18:24 17.12.2019
Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել:
Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու մահվան:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել է.
«Երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել»:
SHANTNEWS.am-ը պարզաբանման նպատակով դիմել է Արարատի հիվանդանոց:
«Երեխան հիվանդանոց է տեղափոխվել շաբաթ օրվա երկրորդ կեսին, բերվել է ջերմությամբ և շնչական խնդիրներով: Ախտորոշվել է սուր բրոնխիտ, բարձր ջերմություն և ընդունվել է ստացիոնար բուժման»,- ասել է ԲԿ տնօրեն Արայիկ Սարդարյանը:
Նրա խոսքերով՝ ստացած բուժման արդյունքում 2 օր երեխայի ջերմությունը չի իջել և երրորդ օրը կտրուկ բարձրացել է, ինչից հետո ավելի մասնագիտական բուժման նպատակով իրենց միջոցներով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Այնտեղ երեխան տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ջերմային ցնցումների և գիտակցության կորստի պատճառով երեխան հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում և միացվել արհեստական շնչառության սարքին։
«Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար, միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»,- ասվում է հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ:
Թեև վերջնական եզրակացություն դեռևս չկա, սակայն բժիշկները նշում են, որ երեխան չի ստացել գրիպի դեմ սեզոնային պատվաստում: Թե որքանով է դա ազդեցություն ունեցել հիվանդության զարգացման վրա, որևէ առողջապահական կազմակերպություն չի մեկնաբանում:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...