17:03 13.12.2019
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։ Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական […]
16:55 13.12.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի։
16:54 13.12.2019
Հայտնաբերվել է 55 մլն դրամի չափով ոչ իրավաչափ վճարման դեպքեր, նվազեցման ենթական աշխատանքային ստաժ, և այլն: Վերականգնման ենթակա գումարը կազմում է շուրջ 29 մլն 900 հազար դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը տեղեկացրեց, որ գիշերօթիկից ընտանիք է վերադարձել 194 երեխա: Զարուհի Բաթոյանը չշրջանցեց նաև որդեգրման թեման: […]
16:42 13.12.2019
«ԱՄՆ նախագահը պարտավորված չէ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: ՀՀ իշխանությունների մասնակցությունը զրոյական է եղել, ունենք իրավիճակ, որ երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեր նպատակն այն պետք է լինի, որ ԱՄՆ նախագահն այս մասին խոսելիս նշի «ցեղասապանություն» եզրույթը»,- «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի ընթացքում` լրագրողների հետ զրույցում, ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է հայ […]
16:40 13.12.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական տարբեր շրջանակների կողմից կան տարբեր կողմնակալ հայտարարություններ, որոնք խոսում են այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումների մասին: «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհամայնքային միավոր, անգամ խորհրդային տարիներին եղել է հայկական տարածք, հայերը այնտեղ եղել են բացարձակ մեծամասնություն»,- ասել […]
16:12 13.12.2019
Այսօր Երևանում կայացել է «Լազարևյան ակումբի» երրորդ նիստը: Ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացնում են ակումբի շրջանակներում, հիշեցրել է, որ Լազարևյան ակումբը հիմնադրվել է հայ և ռուս մտավորականության քաղաքական-հասարակական, մշակութային շփումների համար: «Անցած տարի սկսել ենք մեր աշխատանքները, և այս սրահում մեկ տարի առաջ կայացավ մեր առաջին նիստը, […]
16:02 13.12.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախյան հակամարտության առումով ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացված է, և նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեր նպատակը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրականացումն է: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունը, չեն կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար: «Արցախի անվտանգությունը ենթակա […]
15:52 13.12.2019
Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էական նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման առումով, և այդ որոշումը ոչ միայն ոգևորող է, այլև արդիական: Աննա Նաղդալյանը ԱԳՆ-ի անունից շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին և ամերիկահայ համայնքի ակտիվ անդամներին:
15:50 13.12.2019
«Օ, Աստված իմ, ԱՄՆ Սենատն այսօր միաձայն անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Աստված օրհնի բոլոր հայերին աշխարհում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ երգչուհի Շերը։ Նա նաև հիշել է իր այցը Երևան՝ օգնություն հասցնելու նպատակով։ Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական […]
15:46 13.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքը:
15:44 13.12.2019
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության գործով։ Նախագահը մեղադրվում է իր իսկ ձերբակալության համար իր տուն եկած հատուկջոկատայիններից մեկի սպանության մեջ։ Աթամբաևի ձերբակալության համար ներկա իշխանությունները նրա տուն էին ուղարկել հատուկջոկատայինների ամբողջ խումբ, որը զինված ներխուժել էր նախագահի տուն, երբ այնտեղ են եղել նրա ընտանիքը, հարազատները։ Իրավապահներից մեկն այդ ժամանակ սպանվել է […]
15:40 13.12.2019
ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկել է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին` ի հեճուկս Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Սենատի բանաձևը պաշտոնապես ընդունում է 1915-1922 թվականների ընթացքում մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերին ընդունված նմանատիպ բանաձևից հետո դա հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետն […]
15:24 13.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ռուբենն է: Վերջերս ստացված հետազոտության պատասխանը դրական է՝ մեր տղան կարծես թե հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը և շուտով կվերադառնա տուն»:
15:20 13.12.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, մի շարք պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ, հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: «Շախմատը ինտելեկտուալ և մշակութային ամենահին խաղերից մեկն է, որը համատեղում է սպորտի, գիտական մտածողության և արվեստի տարրեր: Գլխավոր ասամբլեայի անդամները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել պատշաճ կերպով նշել նոր համաշխարհային տոնը»,- ասվում է […]
15:12 13.12.2019
Իրավապահներն այսօր գործողություններ են իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը: Վերջինս մի պահ դուրս է եկել լրագրողներին ընդառաջ, նրանց զգուշացրել՝ որևէ հարցի չի պատասխանելու, իրեն էլ չեն ձերբակալելու: Հարցին՝ խուզարկության արդյունքում որևէ բան հայտնաբերե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանն արձագանքել է. «Հա, մի հատ Սու-35 ինքնաթիռ են գտել, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հատ […]
14:58 13.12.2019
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության […]
14:24 13.12.2019
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: «Ես չեմ ուզում պետական ապարատի տապալումը։ Այն մարդիկ, ովքեր զբաղվել են ընտրագողությամբ և լիքը վատ բաներով, ու բողոքում էին, թե ընդդիմությունը կեղտոտ լվացք է ցուցադրում, այժմ արտասահմանում, առանց քավարանով անցնելու, թափահարում են կեղտոտ սպիտակեղենը, ուզում են ցույց տալ, թե իրենք […]
13:51 13.12.2019
Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է։ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն […]
13:32 13.12.2019
ԱՄՆ Սենատի որոշումը Ամերիկայի շնորհն ու արժանիքն է։ 104 տարի առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է եղել առաջին վկան Հայոց ցեղասպանության։ Անկախ ԱՄՆ ներքին խնդիրներից, ըստ բանախոսի, սա այդ երկրի արժանիքն է։ Բացի դրանից՝ կան նաև նպաստող հանգամանքներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Բայց մենք պետք է հասկանանք, թե Ղարսի պայմանագրին ընդառաջ 2021 թվականին ի՞նչ քայլ […]
13:18 13.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել: «Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»,- նշել է նա:
13:16 13.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում. «Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Էս պահին անգարում զոդվում է կամուրջը, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ»:
13:12 13.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու […]
13:08 13.12.2019
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում, գրում է Armtimes.com-ը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ և մեզ հայտնեցին, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա անվան հետ կապվող մի […]
13:02 13.12.2019
Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը: «Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն […]
12:52 13.12.2019
Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: ԱԺ միջանցքներում պատգամավորներն այսօր կարծիք են հայտնել այդ իրադարձության առթիվ: Նրանք համոզված են, որ դա լավ խթան կդառնա այլ երկրների համար, որպեսզի գործընթացը շարունակական լինի: Իսկ հետևանքները բացառապես քաղաքական հարթությունում են, այլ ոչ իրավական: Մանրամասները` տեսանյութում:
12:32 13.12.2019
«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին: […]
12:09 13.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում: Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս […]
11:58 13.12.2019
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով զինված ուժերում վերականգնվում են մարզական ակումբները։ Այդ ակումբներում ծառայության են անցնելու այն մարզիկները, որոնք չեն կարողանա տարկետում ստանալ լավ, բայց ոչ բացառիկ նվաճումներ ունենալու պատճառով։ Այս օրենքին կողմ հանդես եկան Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցությունների անդամները։ Քվեարկության ժամանակ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայներով։
11:54 13.12.2019
Ոստիկանության շինությունների մուտքերի ու ելքերի մոտ, հարցաքննությունների սենյակներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Դրանց նպատակն է կանխարգելել ոստիկանական բաժանմունքներում մարդկանց խոշտանգումները։ Սա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկն էր։ Այսօր խորհրդարանն այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունեց միաձայն։ Տեսախցիկները, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, տեղադրվելու են 3 տարվա ընթացքում։ Մինչև այս տարվա վերջ այդպիսի տեսախցիկներով համալրվելու են Երևանի մոտ […]