13:47 12.12.2019
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
13:15 12.12.2019
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ […]
12:59 12.12.2019
Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։ Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան […]
12:55 12.12.2019
Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստով քննարկվում է 4 առանձին համաձայնագրերով ընդհանուր 152 միլիոն դոլարի վարկ վերցնելու հարցը։ Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ «լավ չի», ԲՀԿ խմբակցությանը քննադատեց իմքայլական Հայկ Գևորգյանը։ Նա ասաց, որ նախահեղափոխական 2016-2017 թվականներին Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է 1,7 միլիարդ դոլարով, և այդ բոլոր համաձայնագրերին ԲՀԿ-ական պատգամավորները կողմ […]
10:46 12.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական […]
10:08 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։ Նստաշրջանին մասնակցել […]
09:19 12.12.2019
Վիեննայում բժիշկները փոխպատվաստել են սիրտ, որը դադարել էր զարկել։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Մինչ այս, աշխարհում նման բան չի եղել։ Համաձայն բժշկական կանոնների՝ դոնորից օրգանը փոխպատվաստել կարելի է, եթե դոնորի մահն արձանագրվել է, սակայն սիրտը դեռևս բաբախում է։ Որպես կանոն, բժիշկները դրա համար հաշված վայրկյաններ են ունենում։ Այս անգամ հնարավոր է եղել սիրտն աշխատեցնել […]
08:55 12.12.2019
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) ինքնալուծարման մասին որոշում է ընդունել և 2020 թվականի մարտի 2-ին նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ 94 օրենսդիրներ կողմ են քվեարկել, ոչ ոք դեմ հանդես չի եկել։ Ընտրարշավը կդառնա 1 տարուց քիչ ժամանակահատվածում արդեն երրորդը, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ընդդիմության ղեկավար Բենի Գանցը չեն կարողացել […]
23:10 11.12.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը: «Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է: «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական […]
22:38 11.12.2019
«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը: «Այս պահին Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն […]
21:51 11.12.2019
Time ամսագիրը 2019 թվականի տարվա մարդ է ճանաչել շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին: Հիշեցնենք, որ վերջին տարում 16-ամյա շվեդ աշակերտուհին լայն ճանաչում է գտել: Նա ակտիվորեն հանդես է գալիս հանուն շրջակա միջավայրի պաշտպանության ու կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարին: .@GretaThunberg is TIME's 2019 Person of the Year #TIMEPOY https://t.co/YZ7U6Up76v pic.twitter.com/SWALBfeGl6 — […]
21:44 11.12.2019
«Ռոմայի» մամուլի ծաայությունը Եվրոպա լիգայի խմբային փուլի վրջին տուրի ավստրիական «Վոլֆսբերգի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է թիմի հայտացուցակում, և ամենայն հավանականությամբ, կմասնակցի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակը. 13. Պաու Լոպեզ, 45. Կառդինալի, 83. Մարինատե, 5. Ժուան Ժեզուս, 11. Կոլարով, 20. Ֆասիո, 23. Մանչինի, 24. […]
20:59 11.12.2019
Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3,000,000 դրամի ոսկյա զարդեր և 9 […]
20:34 11.12.2019
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Pastinfo.am–ում որոշ դիտարկումներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ։ Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, […]
20:30 11.12.2019
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները […]
20:09 11.12.2019
Կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացումը: Այսուհետ, նորաբաց կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։ «Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 […]
19:08 11.12.2019
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խոր զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում […]
19:07 11.12.2019
Դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներն ու հրամանատարները։ Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարեց դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում […]
18:47 11.12.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Ստամբուլից ներկայացնում է Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի առաջին հանրային խոսքը` որպես պատրիարք. «Մենք եկեղեցաշինության համար կաշխատինք, ոչ թե կործանման: Ես կշնորհավորեմ նաև Արամ Սրբազան եղբորս և իրեն կողմնակից ժողովրդի համար: Թող Աստված և մեկս մեկուս ներենք անվայել շարժումները, խոսքերը»: Ամբողջական խոսքը դիտել տեսանյութում:
18:38 11.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման […]
18:35 11.12.2019
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, զորակոչին ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը: Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային […]
18:29 11.12.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով՝ կազմելով 110.2 մլրդ դրամ: «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար պետական բյուջեով հատկացվելու է 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավելի գումար, քան 2019-ին: Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, […]
18:26 11.12.2019
Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ… Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի […]
18:16 11.12.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հետևյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով քաղաքացիներին. «Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս […]
17:36 11.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Ռ. Հայրապետյանը, որը «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահն է և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերը, 2012-2018թթ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի […]
17:29 11.12.2019
Երևանի Թբիլիսյան խճուղում բեռնատարի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել քիչ առաջ։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` միմյանց են բախվել բեռնատար «ԶԻԼ»-ը և թեթև մարդատար տաքսի ավտոմեքենան։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
17:07 11.12.2019
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս տարի Ամանորին վարչապետի ուղերձի հետ կապված անակնկալ լուծում է մտածված: «Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,- գրել է նա:
16:40 11.12.2019
Րոպեներ առաջ ավարտվեց Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նրա կենսագրությունից որոշ տվյալներ: Գերշ. Տ. Սահակ եպս․ Մաշալյանը (ավազանի անունով՝ Շահան) ծնվել է 1962թ. Ստամբուլում: 1983թ. հոգևոր սպասավորության է անցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում: 1983-1987թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում: 1986թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Կ.Պոլսի Հայոց պատրիարք […]