TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ

13:04 19.12.2019

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչների հայտարարությունը, որով կոչ են անում ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնում է 2rd.am-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք […]

̰
Այսօր կհրավիրվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հերթական նիստը  

12:54 19.12.2019

Այսօր` ժ. 14.00-ին, խորհրդարանում տեղի կունենա Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս նիստին հրավիրվելու է կոչումով գեներալ զինվորական:

̰
Գիշերօթիկ խնամքի ծառայություններին տրվող գումարներն այսուհետ կուղղվեն կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին օժանդակելուն

12:46 19.12.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որով երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ միջոցառումից գումարները վերաբաշխվեն կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրմանը: Դա ներառում է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումար, շահառու երեխաներին տրամադրվող հագուստ, կոշիկ և սննդի զամբյուղ: Օգնությունը կտրամադրվի 260 երեխաների: Նպատակն այն է, որ երեխաներն ընտանիքում մեծանան: ՀՀ […]

̰
Պահպանողական պատգամավորները այս փուլում հրաժարվել են Ռոհանիին իմպիչմենտի ենթարկելու գաղափարից. Արմեն Իսրայելյան

12:40 19.12.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Պահպանողականները Հասան Ռոհանիին իմպիչմենտ չեն հայտնի, դեռ… Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ այս օրերին Միացյալ Նահանգներում ակտիվ քննարկվում էր Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնելու հարցը, Իրանի ներքաղաքական դաշտում էլ բարեփոխականների և պահպանողականների միջև Հասան Ռոհանիի պաշտոնավարման շուրջ է վեճ ընթանում: Ստեղծված քաղաքական իրավիճակում բարեփոխականները նպատակահարմար են համարում նախագահի հրաժարականը, […]

̰
Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում. Փաշինյան

12:39 19.12.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2003 թվականից ի վեր ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարանով, սակայն այդ հարցը չի լուծվել: «Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից, այդ ընթացքում բնակարանաշինություն է եղել այս նպատակով: Իսկ ինչո՞ւ այս բնակարանները չեն հասել այս երեխաներին: Հիմա, որ […]

̰
Ախթալան այսօր. էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են Հայաստանում

12:26 19.12.2019

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում գրված է. «Դեբեդի վտակ Ախթալա գետակն այսօր։ «Կառավարելի» ռիսկերի շարքից։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են նաև հետհեղափոխական Հայաստանում»։

̰
Սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից էր. Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

12:13 19.12.2019

Կառավարությունը միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: «Անկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից էր: Մեծագույն պատիվ է աշխատել ՀՀ-ի, Արցախի համար, նրանց շահերի համար, մեծագույն պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ, կփորձեմ ինձանից կախված ու իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կառավարության ու հանրության կամուրջներից մեկը: չենք հավակնում լինել միակ […]

̰
Գյումրու տուն-ինտերնատում 163 մլն դրամի ներդրում կարվի

11:59 19.12.2019

«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ […]

̰
Չի՛ վաճառվում․ Վրաստանն արձագանքել է Բաթումի նավահանգիստը Հայաստանին վաճառելու լուրերին

11:44 19.12.2019

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է բանակցել՝ Բաթումի նավահանգիստը գնելու համար։ «Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումի նավթատերմինալ» ընկերությանը», – նշվում է վրացական կողմի հաղորդագրության մեջ։ Հայկական մամուլի հրապարակումների մեջ նշվում է, որ արտասահմանի հայ գործարարները դրամահավաք են անում՝ նավահանգիստը […]

̰
Կարծես թե անձրևներ են սկսվում. Գագիկ Սուրենյան

11:44 19.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսում է արել: «Ամանորի նախաշեմին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարծես թե անձրևներ են սկսվում»,- գրել է նա:

̰
Վաղն առաջադրվելու են մեղադրանքներ․ ՔԿ նախագահը՝ ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործի մասին

11:25 19.12.2019

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործին անդրադառնալով: Նա նշել է, որ լուրը շոկային էր իրենց համար: Իր հերթին Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ վաղն առաջադրվելու են մեղադրանքներ, ընտրվելու են խափանման միջոցներ:  

̰
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց. օրակարգում 1 հարց է

11:23 19.12.2019

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է 1 հարց. ա) «Տեղական հանրաքվեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», բ) «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը: Այս փաթեթը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

̰
Այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ․ վարչապետ

11:08 19.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին […]

̰
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը

10:43 19.12.2019

Օրինագծով նաև պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով:

̰
Ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ կատարած անձը հայտնաբերվել է. ԱԱԾ

10:02 19.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
«One stop shop» Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

09:43 19.12.2019

Հայաստանում ներդրումներ իրականացնելը դառնում է ավելի դյուրին։ ««One stop shop» Հայաստանում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով Կառավարության պատրաստած տեսանյութով։ Այսուհետ տեղացի և օտարերկրյա գործարարները կարող են օգտվել ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ […]

̰
ԱՄՆ-ում 7 ամսական փոքրիկը դարձել է քաղաքապետ

09:39 19.12.2019

ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթհոլ քաղաքի քաղաքապետ է դարձել 7 ամսական Ուիլյամ Չարլզ ՄակՄիլիանը։  Այժմ նա երկրի ամենաերիտասարդ քաղաքագլուխն է։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։ Նման նշանակումը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ուայթհոլի քաղաքապետի պաշտոնն ամեն տարի աճուրդի է դրվում, և այս տարի փոքրիկի ընտանիքն առաջարկել է ամենամեծ գումարը։ Այն կուղղվի բարեգործությանը։ Փոքրիկը երդմնակալության […]

̰
2019 թվականին ԱՄՆ-ը մերժել է վիզա տրամադրել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների կեսից ավելիին. VOA

09:30 19.12.2019

Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Լավ վիճակում չեն նաև Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է  քվեարկել Թրամփի դեմ իմփիչմենթին

08:36 19.12.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի հայտարարմանը՝ մեղադրական երկրորդ կետով, այն է՝ «Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելը»։ Մինչ այդ հաստատվել էր առաջին հոդվածը՝ «իշխանության չարաշահում»։ CNN-ի փոխանցմամբ՝ մեղադրական երկրորդ կետի վերաբերյալ քվեարկությանը նման է եղել առաջին կետով քվեարկությանը և աչքի ընկել կուսակցական հատկանիշով։ Իմփիչմենթին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, դեմ են արտահայտվել […]

̰
«31 տարի առաջ Հանրապետական ծննդատնից վաճառված Լ. Մ.-ն երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել»

23:35 18.12.2019

Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին:  Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմել է Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝ 1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից […]

̰
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

23:26 18.12.2019

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ […]

̰
Պատմական քվեարկություն. Ներկայացուցիչների պալատի օրակարգում Թրամփի իմփիչմենթի հարցն է

21:58 18.12.2019

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընթանում է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի շուրջ քվեարկությունը: Բացառիկ այս իրադարձության մասին ավելի մանրամասն ներկայացնում է Քրիստինե Ալագուլյանը:  

̰
Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը

21:56 18.12.2019

Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Le @Senat français vient d’adopter la loi autorisant la ratification de l’accord de partenariat global et renforcé entre l’UE et l’Arménie (#CEPA). […]

̰
Ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

21:50 18.12.2019

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստորաբաժանման անձնակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի, Դսեղի և Ջիլիզայի անտառտնտեսությունների տնօրինության և աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Քննարկվեցին անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների մանրամասներ և ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ։ Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։ Արդյունքում` ոստիկանության Թումանյանի […]

̰
Ինչպես են քաղաքապետարանում նշել Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը

21:40 18.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանում նշել են քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Այսօրվա մեր տոնական խմբակցության նիստից: Նշում ենք Մարությանի ծնունդը»,- գրել է նա։

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

21:04 18.12.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1976 թվականին […]

̰
Ինչու է աշխատանքից ազատվել Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը․ Դավիթ Խաժակյանի կարծիքը

20:38 18.12.2019

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնանկությունը կապված է նրա հետ, որ Արարատ Խաչիկյանը միջամտել է քաղաքապետարանի հայտարարած աղբամանների գնման մրցույթին՝ հօգուտ իր հարազատի: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը սեփական դիմումի […]

̰
Երևանից Ղրիմ թռիչքների մեկնարկի մասին լուրը հերքվեց

20:08 18.12.2019

Տեղեկությունները, թե ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ, հերքվել են։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։ Այդ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։ Այս մասին կոմիտեից հայտնել են infocheck.am-ին։

̰
Գյումրիի պետական միակ գիշերօթիկ հաստատությունում դեռ խնամվում է 68 երեխա

18:30 18.12.2019

Գյումրիի գիշերօթիկ 2 հաստատություններից մեկն արդեն փակվել է, մյուսն էլ աշխատանքը կշարունակի մինչև 2020 թվականի հուլիս ամիսը: Թիվ 1 գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո 60 երեխա ընտանիք է վերադարձել, ևս 68 երեխա դեռ մնում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում: Հաստատությունների բեռնաթափման գործընթացին զուգահեռ, անորոշ է Գյումրիում երեխաների գիշերային խնամք իրականացնող ևս մեկ կառույցի՝ «Թռչունյան տան» […]

̰
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Իրաքում իր ծառայողների թիվը, ավելացնել զինվորականներինը

18:17 18.12.2019

Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը որոշել է 28 տոկոսով կրճատել ԱՄՆ պետական ծառայողների քանակը Իրաքում։ Այդ մասին փաստաթուղթը Սպիտակ տնից ուղարկվել է Սենատ ու ճանապարհին «ընկել լրագրողների ձեռքը»։ CNN-ը որոշ թվեր է հրապարակել այդ որոշումից։ Մասնավորապես 114-ով կրճատվելու է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը, 15-ով՝ Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական աջակցության գործակալությունը, 8-ով՝ Էրբիլում գործող գլխավոր հյուպատոսությունը։ Պատճառներից մեկը […]

̰
BACK_TO_TOP