18:05 18.12.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։ Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, […]
18:01 18.12.2019
«Ռիո-2016» Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։ – Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։ -Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ […]
17:57 18.12.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման հնարավորությանը: Նա նշել է, որ այս հարցը բանակցությունների օրակարգում է, այն Մոսկվայում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել կողմերի […]
17:25 18.12.2019
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Վերջինս նշեց, որ այս պահին Խաչիկյանի՝ այս որոշման պատճառների մասին բան չի կարող ասել։
17:23 18.12.2019
«Business Грузия» պարբերականը հրապարակել է Վրաստանի պետական պարտքի մասին նյութ: Պետական պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 5,4 միլիարդ դոլար: Խոշոր վարկատուներ են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 միլիոն դոլար), Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (910 միլիոն դոլար): Ինչ վերաբերում է վարկատու երկրներին, ապա դրանք են Գերմանիան (322 միլիոն դոլար), Ֆրանսիան (238 […]
17:18 18.12.2019
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է տարին ու հիշեցրել տարեկան գոնե մեկ անգամ բժշկի մոտ ստուգման գնալու անհրաժեշտության մասին: Հակոբյանի խոսքերով՝ բազմաթիվ կյանքեր են փրկվում հիվանդության վաղ ախտորոշման դեպքում: Մանրամասները` տեսանյութում:
17:15 18.12.2019
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018 թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Դեպքի առթիվ […]
17:10 18.12.2019
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ ռուսական «Կրասնոդարի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբի պատմության լավագույն խաղացողի քվեարկության մեկնարկի մասին: Մովսիսյանի հետ միասին հավակնորդների մեջ են նաև Մաուրիսիո Պերեյրան, Անդրեաս Գրանկվիստը, Ֆեդոր Սմոլովը, Ժոաոզինյոն, Վիտալի Կալեշինը, Օդիլ Ախմեդովը, Չարլզ Կաբորեն և Վանդերսոնը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում […]
17:02 18.12.2019
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների համար: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Իմ սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ Հայաստանում ու արտերկրում, Անչափ շնորհակալ եմ այն բազում հաղորդագրությունների, զանգերի համար, որոնցով սկսել եք շնորհավորել ՀՀ կառավարության վաղվա նիստում ինձ Հանրային խորհրդի նախագահ նշանակելու լուրի կապակցությամբ։ Ինչպես արդեն հաստատել եմ լրատվամիջոցների համար, ՀՀ վարչապետի […]
16:51 18.12.2019
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, կառավարական պատվիրակություն գործուղելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և այլք: Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է […]
16:47 18.12.2019
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձ է ձերբակալվել: «Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական […]
16:38 18.12.2019
Հանրային խորհրդի նախագահ կարող է նշանակվել քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այս մասին նա առաջարկ արդեն ստացել է, և դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը կներկայացնի կառավարության հաստատմանը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: «Պարոն վարչապետը առաջարկել է, ես ընդունել եմ: Ինչով կարող եմ, օգտակար կդառնամ այդ կառույցի աշխատանքները կազմակերպելու […]
16:33 18.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը: Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու […]
16:30 18.12.2019
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները գրանցվում են այլ երկրներում: Դրա պատճառներից մեկը 20 տոկոս շահութահարկն է: Այսօր այս մասին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Տեղական ընկերությունների դեպքում հիմնական խոչընդոտը շահութահարկի բարձր տոկոսն է, իրենք նախընտրում են տանել որևէ ազատ տնտեսական գոտում գրանցել ընկերությունը, այնտեղ գեներացնեն գումարը, բայց շահութահարկ չվճարեն, հիմա ընկերություններ կան, որ բավական լուրջ գումարներ […]
16:22 18.12.2019
«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է ամրապնդվել Աֆղանստանում և պատրաստվում է Կենտրոնական Ասիա ներխուժմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Մեր վերջին հանդիպումից հետո տարվա ընթացքում Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակը նախկինի պես մնում է ոչ կայուն և վատանալու միտում ունի: Ամենամեծ անհանգստությունն առաջացնում է ԻՊ խմբավորման դիրքերի ամրապնդումը»,- Թեհրանում հայտարարել է նա: […]
15:58 18.12.2019
Երևանում ձևավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ հանձնախմբի համակարգողը ինքն է: Հիմնական կազմի մյուս անդամների մասին տեղեկություններ չի հայտնել: «Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով իր ձեռագրին, ստեղծված հանձնախմբի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]
15:52 18.12.2019
Թուրքիայում Քոնիայի հանրապետական դատախազությունը քաղաքապետարանին պատկանող գովազդային վահանակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառների գործով որոշում է կայացրել փակել վարույթը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Մարդու իրավունքների կազմակերպության ռասիզմի և անջատողականության դեմ պայքարի հանձնաժողովը հայց էր ներկայացրել Քոնիայի քաղաքապետ Ուղուր Իբրահիմ Ալթայի, պաստառների հեղինակ «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» դեմ` «ժողովրդի մեջ […]
15:22 18.12.2019
Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք […]
15:14 18.12.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Վաղը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է կառավարության հաստատմանը: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձևավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից […]
15:10 18.12.2019
Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Գյումրու տեխնոպարկն ունի 860 ուսանող, 35 ընկերություններ են տեղակայված այնտեղ, նախարարը կարևորել է «Սինոփսիսի» ներկայացվածությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Երրորդ քաղաքում ևս առաջընթաց կա: «Վանաձորում 20 ընկերություն կա, 370 ուսանողներ են վերապատրաստվել, հաջորդ տարի […]
14:17 18.12.2019
«Google Maps-ի խնդիր ունենք, որպեսզի ուղղվի, երբ որ ճանապարհը կառուցվում է, քարտեզի վրա ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս սահմանի վրա, որը լուրջ խնդիր է, նաև Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա, այս մասով ևս աշխատանք ենք իրականացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ […]
13:44 18.12.2019
Միացյալ Նահանգներում այսօր քվեարկության է դրվելու նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու՝ պաշտոնից հեռացնելու որոշումը։ Քվեարկությունը տեղի է ունենալու խորհրդարանի ստորին պալատում, որտեղ մեծամասնությունը Թրամփի քաղաքական հակառակորդներն են՝ դեմոկրատները։ «Ես վճռական ու ուժեղագույն բողոք եմ ներկայացնում իմպիչմենտի կուսակցական գործընթացի դեմ, որ Ներկայացուցիչների պալատում իրականացնում են դեմոկրատները»,- այս քվեարկության դեմ հայտարարություն է արել Թրամփը։ Նա ասել է, […]
13:36 18.12.2019
Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ ժ. 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կհայտնեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
13:25 18.12.2019
Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, […]
13:22 18.12.2019
Շարունակվում է Արմեն Աշոտյան-Էդմոն Մարուքյան հեռակա լեզվակռիվը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին արված արտահայտություններից մեկը, կից նշել. «Կարծես թե, Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի։ Իշխանությունը կորցնելուց հետո սիրող ու փաղաքշող շեֆեր, օգնականներ, տեղակալներ և ինչու չէ նաև երիտհանրապետականներ այլևս չկան։ Այլ […]
13:10 18.12.2019
Google որոնողական համակարգը ամեն տարվա պես այս տարի ևս ներկայացրել է տարվա ամենաշատ որոնումների թեմաները, իրադարձությունները, մարդկանց ու հույզերը։ Այս տարվա հոլովակը կենտրոնացել է հերոս լինելու թեմայի շուրջ։ Նախորդ տարիներին ևս ընկերությունը հենց նույն կերպ փոխանցել է տարվա «խտացված» հույզերը։ Հոլովակները ներկայացնում են տարվա հայտնությունները, ողբերգությունները, ուրախությունները, մարդկանց ու իրադարձությունները։
12:54 18.12.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին անդրադարձել է նաև Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագնի խնդրին և դրա վերացման հնարավորություններին: Նախարարի խոսքով` արդեն կան շոշափելի փոփոխություններ: Ըստ նրա` Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցում ենք: Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է […]
12:47 18.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Փաստերvsխոսքեր» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Քանի որ, նկատել եմ, որ նույնիսկ իրենց ոլորտի մասնագետ համարող ու դրա կառավարմամբ զբաղված գործընկերների շրջանում վիճակագրության տիրապետման մասով խնդիրներ կան, տեղադրեմ որոշ փաստեր․ Փաստ 1: 2019թ հունվար-հոկտեմբերին արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 11.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.6 անգամ […]
12:41 18.12.2019
Google որոնողական համակարգը ներկայացրել է Հայաստանից (և այլ երկրներից) այս տարի իրականացված որոնումները։ Ամբողջ տարվա ընթացքում ամենաշատ որոնվողները եղել են սոցիալական ցանցերի անվանումները։ Որոնումները հիմնականում կատարվել են հենց լատինատառով։ facebook youtube google list translate odnoklassniki list am ok переводчик vivaro Բոլորովին այլ պատկեր է նկարների որոնման համակարգում, որտեղ կարելի է հստակ սահմանազատել տղամարդկանց որոնումները (մեքենաներ) […]
12:32 18.12.2019
ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր քվեարկության կդնի Ռուսաստանից ԱՄՆ-ի պաշտպանության մասին օրինագիծը, որը հայտնի է Դասկա անվանումով: Դրանով արգելք է դրվում այն գործառնությունների վրա, որոնք կարող են առնչվել նավթարդյունաբերությանը, բանկային ներդրումներին, կիբերսեկտորին և նավաշինական ոլորտի այն ընկերություններին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են նախագահ Պուտինի շահերից ելնելով և աջակցում են այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների […]