթա գները տատանվում են միջինը 350-400 դրամի շրջանակում Ձմեռ պապ և Ձյունանուշ այցի արժեքը՝ սկսած 7500 դրամից Արհեստական եղևնիներ 120 սմ՝ 8000 դրամ Տոնական առաջարկների թվում են նաև տարածքի տոնական […]
15:15 22.12.2019
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:43 22.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և մեջբերել Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունից մի հատված: «Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ՝ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է …»,- գրել է Մարիամ Փաշինյանը:
14:35 22.12.2019
Դեկտեմբերի 22-ին` ժամը 08։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 19 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 14:00-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 18։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։
14:14 22.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 MV 783 համարանիշի և Opel մակնիշի 91 AՍ 100 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները […]
13:45 22.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով դատավորն է եղել։ Ավելի […]
13:31 22.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով միանալ ամանորյա տոնակատարություններին. «Հանրապետության Հրապարակում երեկ վառվեցին տոնածառի լույսերը՝ հրաշալի երաժշտության, հրավառության ուղեկցությամբ: Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել են, որ այս հեքիաթային պահերն անմոռանալի լինեն: Միացե՛ք Ամանորը նշելու տոնակատարություններին»:
12:51 22.12.2019
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության ամենամյա համաժողովը, որին ներկա են եղել Ուկրաինայի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Հայաստանի սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հայ և ուկրաինացի մեդիափորձագետներ, մշակույթի ու քաղաքական գործիչներ։ Համաժողովին ներկայացվել է Երևանում սքեյթի համար նախատեսված այգու ծրագիր։ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ […]
12:14 22.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 8-ամյա Էլեն Մկրտչյանը հաղթահարել է քաղցկեղը: «Մեր Էլենը հաղթահարել է քաղցկեղը կամքի ուժի և երազանքների շնորհիվ»,- գրել է Աննա Հակոբյանը:
12:09 22.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
11:51 22.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն թալանված: Ն. Ռշտունին, որը նույնպես փաստաբան է, պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու […]
11:39 22.12.2019
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվկան ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 […]
10:29 22.12.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Քչերը գիտեն, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանին և մնացածին ձերբակալել էին` այ այս երեքս էինք մնացել փողոցում: Հիմա բոլորին արդեն վաղուց բաց են թողել, իսկ այս […]
10:18 22.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16։30 Ավանի Սայաթ Նովա փ. 1/1, 1/2, 1/4, 2, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7, Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/4, 29/5, 29/6 (հանրակացարանները), 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 4, 9, 10, 11, […]
23:49 21.12.2019
Հանրապետության հրապարակում տոնական արարողությամբ վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը: Ընտանիքի հետ միասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր: Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց Երևան՝ միասին նշելու Ամանորը: «Տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ […]
23:40 21.12.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շիրակցու հումորը յուրահատուկ է․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շիրակցու հումորը յուրահատուկ է։ Երեկ մեր Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ տատիկին հարցրեցին՝ -Տատիկ ջան ինչղ ե՞ս։ -Բալա ջան ինչղօր Քիմ Քարդաշյանը էղնիմ, սաղ օրը ինտերվյու կվերցնեն։ )))»:
22:59 21.12.2019
«Տոռ» զինատեսակը նախատեսված է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար։ Այն հիմնականում իրականացնում է կարևոր պետական, ռազմական ու տնտեսական օբյեկտների, ինչպես նաև սահմանի պաշտպանություն մարտավարական խորությամբ: Հեռահարությունը մինչև 15 կիլոմետր է։ Կարող է խոցել և՛ ինքնաթիռներ, և՛ ուղղաթիռներ, և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ հրթիռներ։ Միաժամանակ կարող է ֆիքսել գրեթե 150 թիրախ ու անմիջականորեն հետևել դրանցից 20 […]
22:50 21.12.2019
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նշում է կազմավորման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ այս կառույցը պետք է ամրանա որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Արցախի պաշտպանության դիրքերում:
22:42 21.12.2019
Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր հազարավոր զանգերի, շնորհավորանքների, մաղթանքների կողքին հաճելիորեն զարմացրել են մոտ 30-35 զանգեր, որոնց հեղինակները, պարզվում է, եղել են կամ կան Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովերի ու […]