TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանդես է եկել քարոզով՝ կարևորելով համայնքում միասնությունը պահպանելու խնդիրը

15:26 15.12.2019

Պոլսի նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այսօր մասնակցել է Պատրիարքարանին կից Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին։ Պատրիարքը հանդես է եկել քարոզով՝ կարևորելով համայնքում միասնությունը պահպանելու խնդիրը։ Պոլսում տիրող մթնոլորտի մասին հավելյալ մանրամասններ է հայտնում Սագօ Արեանը։

̰
Փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները․ Բաթոյան

15:12 15.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները: «Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով […]

̰
Երևանյան լիճն ընկած ավտոմեքենայի 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

14:45 15.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը։ ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ […]

̰
Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանը ու Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչը

13:53 15.12.2019

Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք […]

̰
Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ․ Աննա Հակոբյան

13:34 15.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ։ «Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև […]

̰
Կրակոց և գողության փորձ Աբովյան քաղաքում․ կասկածյալներից մեկը ձերբակալվել է

12:34 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատել են փախուստի դիմող 2 հոգու, իսկ մեկին […]

̰
Որքա՞ն ջնարակ, կոնֆետ ու բլիթ է ծախսվել Սպիտակ տան կոճապղպեղից պատրաստված այս տնակի վրա

11:44 15.12.2019

Սպիտակ տան կոճապղպեղից պատրաստված այս տնակի վրա ծախսվել է 2.7 կգ ջնարակ, 2.3 կգ բլիթներ, 0.5 կգ կոնֆետ և 12 կարամելային ձեռնափայտեր: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տորթի լուսանկարը։

̰
Նեպալում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է․ կա առնվազն 14 զոհ

11:34 15.12.2019

Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 13 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։ Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։ Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն […]

̰
Ռանչպար գյուղի ջրանցքում ջրերի նմուշառման աշատանքներ են կատարվել․ ԲԸՏՄ

11:10 15.12.2019

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ՝ դեկտեմբերի […]

̰
Հասանելի է SHANT DIGITAL TV հավելվածի նոր թարմացումը

23:19 14.12.2019

SHANT DIGITAL TV` Ձեր սիրելի շոուները, ֆիլմերը և սերիալները դիտեք հայկական HD ալիքներով` Ձեր սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ արդեն թարմացված տարբերակով: Արդեն մի քանի օր SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին նոր որակով ու տարբերակով է ներկայանում` հավելվածը թարմացվել է: Ասել է թե` «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին նորերն են […]

̰
Ամանոր 2020. ինչպե՞ս է մայրաքաղաքը պատրաստվում ամանորյա միջոցառումներին 

21:36 14.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը և կբացվեն Հեքիաթային քաղաքի դռները: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ երևում է, թե  ինչպես է մայրաքաղաքը պատրաստվում ամանորյա միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

20:27 14.12.2019

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրից առաջ «Ռոմա»-ի մարզիչը հրապարակել է ընդհանուր հայտացուցակը, որտեղ կա նաև Մխիթարյանի անունը: Դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Սերիա Ա-ի 16-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի ՍՊԱԼ-ին: «Ռոմա»-ն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է՝ 29 միավորով:

̰
YouTube-ը հայտնել է տասնամյակի լավագույն տեսահոլովակները

20:00 14.12.2019

YouTube-ը հայտնել է 2010-2019թթ. լավագույն երգերը, հայտնում է  Forbes-ը: Առաջին հորիզոնականում է Despacito-ն է՝ 6,5 միլիոն դիտումով: Երկրորդ հորիզոնականում Էդ Շիրանի Shape of you երգն է: Երրորդ հորիզոնականում Ուիզա Խալիֆա և Չարլզ Պուտ զույգն է՝ See You Again երգի տեսահոլովակով: Քառյակում է ներառվել նաև PSY-ի Gangnam Style-ը:

̰
Գյումրիի փողոցներն ու պատմական շենքերը՝ ամանորյա շքեղ լուսային ձևավորմամբ

19:06 14.12.2019

Մինչ Գյումրիում դեկտեմբերի 20-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի նորակառույց ու գլխավոր փողոցները    ստանում են տոնական շքեղ լուսային ձևավորումներ։ Գույնզգույն լույսերով ու լուսաշղթաներով են ձևավորվում նաև քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շենքերն ու շինությունները։ Հատկանշական է, որ վերականգնված Ռուսթավելի, Շիրազ, Ղորղանյան ու Վարպետաց փողոցներից յուրաքանչյուրն ունի  առանձին գունային լուսավորություն։ Գյումրիի մյուս փողոցների ու հրապարակների ամանորյա […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 3 պատանի

18:56 14.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն […]

̰
Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից

18:18 14.12.2019

Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում EcoNews.am-ը հայտնաբերել է տեսանյութ, որտեղ ոստիկանները ևս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխագելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլև նպաստելով դրան։ Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ. մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017-ից: Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում […]

̰
Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը

17:47 14.12.2019

Համացանցում է հայտնվել ԱՄՆ Սենատի ընդունած 150-րդ բանաձևի տեքստը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

̰
Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երևան

17:28 14.12.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ. «Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երևան։ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների […]

̰
Սիրիայում հայաստանցի ականազերծողները 124 հազար քմ տարածք են վնասազերծել

17:26 14.12.2019

Հայաստանից հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած ականազերծողների երեք հերթափոխները միասին արդեն մաքրել են 124 հազար քառակուսի մետր տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խոսնակ Նազելի Էլբակյանը։ Այս տարածքը պատկերացնելու համար մենք նույնքան տարածք նշեցինք Երևանի կենտրոնում․ արդյունքը՝ քարտեզում։ Փոքր կենտրոնի չափ տարածք, փաստորեն, այս ընթացքում մաքրվել, ստուգվել ու վերստուգվել է մետր […]

̰
Ջո Բայդենը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին

16:52 14.12.2019

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Նա ողջունել է Սենատի քայլը և գրել. «Եթե մենք ամբողջությամբ չընդունենք անցյալը, ապա «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրնց իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան հստակ և ազդեցիկ, ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունները […]

̰
Ստամբուլի օդանավակայանում առգրավել են ռեկորդային քանակությամբ թմրամիջոցներ

16:44 14.12.2019

Ստամբուլի օդանավակայանի բեռների տերմինալում մաքսայինները առգրավել են ռեկորդային քանակությամբ թմրանյութերի խմբաքանակ: Խոսքն ավելի քան 1.7 տոննայի մասին է: Նշվում է, որ սրանք նոր սերնդի՝ կրատոմ դեղամիջոցներ են: Թուրքիայի իրավապահները առաջին անգամ են այսպիսի թմրամիջոց առգրավում: Թմրամիջոցների բեռն ուղարկվել էր Ինդոնեզիայից և ուղևորվում էր Միացյալ Նահանգներ: Ներկայում կատարվում է հետաքննություն: İstanbul Havalimanı’nda ABD’ye gidecek bir kargonun […]

̰
Ռանչպար գյուղի ջրանցքում ջուրը կասկածելի գույն է ստացել. ահազանգ

16:40 14.12.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ հրավիրելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը Ռանչպար գյուղի ջրանցքով հոսող ջրի գույնի վրա: Նա մասնավորապես նշել է, որ ջուրը կասկածելի գույն է ստացել, և պետք է այն հրատապ փորձաքննության ենթարկել: https://www.facebook.com/life.dok/videos/427786888102031/?__xts__[0]=68.ARD77648INvRoD-6h-7KGmFbMBw07NOXY9YQqqhyFWhFA7Gl2621Hy2A5zQT9WWrwkfb0bVrgZxOvgiPuW8nmSIuqa8uEVHP0vaf_egTeh3OfQdrg7D8YoM9jpMgTTEu7JFqDLTHBXElyH0F4cE_8uPJ_HxF2Q0kX4NX2ugq5gCqh_H0rWJgMm-j6Gi4t-R81MeJSntVBUieIZp1rx4Nr2j486usL5Vfj5k6aE3xHLGwQW3GlVzZEMdQtQQEE-dRNQ-VxpS0Hyv4jvFcfG0FxO_qS0AxLsYqsAxIXgagYRbRTzCai4IsGd2c4_A5tIq69gNCzQcddavShzvg1wvnMK9T0_jzAfCarhfFngC8&__tn__=-R

̰
Լուրերը, որ Wizz Air-ը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ, չեն համապատասխանում իրականությանը. Տաթևիկ Ռևազյան

16:26 14.12.2019

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»։

̰
Ալեքսիս Օհանյանը ձեռնարկատիրության վերաբերյալ հարցերին կպատասխանի Shakmat կոնյակով լի բաժակով

15:43 14.12.2019

Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում գրառում է կատարել։ «Վաղը` ժամը 18.00-ին, ես Instagram-ում ուղիղ եթերում կլինեմ`պատասխանելով ձեռնարկատիրության վերաբերյալ ցանկացած հարցի Shakmat կոնյակով լի բաժակով։ Միացեք ինձ»,- գրել է Ալեքսիս Օհանյանը։ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքից  ստացված հասույթից որոշակի […]

̰
Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունները դատապարտել են Սենատի ընդունած բանաձևը

14:43 14.12.2019

Թուրքիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտել են ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Այնտեղ նաև նշվում է, որ […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին

14:34 14.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: «Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը

14:14 14.12.2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։ Հայտնաբերվածում […]

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

13:14 14.12.2019

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

12:43 14.12.2019

«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված […]

̰
Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների

12:40 14.12.2019

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:  Այս մասին հայտնել է Guardian News-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից […]

̰
BACK_TO_TOP