18:39 12.12.2019
Իսրայելի Կնեսետի պատգամավորները 94 կողմ, 0 դեմ ձայնով ինքնալուծարման որոշում են կայացրել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունները հերթական անգամ ձախողվել են:
Իսրայելի քաղաքացիները կրկին պետք է քվեարկություն կատարեն 2020թ. մարտի 2-ին: Երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամը, թերևս, աննախադեպ է. առաջիկա ընտրությունները կլինեն արդեն երրորդը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում:
Ինչո՞ւ և ինչպե՞ս Իսրայելը կանգնեց նման իրավիճակի առաջ. մի փոքր հետադարձ հայացք
2019թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունները
Այս տարվա առաջին ընտրությունները տեղի էին ունեցել ապրիլին: Նեթանյահուն ընտրությունների արդյունքները մեծագույն հաղթանակ էր անվանել, և նոր կառավարություն կազմելու մանդատ էր ստացել երկրի նախագահ Ռևեն Ռիվլինից: Մայիսին Նեթանյահուն փորձում էր համաձայնության հասնել և կառավարություն կազմել Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի կուսակցության հետ, սակայն զորակոչի վերաբերյալ օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով հնարավոր չէր եղել կոալիցիա կազմել. խորհրդարանը ցրվել էր, և սեպտեմբերին նոր` արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին նշանակվել:
2019-ի սեպտեմբերի խորհրդարանական ընտրությունները
Այս ընտրություններում գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը 120 տեղանոց Կնեսետում ստացել էր 32 մանդատ, իսկ նրա գլխավոր հակառակորդ` Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» դաշինքը՝ 33: Իսրայելի նախագահ Ռևեն Ռիվլինը նախ` Նեթանյահուին էր հանձնարարել կոալիցիա կազմել, սակայն դա նրան չէր հաջողվել:
«Քիչ առաջ ես նախագահին տեղեկացրի, որ իրեն եմ վերադարձնում կառավարություն կազմելու մանդատը»,- հայտարարել էր Նեթանյահուն բանակցությունները ձախողելուց հետո:
Այնուհետև Իսրայելի հաջորդ կառավարությունը կազմելու մանդատ ստացավ Բենի Գանցը: Ի դեպ, 2008-ից ի վեր Գանցն առաջինն էր, որ իշխող կոալիցիա կազմելու մանդատ էր ստացել նախագահից, սակայն նրան նույնպես չհաջողվեց կոալիցիա կազմել:
Իսրայելի նախագահ Ռևեն Ռիվլինը կողմերին նաև կոչ էր արել միասնության կառավարություն կազմել, սակայն նրանք համաձայնության չէին եկել այն հարցում, թե ով պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Այս ձախողումներից հետո Ռիվլինը 21 օր ժամկետ էր տվել Կնեսետին, որպեսզի օրենսդիրները կառավարություն կազմելու համար թեկնածու առաջադրեն պատգամավորների շարքից: Դեկտեմբերի 11-ին այդ վերջնաժամկետն ավարտվել էր, իսկ կառավարություն այդպես էլ չէր կազմվել:
Նեթանյահուի դեմ մեղադրանքները
Այս ամենից զատ, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման և խարդախության համար: Ըստ մեղադրող կողմի՝ Իսրայելի վարչապետը նվերներ է ստացել հարուստ գործարարներից, բացի դրանից՝ արտոնություններ է տվել որոշ լրատվամիջոցների դրական լուսաբանման դիմաց:
Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները և այս ամենը համարում է հեղաշրջման փորձ:
08:08 30.07.2025
Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին08:00 30.07.2025
Հրդեհ Պարույր Սևակի փողոցումՀուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...