TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

2020թ. ապրիլից 25 եվրոյով հնարավոր կլինի Երևանից մեկնել Վիեննա ու Վիլնյուս

13:06 16.12.2019

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական շուկա մուտք գործած Vizz Air ավիաընկերությունը 25 եվրոյով տոմսեր է առաջարկում որոշ ուղղություններով: «Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Տոմսերի արժեքը՝ սկսած 25 եվրոյից»,- տեղեկացնում են կառավարությունից:

̰
Հայկ Մարությանը կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին

13:04 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո Հայկ Մարությանը նշեց, որ աղբի սորտավորման մրցույթին ոչ մեկ չի մասնակցել, նշանակում է՝ շուկան պատրաստ չէ, և համայնքը դա պետք է անի: Նաև նշեց, որ մինչ այս պահը ոչ ոք չէր էլ մտածել, որ վտանգավոր աղբը պետք է […]

̰
Նախագահը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

12:58 16.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ […]

̰
Wizz Air-ի մուտքը Հայաստանի շուկա նպաստելու է զբոսաշրջիկների թվի աճին. Նիկոլ Փաշինյան

12:57 16.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան և Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»:

̰
Մարիամ Խանզադյանը` խեթերի սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին

12:55 16.12.2019

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում այսօր կազմակերպվել է «Կինը Արևելքում» խորագրով հանրապետական գիտաժողով: Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Խանզադյանը խոսեց հայ, խեթ, ասորի, քուրդ կնոջ պատմական կերպարի մասին: Նա գիտաժողովի մասնակիցներին պատմեց խեթական սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին, նշեց՝ արևի միակ աստվածուհին խեթերն են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ատելության խոսքի վերացո՞ւմ, թե՞ Դամոկլյան սուր լրատվամիջոցների գլխին. քննարկում ԱԺ-ում

12:53 16.12.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Օրակարգում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն է եղել: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն է: Նա ասել է, որ նախատեսում են 11 անդամից նախատեսված խումբ ստեղծել 6 ամիս ժամկետով: Հանձնաժողովի […]

̰
Զելենսկին այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

12:48 16.12.2019

Դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային:

̰
Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Անի Խաչատրյան

12:40 16.12.2019

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության քննարկման վերջում ելույթ խոսքի ընթացքում կարճ ակնարկով է դիմել ներկաներին. «ՀՈԱԿ-ի ստեղծումը ողջունում եմ, ուզում եմ` շատ հաջողի: Երևան քաղաքը կանաչապատման խնդիր ունի, բայց այսօր փաստեցի ինձ համար ու մարդկանց համար երևի նույնպես, որ դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք: Ունենք […]

̰
Երևանը կանաչապատմամբ զբաղվող կառույց կունենա

12:36 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի երկրորդ հարցը վերաբերում է «Երևանի քաղաքապետի 2019 թվականի  դեկտեմբերի 11-ի N4678-Ա» որոշմանը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու նախագծին: Նախագծի քննարկման ընթացքում փոխքաղաքապետը պատասխանել է ավագանու անդամների հարցերին:

̰
Բրազիլիան Թել Ավիվում տեղակայված իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

12:28 16.12.2019

2017թ.-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը:

̰
Էրդողանը Բաքու կգնա՝ Ալիևի հետ ֆուտբոլ նայելու

12:17 16.12.2019

Թուրքիայի նախագահը խոստացել է Բաքու մեկնել հունիսին՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ ֆուտբոլ նայելու։ Այս մասին նա ասել է թուրքական մամուլին տված հարցազրույցում։ Խոսքը Թուրքիա-Իտալիա հանդիպման մասին է, որ կայանալու է UEFA Euro 2020 մրցաշարի ընտրական փուլում։ «Ես խոսել եմ իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ։ Նա սպասում է ինձ։ Ինշալլահ, ես կգնամ այնտեղ»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի […]

̰
Ֆրեդին դուր է եկել Նաիրա Զոհրաբյանի օծանելիքի բույրը

12:14 16.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ֆրեդ անունը կրող ձիու հետ՝ կից նշելով. «Ֆրեդին, փաստորեն, դուր է եկել Francis Kurkdjian-ի Baccarat-ի բույրը»:

̰
Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում. Մաշալյան

12:00 16.12.2019

Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է Ermenihaber-ը: Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես […]

̰
Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է Հայաստանի «միեղջյուրին»

11:54 16.12.2019

Վայրի բնության պահպանության հիմնադրամի՝ Հայաստանում տեղադրած տեսախցիկները նորից ֆիքսել են բեզոարյան այծին, որը միայն մեկ եղջյուր ունի։ Նրանք տեսանյութը տեղադրել են իրենց էջում։ https://www.facebook.com/wwfarmenia/videos/713531245836867/?v=713531245836867

̰
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

11:24 16.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի […]

̰
Ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել. Աննա Հակոբյան

11:14 16.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: «Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի […]

̰
«Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

10:33 16.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ […]

̰
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

10:29 16.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ  Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Պաշտպանները բողոքարկել էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի […]

̰
Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով մոտ 70 մարդ է տուժել

09:37 16.12.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գիշերը բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ուսանողների միջև։ Վնասվածքներ է ստացել մոտ 70 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Ցուցարարների բազմությունը ցրելու համար ոստիկանությունը գործածել է ռետինե մահակներ և արցունքաբեր գազ։ Նշվում է, որ քաղաքում անկարգությունների էպիկենտրոնը եղել է Ջամիա Միլլիա Իսլամիա (JMI) համալսարանը, որտեղ […]

̰
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը

09:11 16.12.2019

U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների կողմից։ Հիմքում ընկած են եղել տնտեսությունների, քաղաքական դաշտի վրա ազդեցության, ռազմական հզորության, աշխարհում առաջատարության և միջազգային դաշինքների մասնակցության գնահատականները։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը։ Թոփ տասնյակում են ընդգրկվել նաև […]

̰
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:54 16.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Անկարան Վաշինգտոնին սպառնացել է փակել 2 ռազմաբազաների հասանելիությունը

08:34 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք (Ադանա նահանգ) և Քուրեջիք (Մալաթիա նահանգ) ռազմաբազաների հասնելիությունը, եթե անհրաժեշտություն լինի (ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանման դեպքում)։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ունի ամերիկացիների հասանելիությունն այդ երկու ռազմական օբյեկտներին չերկարացնելու իրավունք։ Պենտագոնն արձագանքել է սպառնալիքներին՝ նշելով, որ չնայած […]

̰
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է հնդկացիների ցեղասպանության ճանաչմամբ

08:20 16.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է պետական մակարդակով ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում՝ ի պատասխան ԱՄՆ սենատի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ ԱՄՆ-ի բնիկների ոչնչացումը Թուրքիայի նախագահն անվանել է «ԱՄՆ-ի խայտառակություն»։ Նա նաև հիշեցրել է Ալժիրում զանգվածային սպանությունների և Սենեգալում ստրկավաճառության համար ֆրանսիացիների պատասխանատվության մասին։ «Մենք կասենք, որ […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա

22:26 15.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել: Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի` ժամը 18:00-ից մինչև […]

̰
Մահացել է Սերժ Ջիլավյանը

22:08 15.12.2019

Aravot.am-ի հաղորդմամբ` մահացել է Սերժ Ջիլավյանը: Հայկական միջազգային ասամբլեայի նախագահն էր, հմուտ ձեռնարկատեր, որը 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սերժ Ջիլավյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր հիվանդ ու միայնակ՝ իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Իր հարցազրույցներից մեկում Սերժ Ջիլավյանն այսպես էր բնորոշել իրեն, իր ապրած կյանքը․ «Ինձ […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալվել է ուղիղ եթերում հայ լրագրողուհու հետույքին հարվածած տղամարդը

20:56 15.12.2019

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում անցկացվող բարեգործական մրցավազքի լուսաբանման ժամանակ WSAW-TV հեռուստաալիքի լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածած վազորդը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ը: Պարզվել է, որ այդ տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելևեյն է: Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով: Տղամարդը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր […]

̰
Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

20:27 15.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել է Ամանորյա տոնավաճառում։ «Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում։ Այս տարի տոնավաճառին իրենց արտադրանքն են ներկայացրել ավելի քան 200 հայկական կազմակերպություններ։ Գնել ենք հայկական արտադրության քաղցրավենիքներ, օճառներ, յուղեր, ինչպես նաև ամանորյա […]

̰
Ընդգրկվա՞ծ է արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում

20:07 15.12.2019

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի «Ռոմա»-ՍՊԱԼ խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

̰
Մառախուղ, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:17 15.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված […]

̰
Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

16:12 15.12.2019

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից քննադատության է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Սահակ Բ Մաշալյանն այդ բանաձևը որակել է «անբարոյական քայլ», փոխանցում է Tert.am-ը: «Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել […]

̰
BACK_TO_TOP