TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է 40-50 հազար դոլար. Արշակյան

12:20 18.12.2019

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա: «Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ […]

̰
Միայն ԵՊԲՀ-ում սովորում է օտարերկրացիների 41%-ը, իսկ 59%-ը՝ մնացած 67 բուհերում

12:10 18.12.2019

Երևանի պետական բժշկական համալսարանի  աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետությունում սովորող օտարերկրացի ուսանողների 41 տոկոսը ԵՊԲՀ-ում են: «Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք

11:33 18.12.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ […]

̰
Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

11:29 18.12.2019

Երեկ ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

̰
Forbes-ը կազմել է 2019 թվականի ամենահարուստ իլյուզիոնիստների վարկանիշը

10:13 18.12.2019

Ամերիկացի իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը գլխավորել է Forbes-ի վարկածով 2019 թվականին ամենից շատ վաստակած  իլյուզիոնիստների վարկանշային աղյուսակը։ Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 875 մլն դոլար։ Պարբերականի հաղորդմամբ՝ 2018 թվականի ամռանից մինչև 2019 թվականի ամառ նա Լաս Վեգասում հանդես է եկել 654 շոուով՝ ստանալով 60 մլն դոլար եկամուտ։ Բացի այդ, նա միլիոնավոր դոլարներ է վաստակում Կարիբյան ծովի […]

̰
Սաուդյան Արաբիայում համալսարանի պարսպի փլուզման հետևանքով կան զոհեր

09:51 18.12.2019

Սաուդյան Արաբիայում համալսարանի քարե պարիսպը փլուզվել է՝ խլելով 2 մարդու կյանք։ Հաղորդվում է 13 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է Arab News-ը։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Էր Ռիադի Ադ-Դարիա արվարձանում գտնվող Ալ-Մաարիֆա համալսարանի տարածքում։ Իրականացվում են փլուզված զանգվածից տարածքի մաքրման աշխատանքներ։ Search and rescue efforts continue after a resident was killed and three others […]

̰
Վրաստանում 15-ամյա տղայի ինքնասպանությունից հետո բողոքի ալիք է սկսվել․ քննիչ Չոլոյանը ձերբակալվել է

09:20 18.12.2019

15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, դեկտեմբերի 17-ին հիվանդանոցում մահացել է: Իաշվիլիի անվան հիվանդանոցում օրեր շարունակ բժիշկները պայքարում էին տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն: Նրան վիրահատել էին Իսրայելից հրավիրված բժիշկները, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Նրա մահը բողոքի ալիք է առաջացրել։ Ըստ հետաքննության՝ […]

̰
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ ականատեսը կադրեր է հրապարակել

08:08 18.12.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։  

̰
Իդլիբում ահաբեկիչների գրոհը հետ մղելիս սիրիացի զինվորներ են զոհվել․ կա 20 վիրավոր

00:05 18.12.2019

Իդլիբ նահանգի Մեշերֆա բնակավայրի շրջանում սիրիացի զինվորականները հետ են մղել գրոհայինների հարձակումը, որը կատարվել է զրահատեխնիկայի կիրառմամբ։ Զոհվել է սիրիացի 3 զինվոր, ևս 20-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Հարձակմանը մասնակցել են «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» կազմակերպության և «Սիրիայի ազգային բանակի» ներկայացուցիչները։ […]

̰
ԱՄՆ սենատը հավանություն տվեց պաշտպանական բյուջեին․ գազատարները հայտնվել են պատժամիջոցների տակ

23:50 17.12.2019

ԱՄՆ սենատը հավանություն տվեց 2020 թվականի՝ 738 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեի նախագծին։ Դրանում ներառվել են պատժամիջոցներ ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցում են  «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» նախագծերի իրագործմանը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Նախագիծն այժմ պետք է ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Նշվում է, որ երկու գազատարներն էլ պետք է շահագործման հանձնվեն 2020 թվականին։ Փաստաթուղթը […]

̰
Հակառակորդը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ

22:52 17.12.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»: https://www.facebook.com/arcrun/posts/2673878655981059

̰
1 մլն դոլար՝ հայ մարտիկի համար․ Ավստրալիայում հետաքննում են թուրք հյուպատոսի սպանության գործը

22:49 17.12.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտարարել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանության մասին տեղեկատվության դիմաց 1 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին։ Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը՝  նահանգի Միացյալ հակաահաբեկչական խումբը «հարվածային ուժեր» է ստեղծել՝ սպանության կրկնակի հետաքննման համար։ Պարբերականը նշում է, որ պարգևավճարը 250 հազար դոլարից […]

̰
SOS-ն ահազանգում է Սյունիքի մարզում ապօրինի հանքի գործունեության մասին

22:19 17.12.2019

SOS նախաձեռնությունն ահազանգում է Լիճքում՝ «Արևիկ» ազգային պարկի մոտ ապօրինի հանքի գործունեության մասին և պահանջում  Սյունիքի մարզպետարանից հանրային հաշվետվություն տալ առ այն, թե հանքը մինչև երբ է գործել, ապագայում գործելու՞ է, թե՞ ոչ,  ով պետք է պատասխան տա կադրերում ներկայացվող պատկերի համար (արտահոսող աղտոտված վտակներ)։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ նկարահանումը կատարվել է հատուկ պահպանվող […]

̰
Սիլիկոնյան հովտի Թոփ ձեռնարկատիրական համալսարանը բացում է դռները հայ մասնագետների առջև

21:04 17.12.2019

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ 7 շաբաթ տևողությամբ  ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ և  համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսներն […]

̰
Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի

20:46 17.12.2019

Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հիշեցնենք, որ նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

̰
2019-ին Ադրբեջանում 15 մարդու ձերբակալել են օտար պետությունների օգտին լրտեսության համար

19:30 17.12.2019

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ամփոփել է տարին։ Դրա ղեկավար Էլչին Գուլիևը հայտարարել է, որ տարվա ընթացքում իրենք բացահայտել են օտար պետությունների օգտին լրտեսություն անող 15 մարդու։ Թե որ պետությունների օգտին են լրտեսություն արել այդ անձինք, չի ասվում։ Գուլիևը նաև տեղեկացրել է, որ իրենք նույնականացրել են 23 մարդու, որոնք մարտական գործողությունների են մասնակցել այլ պետություններում (օրինակ՝ […]

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը` Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

19:23 17.12.2019

ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է անցած շաբաթ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը: «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլված են անցած ապրիլին նախագահի կողմից հնչեցրած վերջնական հայտարարության մեջ»,- գրված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

̰
Սիրիան ռուսական ընկերություններին թույլատրել է նավթ արդյունահանել

19:15 17.12.2019

Ռուսական երկու ընկերություններ արտոնագիր են ստացել Սիրիայի նավթն արդյունահանելու համար։ Սրա վերաբերյալ պայմանավորվածությունները Սիրիայում վավերացվել են համապատասխան օրենքներով։ Ընկերությունները հայտնիներից չեն։ «Վիլադա» և «Մերկուրի» ընկերությունները առայժմ երկրաբանական հետախուզական աշխատանքներ են իրականացնելու իրենց հատկացված նավթային հանքերում։ Սիրիական կողմը հայտարարել է, որ այդ հանքերում առնվազն 700 միլիարդ խորանարդ մետր գազ կա։

̰
Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

18:50 17.12.2019

Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Երևանի դատախազի հանձնարարությամբ, Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու մասին Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- […]

̰
Ո՞ր թանգարանները բաց կլինեն տոնական օրերին

18:45 17.12.2019

Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է Երևանի 12 թանգարանների ցանկը, որոնք տոնական օրերին բաց կլինեն այցելուների համար: 1. Հայաստանի պատմության թանգարան 2. Հայաստանի ազգային պատկերասրահ 3. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան 4. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան 5. Երվանդ Քոչարի թանգարան 6. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ 7. Հովհաննես Թումանյանի թանգարան 8. Սերգեյ Փարաջանովի թանգարան 9. Ռուսական արվեստի թանգարան […]

̰
Ստեփանակերտում գումարվել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

18:41 17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը՝ Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետությունում  սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության և […]

̰
Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է ամանորյա միջոցառումների

18:30 17.12.2019

Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 21-ին բացում է դռները բոլորի առջև՝ միասին վառելու տոնական եղևնու լույսերը: Մուտքն անվճար է լինելու։ Ծրագրում՝ ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղեր են լինելու, երեխաները կսովորեն նաև տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Տոնական ծրագրի մեկնարկը՝ ժամը 17:00-ից:

̰
Բախումներ Ուկրաինայում. կան վիրավորներ և ձերբակալվածներ

18:27 17.12.2019

Ուկրաինայում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, բողոքի ակցիաներ են: Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրինագծի դեմ: Հողերի սեփականատերերի անժամկետ բողոքի ակցիայի մասին ավելի վաղ հայտարարել էր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն: Բողոքի ցույցերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են բերել վրաններ: hromadske-ի հաղորդմամբ՝ […]

̰
Ինչի՞ց է մահացել 3-ամյա երեխան՝ H1N1 գրի՞պ, թե՞ էնցեֆալիտ

18:24 17.12.2019

Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել: Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու […]

̰
Զարուհի Բաթոյանը լավ լուր է հայտնել

18:22 17.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եկող տարվա ընթացքում սպասվող նորության մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացվի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94 տոկոսով։ Աշխատավարձերի միջին աճը կկազմի […]

̰
Արի´ Հրապարակ՝ միասին վառելու տոնածառի լույսերը

18:16 17.12.2019

Հանրապետության հրապարակի տոնածառն արդեն պատրաստ է: Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ շուքով կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Արի Հրապարակ՝ միասին վառելու տոնածառի լույսերը»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

̰
Պլաստիկե աղբի սպառնալիք` օվկիանոսի յուրաքանչյուր ալիքի հետ

18:10 17.12.2019

Պարզապես սարսափելի է տեսնել, թե ինչպես են պլաստիկ շշերը կեղտոտում Համաշխարհային օվկիանոսը: Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Հնդկական օվկիանոսի հարավաֆրիկյան ափի անմխիթար վիճակը: Օրեցօր վիճակն ավելի է վատթարանում: Ալիքները գալիս են դեպի կեղտոտ ափը՝ ավազին թողնելով հարյուրավոր շշեր և այլ պլաստիկ արտադրանք: Յուրաքանչյուր շիշ ավելի է աղտոտում առանց այն էլ աղտոտված ափը, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ 

18:06 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների […]

̰
Ադրբեջանի դպրոցները չինական գլոբուսներ են ստացել, որոնցում Արցախն ու Նախիջևանը Հայաստանի մաս են

17:58 17.12.2019

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։ Թե ինչպիսի ոռնոց է այս […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ստուգումներ են անցկացվում պայթյունի ահազանգի պատճառով

17:44 17.12.2019

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ստուգումներ են իրականացվում այն բանից հետո, երբ անանուն զանգ է ստացվել ականի տեղադրման վտանգի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ՝ ներկա պահին օդանավակայաններում աշխատում են շնաբանները: Օդանավակայանները աշխատում են նորմալ ռեժիմով: Չեն իրականացվել տարհանման աշխատանքներ: Նավերի, մետրոյի կայարանների, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
BACK_TO_TOP