TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվի կրճատման մասին. Լինդսի Գրեհեմ

17:00 17.12.2019

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվաքանակի կրճատման մասին: Նա նշել է, որ դա կարող է սկսվել մինչև այս տարեվերջ: Այս մասին հայտնել է Global News-ը: Գրեհեմի խոսքերով՝ նախագահ Թրամփը զինվորականների թիվը 12 հազարից կկրճատի մինչև 8600-ի: Միևնույն ժամանակ, Գրեհեմը հանդես է եկել […]

̰
Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում

16:53 17.12.2019

«Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, նպատակահարմար էլ չենք գտնում քննարկել: Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց […]

̰
Ղրիմի համար մղված պայքարում ընկած հայ հերոսի աճյունը փոխանցվեց հարազատներին

16:32 17.12.2019

Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ղրիմի մարտերի ժամանակ մահացած կարմիրբանակայինների աճյունների փոխանցումը Հայաստանի նրանց հարազատներին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Արարողությանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև Ղրիմի ղեկավարությունը, այդ թվում՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Կարմիրբանակայիններից մեկի՝ Երվանդ Հարությունյանի մասունքները հայտնաբերվել են «Խաղաղության հերթափոխ» արշավախմբի անդամների կողմից: Հարությունյանը Ակ-Մոնայի մարտերի մասնակից է եղել 1942թ. հունվարից […]

̰
ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ՀՀ-ի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ

16:26 17.12.2019

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում: Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի […]

̰
Դահուկով՝ կանաչ խոտի վրա. Սուրենյանը Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել

16:14 17.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից և հումորային գրառում արել: Լուսանկարում մարդիկ դահուկներով կանգնած են կանաչ խոտի վրա: «Ծաղկաձոր»,- գրել է Սուրենյանը:

̰
Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն «ամոթալի» են համարել Թուրքիայում

15:32 17.12.2019

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին։ Նա ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև, հայտնում է Rusarminfo-ն: Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է […]

̰
Ինչո՞ւ է մտահոգված Հայաստանի Հելսինկյան կոմիտեն

15:24 17.12.2019

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտնում է, որ 2015թ․ մարտի 28-ին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Էդգար Դավթյանին՝ վերջինիս կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտում կատարելու համար։ Էդգար Դավթյանին տուգանելու շուրջ տեղի էր ունեցել վիճաբանության, որը վերածվել էր ոստիկանության ծառայողների հետ քաշքշուկի։ Քաշքշուկի ժամանակ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Էդգար Դավթյանի նկատմամբ կիրառել էր […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՔԿՀ

15:09 17.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա հայտնեց, որ Քոչարյանը վերադարձել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

̰
Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

15:06 17.12.2019

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին […]

̰
Հայտնաբերվել են Հայաստանում Վրաստանի դեսպանի դիվանագիտական Mercedes-ից գողացված հայելիները

14:20 17.12.2019

Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։ Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային […]

̰
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

13:57 17.12.2019

««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

13:45 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է` ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

̰
Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

13:40 17.12.2019

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով, հայտնում է regionmonitor-ը: Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից: Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։ Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին […]

̰
Դավիթ Խաժակյանի արժեքային քննադատությունը լսելի չի լինում, արդյո՞ք պետք է, որ մենք մնանք ավագանիում. Մարուքյան

13:37 17.12.2019

«Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի, քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Նա կարևոր օրինակ է նաև Հայաստանի երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, […]

̰
Դոնի Ռոստովից Երևան թռիչքն ուշացել է. հետադարձ թռիչքը՝ հետաձգվել

13:36 17.12.2019

Թանձր մառախուղը Դոնի Ռոստովի Պլատովի օդանավակայանից դեպի Երևան թռիչքի հետաձգման պատճառ է դարձել: Թռիչքը դեպի մայրաքաղաք Երևան նախատեսված է եղել դեկտեմբերի 17-ին` ժամը 8:30-ին, բայց այն իրականացվել է նշանակված ժամից մեկ ժամ ուշ: Մառախուղի պատճառով դեպի Երևան և Երևանից դուրս եկող երկու թռիչք ևս հետաձգվել է: Օդանավակայանի մամուլի ծառայությունից նշել են, որ մառախուղը ներկայումս ցրվում […]

̰
Երեկվա ելույթներից հետո պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք. Մարուքյանը՝ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մասին

13:09 17.12.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի մեկ ներկայացուցիչ ավագանու «Լույս» խմբակցությունում, և կառավարման խորհուրդը եթե որոշի, այդ ներկայացուցիչը՝ Դավիթ Խաժակյանը, պետք է դուրս գա ավագանուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սա կարևոր հարց է, հազարավոր նամակներ ենք ստանում, կուսակցության մեդիաթիմը հետևում է քաղաքացիների արձագանքներին, զեկույցներ են ներկայացվում, քաղաքացիներին ուզում […]

̰
Պատրիարքարանի տօնածառը զարդարուեցաւ

12:55 17.12.2019

Պատրիարքական Աթոռոյ համալիրէն ներս ամանորեան ուրախութիւնը կը սկսի Պատրիարքարանի տօնածառի եւ շքամուտքի զարդարմամբ։ Այնուհետեւ, աւանդական դարձած տեսարանը այս տարի եւս պարզուեցաւ Գումգաբուէ ներս, 16 Դեկտեմբեր 2019, Երկուշաբթի օր։ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Ընտրեալ Պատրիարք Հօր առաջնորդութեամբ կատարուած Ս. Գրային սերտողութեանց մասնակից խումբ մը տիկիններ, առաւօտեան ժամերուն փութացին Գումգաբու եւ տքնաջան աշխատութեամբ ամանորեան գոյներով զարդարեցին Պատրիարքարանը։ Աշխատութեան […]

̰
«Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի գոլի անիմացիան

12:50 17.12.2019

«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է ՍՊԱԼ-ի հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ՍՊԱԼ-ին հաղթեց 3:1 հաշվով:

̰
2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ. ՊԵԿ

12:46 17.12.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2019թ. 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ։ Այդ դեպքերից  151-ը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր են հարուցվել կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ […]

̰
Գենդերային հավասարության համաշխարհային ինդեքսում Հայաստանը զիջել է հարևաններին

12:39 17.12.2019

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է գենդերային խզման ամենամյա ինդեքսը (Global Gender Gap Index 2020): Այստեղ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ զիջելով հարևան երկու երկրներին՝ Վրաստանին և Ադրբեջանին: Վրաստանն այս ինդեքսում զբաղեցրել է 74-րդ, Ադրբեջանը՝ 94-րդ հորիզոնականը: Տնտեսական հնարավորությունների առումով սեռերի հավասարության ցուցանիշով Հայաստանը 153 երկրների շարքում 78-րդ տեղն է զբաղեցրել, իսկ կրթություն ստանալու չափանիշով սեռերի […]

̰
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

12:04 17.12.2019

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Տոնոյանին կալանավորելու որոշումը: Հիշեցնենք, որ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է նոյեմբերի 21-ին:

̰
Ադրբեջանը բլոգերական որս է սկսել

11:39 17.12.2019

Ադրբեջանը շարունակում է հաշվեհարդար տեսնել Իլհամ Ալիևի վարչակարգին քննադատող ոչ միայն ադրբեջանցի, այլև օտար երկրների քաղաքացիների նկատմամբ: Օրերս Ուկրաինայից առևանգվել է բլոգեր Էլվին Իսաևը, ապա ադրբեջանական միգրացիոն ծառայությունները հայտնել են, որ նա իրենց մոտ է: Բլոգերին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: Ադրբեջանը նորից որս է սկսել քաղաքական վերլուծաբանների և բլոգերների նկատմամբ: Սա իսրայելցի ճանապարհորդ Ալեքսանդր […]

̰ ̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

10:32 17.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին […]

̰
Վրաստանը՝ միջազգային սկանդալի էպիկենտրոնում․ վարչապետը մեղադրվում է Իրանի ու ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ

09:35 17.12.2019

Վրաստանը հայտնվել է միջազգայինն սկանդալի էպիկենտրոնում: ԱՄՆ-ն տարակուսած է 2001 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող միակ վկայի՝ «շինծու» մեղադրանքով վրացական բանտում հայտնվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը մեղադրվում է ՆԳՆ պաշտոնավարման ժամանակ Իրանի ու ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Խոսքը վերաբերում է 2017 թ Վրաստանում Իրանի հետախուզության նախկին գործակալ  Ալի Ռեզա Սուլեյման Պաքի […]

̰
Դու այնքան էլ գոհ չե՞ս քեզ շրջապատող աշխարհից, ստեղծիր քո սեփական աշխարհը․ վարչապետ

08:56 17.12.2019

«Եվ կրկին. դու այնքան էլ գոհ չե՞ս քեզ շրջապատող աշխարհից, ստեղծիր քո սեփական աշխարհը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ այն մասին, թե ինչպես նվերի համար պատրաստած տիկնիկն Անի Ամիրջանյանի համար դարձավ բիզնես հիմնելու գաղափար։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2497523310568049?__xts__[0]=68.ARCttPWQfp1AqbKU9K-IA98YD4wabkItf6wiaFCY9vJq882tlYPyOAcN1hXJp8fV4xLIWEUhFtXPQVOMJi6uGM_ZPVUW12QEvp9el8YSLJpr_Uh8c8BapHKNApK0Q3TZ5169GJAFyUvh5ROdY-pQvNOhFgvxCjoW1X2tScsoEsbAlOCEoZyE0_VCHDRo1H5ANQpqxJMmHwhPsFfgBV59CzmF4u6qS3d5bvifp9RvepRywBldTmTN9FFQ2erJqAIvSs-c64v1uiu9V17tFHKpl9EbM9dD4NAPM0CQIwjsOdEeQ1m1aWoZjqFWCVFdvut7VQrjUmj8_xG0RdPAsj3z4USlxNUG64-e1cTnmNVYoFTi07taKKYoRHNKSNpRRHnYyajPtRBgoK0J9SDfIFiL6z1SUtCjVlFCfZqr5R7sb5Ywe8fqiVV0BCx82c2xMVb2CTDbYKm8inhdIM3DRiJk139pIKhSrG3rjfVVb-Li7QVBBpWWVgZmtXwzMSTTPbop5dYZNg&__tn__=-R

̰
Boeing ընկերությունը դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը

08:37 17.12.2019

Boeing ընկերությունը 2020 թվականի հունվարից ժամանակավորապես դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ մոդելի 2 ինքնաթիռներ վթարվել են Ինդոնեզիայում և Եթովպիայում, 2018-19 թթ․։ 2019 թվականի մարտին գործում է Boeing 737 Max-ի թռիչքների համաշխարհային արգելք։ Ապրիլին ընկերությունը կրճատել էր արտադրական ծավալները՝ ամսական 52-ից դարձնելով 42 ինքնաթիռ։ Այդ […]

̰
Գեղհովիտ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել այրվածքով և «թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ 3 հոգի, որոնցից մեկը երեխա է

00:01 17.12.2019

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտունու բաժին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա […]

̰
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ և 1 վիրավոր

22:40 16.12.2019

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և […]

̰
Մահացել է Վահրամ Թաթիկյանը

22:32 16.12.2019

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։   Նա ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ […]

̰
BACK_TO_TOP