11:39 13.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան՝ հասնելով մինչև Սկանդինավյան […]
11:28 13.12.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, որով նա Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցություններին ողջունեց ԱՄՆ Սենատի, իսկ դրանից առաջ՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման առթիվ։ «Սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», – ասաց Միրզոյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների […]
09:47 13.12.2019
Բրիտանացի պահպանողականները, որոնց առաջնորդում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել են բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտի կյանքի կոչել Brexit-ը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է: 650 աթոռից 195-ը բաժին է հասել լեյբորիստներին: «Պահպանողական կառավարությունը ստացավ նոր հզոր մանդատ՝ […]
09:17 13.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Միանգամից երկու լավ լուր Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին […]
09:12 13.12.2019
«Գյումրիում անեկդոտի պատ է հայտնվել: Քաղաքը շնչում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով կառավարության տեսանյութով այն մասին, որ Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2493454880974892?__xts__[0]=68.ARD7rbMv830EkDo8tOFc_lPVLkPZr92ILnKeh-WKBi0dmzhtmWs-pJPT6mWs6V_EJ78YOYwXmx8oU-UifQ3BIv1KUitHS8AB6TZKa2uRrT7mUxmO8ywwSO9pKO58lO7Fn0TAD8dqijJDNTSiMd5jDfYFESRw4eag-W55Hqty7seyjAS4rZzVOXwYCmx5f6cnSRHLnkzvF_cjX5esuRpC91yDIp9if0WHj4-Pm_bP2SLbvyNLBuF3whQy6V-o2Vr7PKXpzq2XSmoBR4UDg3aJtPn9BfHQr4H7J-N92wPWzj4bSGxDyJonjKSY5YZ-zZEB1JqmZfGGSWpTq0Tet2fSQyRosV92QU16hRITFI-dPediYeOwqVXKwwycL55s64R8oxMkwqWCqeqlfhurVEWCIqhCfsm0SkUMUG_P2SccIlOTAaEogrKCIPGrJ0EHNETwvk7RbLtKBjR0C34MIhMQzPZkXigm0GteZCV3y5ADzMG-SaTRa4J8qtuq55zs0TeiKgnKhA&__tn__=-R
09:04 13.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2493478097639237?__xts__[0]=68.ARAibKFCynXpIvbG-nGDvNy5L1KCECsvvFZrwksVofEQAAAS4vAd7VHHE7TuNMo_ObaL55qe9GAx7q27y2FuEaz9GwMM7I_XCJuughczWA4-4WOLcIELF-fSDva-0kwyU9jdMoP3MQ1UUL5B4322BeaDdm0h7feE1Y6XEl-9PZlhIj499eg9y26rWlyiVtCmynLPvsF3VoIgXRuWn7C4UNdr9H6AZLKCFzjSYyHt9AV4nXBQvms8cRED9Mwj3Mg_yq41owlOg1YK6RhREDyZ8ZQ4GHi6BASImNwhpBnfEW_g2TIBovTBtGA0rxa_2FBF3xFw5uK7HoxAcsyLXI6r4bG-DmCf&__tn__=-R
08:52 13.12.2019
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունն է։ Համայնքների պալատում այն հավանաբար մեծամասնություն կապահովի իր համար։ Այս մասին են վկայում Sky News-ի հրապարակած էքզիթ փոլի արդյունքները, համաձայն որոնց՝ պահպանողականները խորհրդարանում կստանան 368 տեղ, Ջերեմի Քորբինի Լեյբորիստական կուսակցությունը՝ 191 տեղ։ Շոտլանդական ազգային կուսակցությունը կարող է ակնկալել 55 աթոռ, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ […]
08:31 13.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։ «Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր ամերկահայերի անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- ասել է նա։ Փաուերը նաև հրապարակել է տեսանյութը, որտեղ […]
08:22 13.12.2019
Ռեալիթի շոուի ամերիկահայ աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և ավելացրել՝ «Այո»։ Yes!!! https://t.co/rHf2K4E1TN — Kim Kardashian West (@KimKardashian) 12 декабря 2019 г.
08:14 13.12.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, որը նախաձեռնել էին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը: Հանձնախմբի թվիթերյան էջում գրված է․ «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մերժում ամերիկյան հիշատակի նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունը։ Կոնգրեսը ոտնակոխ արեց Թուրքիայի վետոն՝ վերջ տալով ամերիկյան պատմության մեջ քաղաքականության վրա ամենաերկար […]
02:19 13.12.2019
«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց ավստրիական «Վոլֆսբերգի» հետ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Դիեգո Պերոտին, երեք րոպե անց «Վոլֆսբերգի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը՝ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ալեսանդրո Ֆլորենցին: 19-րդ րոպեին Էդին Ջեկոն ևս մեկ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային», բայց դա բավարար չեղավ […]
01:10 13.12.2019
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ «Սա ԱՄՆ Սենատի կողմից պատմական քայլ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսին իմ տատերի և պապերի անունից: ․․․Ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կլինեն ամբողջ աշխարհում, եթե մենք դրա համար պայքարում ենք»։ Հիշեցնենք, […]
00:25 13.12.2019
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]
00:18 13.12.2019
Թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ «Սենատի որոշումը պատմական է, և այսօր պատմական օր է, ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ […]
23:46 12.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունման հետ կապված գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին։ «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի […]
23:12 12.12.2019
«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում: «Ռոմայի» մեկնարկային կազմը. 83. Միրանտե, 8. Պերոտի, 9. Ջեկո, 17. Չենգիս Ունդեր, 20. Ֆացիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 24. Ֆլորենսի (ա), […]
22:24 12.12.2019
ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ կապակցությամբ գրել է․ «Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական ճշմարտության վերականգնումն ու արժանի գնահատական տալն այսօր հստակ դրսևորվեց ԱՄՆ բոլոր սենատորների կողմից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն […]
22:11 12.12.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: «Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է»,- գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ ԱՄՆ Ներկայացուցիչների […]
20:45 12.12.2019
Ֆեյսբուքյան օհտատերերից Դիանա Թորգոմյանն ահազանգում է, որ Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է և ամենակարևորը՝ փողը վերցնելուց հետո։ «Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա՞ որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար […]
20:18 12.12.2019
«Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «?Գևորգ Քոչար 21 հասցեում ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը։ ✅ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը բոլորին շնորհավորել է երկար սպասված այս իրադարձության առիթով և նշել, որ փաստաթղթային խնդիրները կարգավորված են, […]
20:08 12.12.2019
ՀՀ Վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի դատական ակտը, որով մերժվել էր ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հիմնավորումները՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է կալանքը կրելու ընթացքում: Նա ունի 3 տասնյակ […]
19:30 12.12.2019
Եթե դուք դեռ չեք մտածել՝ որտեղ անցկացնել արձակուրդը, եկեք Հայաստան: Այս կոչով զբոսաշրջիկներին է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 400 հազար ռուսաստանցիներ արդեն արել են դա: 2019թ. ինն ամիսների տվյալներով` Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 24 տոկոսով: Դրա շնորհիվ Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենից նախընտրելի ուղղությունների շարքում: Թոփ […]
19:15 12.12.2019
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակել է գաղթի ճանապարհին իրար կորցրած քրոջ և եղբոր մասին պատմություն. «Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում: Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան […]
19:07 12.12.2019
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։ Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում […]
18:42 12.12.2019
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: «Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ […]
18:39 12.12.2019
Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդեպ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման և խարդախության համար:
18:30 12.12.2019
Ի՞նչ ռիսկեր է պարունակում ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, թեմայի շուրջ թեժ քննարկում է ծավալվել նախագծի հեղինակների և դրան դեմ արտահայտվող մասնագետների միջև: Քննարկմանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության անդամ, օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, […]
18:26 12.12.2019
Քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում: «Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս […]